Tag: հաշիվ վավերագիր

ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Արթուր.

ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:

Կարդալ ավելին ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Ձևակերպումներ ՀԾ-ով

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ – 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ – 52131 կտ – 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ձևակերպումներ ՀԾ-ով

Շրջհարկի հաշվարկ

Լիաննա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։

Կարդալ ավելին Շրջհարկի հաշվարկ

Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար

Արուսիկ.

Բարև Ձեզ:
Ուզում եմ բացել ՍՊԸ, որը կզբաղվի շինարարությամբ (ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ)։ Հնարավո՞ր է աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում և եթե այո, ապա կարո՞ղ եմ համագործակցել այլ իրավաբանական անձնանց հետ հաշիվ դուրս գրելով։

Կարդալ ավելին Ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելու համար

ՊԵԿ տեղեկացնում է

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ:
📎Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։
📎Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի:
📎Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն:
📎Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:
📎Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:

Կարդալ ավելին ՊԵԿ տեղեկացնում է

Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե e-invoicing ծրագիրը չի աշխատում, կարո՞ղ ենք դուրս գրել թղթային հաշիվ՝ որպես ուղեկցող փաստաթուղթ վաճառված ապրանքի համար, և խնդրում եմ ասել կարգը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Աշխատակցի ուսուցման վարձը վճարում է կազմակերպությունը

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպության աշխատակիցը հաճախում է ուսուցման դասերի: Ուսուցման վարձը վճարելու է կազմակերպությունը: Հարց. 1. Արդյո՞ք կազմակերպությունը վճարած ուսման վարձի համար պետք է վճարի եկամտային հարկ:
2. Հնարավո՞ր է դա շահութահարկից նվազեցնել:
3. Ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի աշխատակցի անունո՞վ, թե՞ կազմակերպության:

Կարդալ ավելին Աշխատակցի ուսուցման վարձը վճարում է կազմակերպությունը

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի լրացման հետ կապված

Յանա․

260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ հաշվետվությունը լրացնելիս 18-րդ կետը լրացնելիս վերցնում ենք տվյալ ամսում ստորագրված հաշիվ ապրանքագրերը, թե՞ տվյալ ամսում մատակարարվածը: Եթե հունվար ամսվա մատակարարվածը, օրինակ էլեկտրաէներգիան, ստացել եմ փետրվարին, ինչպե՞ս արտացոլեմ հունվար ամսվա հաշվետվության մեջ:

Կարդալ ավելին Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի լրացման հետ կապված

Արդյո՞ք անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղի գիրք կանխիկացման համար

Դիանա.

Բարև ձեզ: Ես շրջ. հարկով հարկվող ԱՁ եմ, մատուցում եմ մասնագիտական, գիտական ծառայություններ օտարերկրյա կազմակերպությանը։ Լրացնում եմ հաշիվ վավերագիր, աշխատաքների հանձնաման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ։ Միջազգային կազմակերպությունից ստացել եմ վճարում աշխատանքների դիմաց՝ արտարժույթով ԱՁ հաշվին։ Հարցս 2 մաս ունի.
1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար:
2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղի գիրք կանխիկացման համար

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ստացողը չունի հաշվեհամար

Գոհար.

Բարև Ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՁ-ից ԱՁ-ն ստացել Է Բ սերիայի հաշիվ՝ ապրիլ ամսից սկսած, սակայն ստացողը չունի հաշվեհամար և չի ստորագրել ոչ մի հաշիվ: Ի՞նչ քայլեր պետք է անել, որ խնդիրներ չառաջանա և կարողանամ նվազեցում կատարել: ԱՁ-ն գործում է շրջհարկով և բանջարեղենի խանութ է:

Կարդալ ավելին Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ստացողը չունի հաշվեհամար

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Ռ. Գալոյան.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար

Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար

Ի՞նչպես ձևակերպել դրամարկղի մուտքի անդորրագիրը

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 17.04.2021թ.-ին ծառայությունների մատուցման հաշիվ է դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ 31.05.2021: Վճարումը կատարվել է 17.04.2021թ.-ին, և տրվել դրամարկղի մուտքի օրդերի անդորրագիր: Հարց. ինչպե՞ս ձևակերպել վճարումը՝ ստացված կանխավճար, թե՞ դ. պարտքի մարում:

Կարդալ ավելին Ի՞նչպես ձևակերպել դրամարկղի մուտքի անդորրագիրը

Ա/Ձ Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ

Karen.

1. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ։ Ապրանքները գնվում են Aliexpress կայքից (վաճառողը Մոսկվայում ունի պահետս, որտեղից ուղարկում է Գլոբբինգի պահեստ), այնուհետև Գլոբբինգով ներմուծվում են Հայաստան։ Հարցս վերաբերվում է մինչև մյուս ամսի 20-ը ներկայացվող հայտարարագրերին։ Լսել եմ, որ այդ հայտարարգրերը լրացնելուց անհրաժեշտ է կցել պայմանագրի նման բան, որը կնքվել է իմ և ՌԴ-ում վաճառողի միջև։ Ի՞նչ պետք է անի Ա/Ձ-ն, եթե այդպիսի պայմանագիր չկա, և ապրանքները գնվում են հանրահայտ և առանց պայմանագրի աշխատող կայքից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե որպես պայմանագիր կցվի կայքի էջերը, որտեղ երևում է ումից և ինչքան ապրանք եմ գնել: Շնորհակալություն։

2. Եթե Ա/Ձ-ն ՌԴ-ից ներմուծում է ապրանքներ, որոնք հայտարարագրվում են, այնուհետև հաշիվ ապրանքագրով վաճառվում։ Հնարավո՞ր է այդ դեպքում շրջանառության հարկով աշխատելուց ամբողջ վաճառքը հաշվարկել 1.5% հարկով: Այդ հայտարարագրումը համարվու՞մ է ձեռքբերման հիմնավորում, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ա/Ձ Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ

Կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել

Nona.

Բարև բոլորին: Մի հարց կարելի՞ է: Եթե կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել մեկ այլ կազմակերպությանը՝ հումքի, ապրանքի արժեք, որից անցել է 1.5 տարի, բայց իրեն հաշիվ դուրս չեն գրել: Կարելի՞ է հիմա այդ գումարի դիմաց տվյալ կազմակերպությանը հաշիվ գրեն: Երկուսն էլ ԱԱՀ-ի դաշտում են:

Կարդալ ավելին Կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել

Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Կարդալ ավելին Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել առանց ԱԱՀ

Լուսինե.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, պետք է արտահանում կատարի՝ սննդամթերքի: Հաշիվը գրվու՞մ է առանց ԱԱՀ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել առանց ԱԱՀ

Հաշիվ ապրանքագրի մեջ չի նշվել բնապահպանական հարկի գումարը

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Կարդալ ավելին Հաշիվ ապրանքագրի մեջ չի նշվել բնապահպանական հարկի գումարը

Հաշիվ վավերագրի վերաբերյալ

Քրիստինե.

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. ռեգիստրում գրանցվել է մարտի վերջին օրը, հարկային դաշտում գրանցվել է 15.04.21թ-ին, բայց կազմակերպությանը հաշիվ են գրել 13.04.21թ-ով, ի՞նչ որ խախտում լինում է, թե՞ ոչ: Եթե այո, դիմացի կազմակերպությանը ասեմ տան ճշգրտում նոր ես հաստատե՞մ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագրի վերաբերյալ

Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում

Արթուր․

Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում

Հաշվի դուրս գրման / մատակարարման ամսաթվի վերաբերյալ

Արմեն․

Հարգելի գործընկերներ,
1) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել մեկ օր շուտ՝ մատակարարման ամսաթիվը նշելով հաջորդ օրը։
2) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել ծառայությունները մատուցելուց մի քանի օր հետո՝ մատակարարման ամսաթիվը նշելով ծառայությունների մատուցման ամսաթիվը։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշվի դուրս գրման / մատակարարման ամսաթվի վերաբերյալ

Ինչպե՞ս ձևակերպել գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս

Կազմակերպությունը կաթսայատան ընթացիկ սպասարկման համար ծառայություն մատուցող կազմակերպությանը վճարել է ամբողջ գումարը, սակայն տվյալ կազմակերպությունն այդպես էլ հաշիվ դուրս չի գրել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս

Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք

Ինչպե՞ս փաստաթղթավորել գործարքը

Հայկ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի ապրանքների/ծառայությունների առցանց (օնլայն) վաճառք: Ինչպե՞ս փաստաթղթավորել գնումը, եթե առկ չեն գնորդի անձնագրային տվյալները, հնարավո՞ր է այս դեպքում կիրառել ՀԴՄ կտրոն, թե՞ պետք է դուրս գրել հաշիվ՝ առանց անձնագրային տվյալների:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փաստաթղթավորել գործարքը

ԱԱՀ-ի հաշվարկի հետ կապված

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի հաշվարկի հետ կապված

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել

Գրիգոր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Կարդալ ավելին Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել

Հնարավո՞ր է արդյոք անձնագրային տվյալներով հաշիվ դուրս գրել

Գայանե.

Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատեր: Եթե գնորդը ցանկանում է գնված ապրանքի դիմաց փաստաթուղթ ստանալ՝ ես իրավունք ունե՞մ տվյալ մարդու անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել e-invoicing ծրագրով, և այդ գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ի՞նչ հաշիվ եմ դուրս գրելու, քանի որ ես հարկ վճարող չեմ համարվում: Ես փորձեցի իմ տվյալներով մտնել e-invoicing, թույլ չտվեց համակարգը:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք անձնագրային տվյալներով հաշիվ դուրս գրել