
Հարկային դաշտի ընտրություն
Նունե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ հաշվապահական ծառայության մատուցումը ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի՝ ԱԱՀ, թե՞ շրջհարկ։

Հաշվապահների որակավորման քննություններ
Արա.
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀՀ հաշվապահների պալատի քննությունները հանձնելու համար հնարավո՞ր է ինքնուրույն պարապել, թե՞ իրենց մոտ դասընթացների գնալը պարտադիր է, և այդ դեպքում հնարավո՞ր կլինի հանձնել։ Շա՞տ բարդ են քնությունները: Շնորհակալություն:

Հաշվապահական ծառայությունների մատուցում
Գագիկ.
Բարև ձեզ։
Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է:
Շնորհակալ եմ:

ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

- Հաշվապահության վարում
- Հաշվապահական գործառույթների վերահսկում
- Հարկային աջակցություն
- Հետևում և Հաճախորդին տեղեկացում, որ հարկերը, վճարները սահմանված ժամկետներում վճարվեն
- Հաճախորդի պայմանագրերի հարկային մասի վերանայում
- Հարկային ծանուցումների պատասխանների պատրաստում
- Գործող ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր հաշվապահական/ֆինանսական փաստաթղթերի համապատասխանության ստուգում
- Բոլոր գործարքների ժամանակին գրանցում
- Բոլոր ակտիվների, պարտավորությունների, հասույթի /ֆինանսավորման/ և ծախսերի, ներառյալ՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների ու պաշարների գրանցում
- Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի /մաշվածության/ հաշվառում ֆինանսական և հարկային՝ համաձայն հաճախորդի ընդունած քաղաքականության
- Բանկային /այդ թվում Օնլայն բանկինգի/ վճարման փաստաթղթերի պատրաստում
- Հաճախորդի կողմից տրված լիազորագրի հիման վրա ՊԵԿ-ից էլեկտրոնային մուտքագրման տվյալների ստացում
- Աշխատավարձի և աշխատակազմի կառավարում

Աշխատանքը թերի է կատարվել
Արմինե.
Բարև ձեզ: Եթե սկսնակ աշխատողը չի կատարել կամ թերի է կատարել իր աշխատանքը (հաշվապահություն), բայց կազմակերպությունը չի կրել նյութական վնաս՝ միայն բացակա կամ թերի թղթաբանություն և հետագայում ստումգումների արդյունքում բացահայտվում է ու տվյալ անձին տուգանում կամ այլ պատասխանատվության են ենթարկում (իր անունով սեփականություն չունի): Ինչպե՞ս են վարվում, կա՞ պատասխանատվության որոշակի գումարային շեմ կամ մեղմացուցիչ հանգամանք։

Որտեղ սովորել հաշվապահություն
Արուսիկ.
Բարև Ձեզ․ Խորհուրդ կտա՞ք` որտե՞ղ կարելի է լիարժեք հաշվապահություն սովորել։

Հիմնադրամի հաշվապահության վարման կարգ
Քնարիկ.
Հիմնադրամի հաշվապահության վարման, հաշվետվությունների մասին ո՞վ կարող է տեղեկություն տալ:

Հաշվապահական գրասենյակ բացելու համար
Լիլի.
Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:

Ֆինանսիստ դառնալու համար
Լուսինե.
Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ` հնարավո՞ր է լինել ֆինանսիստ, առանց հաշվապահություն իմանալու։

Հաշվարկ հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ


Փարվանյան Քոնսալթինգ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ


Բանկային հաշվապահության դասընթաց
Կարեն․
Փնտրում եմ բանկային հաշվապհության դասընթացներ։ Միայն հիմունքներ և հարկային օրենսգիրք, ծրագրերի ուսուցման կարիք չկա։ Շնորհակալություն։

Հաշվապահական հաշվառման վերականգնում
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բախվել եմ լուրջ խնդրի... կազմակերպությունը 2020 թվականին գործունեություն է ծավալել, սակայն պատշաճ կերպով չի վարվել հաշվապահությունը։ Ես նոր եմ անցել աշխատանքի և փորձում եմ վերականգնել, որպեսզի կարողանամ ճիշտ շարունակել։ Կազմակերպությունը ներկայացրել է շահութահարկի հաշվետվություն, բայց չի կարողացել աշխատողներին վճարված գումարները որպես ծախս ներկայացնել, քանի որ աշխատողների գրանցում չի կատարել, ենթադրում եմ ստուգումից խուսափելու հարմար, վճարվող շահութահարկ են առաջացրել, սակայն հաշվարկները հիմա ցույց են տալիս, որ իրականում վնաս է կրել։ Շրջանառության տեղեկագիրը ոչ մի կերպ ճիշտ կազմել չի ստացվում և հետագա հաշվարկներն էլ արդեն ճիշտ չեն։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք վարվել։

Օղու արտադրություն
Վարդուհի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։

ՀԿ բացելու համար
Արուս.
Բարև Ձեզ:
Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հոգեբանությամբ: Ֆինանսավորումը դրսից է լինելու: Կասե՞ք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այս ոլորտը հաշվապահության տեսանկյունից։

Հաշվապահական թեստեր իրենց պատասխաններով
Զեփյուռ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել հաշվապահական թեստեր պատասխաններով:

Արդյո՞ք պետք է հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել
Դիանա.
1. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ասել, եթե ֆիզ. անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նա կարո՞ղ է իր անունով Ա/Ձ բացել, թե՞ պետք է դուրս գա աշխատանքից հետո ԱՁ բացի:
2. Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն հաշվապահական ծառայություն է մատուցում, պե՞տք է արդյոք իր հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր ունենա:
Նախապես շնորհակալ եմ:

Շրջանառության հարկի հետ կապված
Միլենա.
Բարև ձեզ։ Կասեք՝ ի՞նչ է նշանակում շրջհարկի դաշտ։ Եվ ինչպե՞ս է իրականացվում հաշվապահությունը։

Ո՞րն է Ֆինանսների նախարարության և Հաշվապահների պալատի կողմից որակավորված հաշվապահների տարբերությունը
Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ինչո՞վ են տարբերվում միմյանցից Ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահները, Հաշվապահների պալատի կողմից որակավորված հաշվապահներից:

Էյ ՍԻ ՍԻ ընկերությունը կազմակերպում է #դասընթաց

Վերջին մեկնաբանություններ