
Որակավորման քննությունների նյութեր
Լալա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ խնդրել ՀՀ հաշվապահական ասոցիացիայի կողմից անցկացվող որակավորման քննությունների նյութեր, եթե ունեք և կարող եք տրամադրել։ Կանխավ շնորհակալ եմ։

Հանրային սննդի հաշվապահության վարման առանձնահատկությունները
Աննա.
Հանրային սննդի հաշվապահությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի, և շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։

Մարշալլ Էնդ Միլլեր հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

- Կազմակերպությունների Հաշվապահության վարում բարձրորակ և մատչելի
- Սկզբնական փաստաթղթերի գրանցում
- Հարկային և հաշվապահական խորհրդատվություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում
- Հաշվետվությունների ներկայացում էլեկտրոնային եղանակով
- Պատվիրատուի Գործունեության ուսումնասիրություն, առանձնահատկությունների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում. ՀԾ և 1C կամ այլ ծրագրերով
- Նոր Ընկերությունների պետական գրանցում, լուծարում, առանձնացու, ՀԴՄ-ների ձեռքբերման և հարկային մարմնում գրանցման հարցերում
- Փաստաթղթաշրջանառության ծավալից
- Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ)
- Աշխատողների թվաքանակից և այլ գործոններից

Ամիկում հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ


Ամիկում ընկերությունը կազմակերպում է #դասընթաց


Հաշվապահական հաշվառման վերաբերյալ
Taguhi
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է Ամերիկայի հաշվապահությունը, որտե՞ղ կարող եմ կարդալ կամ ծանոթանալ:

TMH Tax & Accounting ընկերությունը կազմակերպում է #դասընթաց


Հաշվապահական գրքեր
Ani.
Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։

Ֆինանսական հաշվառման հիմունքների գիրք
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է էլեկտրոնային տրամադրել "ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ" 1.1 գիրքը: Անչափ շնորհակալ կլինեմ. qristine2507 շնիկ gmail.com

Առցանց հաշվապահական դասընթացների վերաբերյալ
Մանե.
Ողջույն,
ցանկանում եմ տեղեկանալ, թե մոտակա օրերին օնլայն անցկացվող հաշվապահական ի՞նչ դասընթացներ կան, կարո՞ղ եք օգնել:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով
Արամ.
Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:

Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոնը կազմակերպում է #դասընթաց

✅ Ծրագիրը սկսվում է Տեսական մասից /ՀՀՄՍ, ՖՀՄՍ/: ✅ Հաշվապահական փաստաթղթերի կազմում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով: ✅ Հաշիվ ապրանքագրերի դուրս գրման էլեկտրոնային համակարգ՝ E-invoicing /պրակտիկորեն կիրառելով/: ✅ ՀԾ Հաշվապահ 7 /պրակտիկորեն կիրառելով/: ✅ Հատուկ հարկման դաշտում աշխատող կազմակերպությունների հարկային և հաշվապահական հաշվառում /շրջանառության հարկ, արտոնագրային, ընտանեկան ձեռնարկատիրություն/: ✅ Հարկային և հաշվապահական հաշվառում հետևյալ ոլորտներում՝ արտադրություն, առևտուր, ծառայություն, ներմուծում ԵՏՄ-ից և 3-րդ երկրներից: ✅ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծման կամ արտահանման դեպքում մաքսային վիճակագրական հաշվետվությունների կազմում և հանձնում մեկ պատուհան trade.gov.am կայքի միջոցով: ✅ Հարկային օրենսդրություն բոլոր վերջին փոփոխություններով /պրակտիկորեն և կիրառման մեջ/: ✅ Հաշվետվությունների կազմում taxservice.am համակարգի միջոցով /պրակտիկորեն կիրառելով/: Այլ նշումներ՝ Տևողությունը 4 ամիս է՝ շաբաթական 3 օր, 2 ժամ տևողությամբ: Արժեքը՝ ամսական 40 000 ՀՀ դրամ: Գրանցվելու համար զանգահարել՝ 098 488422, 077 474972 հեռախոսահամարներին: Արժեքը՝ Ամսական 40 000 դրամ

Տալ հաշվապահական ձևակերպումները
Աիդա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի հետ կապված գործողությունները և որոշել վաճառքից շահույթը կամ վնասը։ Տվյալներ՝ հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ: Երկու տարի անց հաստոցը վերադասակարգվել է, որպես վաճառքի համար պահվող և դրանից մեկ ամիս անց վաճառվել 300 000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձը վճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար՝ 20 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։

Բավակա՞ն է արդյոք միայն շրջանառության տեղեկագիր կազմելը
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է առանց ծրագրի հաշվապահության վարմանը։ Բավակա՞ն է միայն շրջանառության տեղեկագիր կազմել, թե՞ գլխավոր գիրքն է պարտադիր վարել։ Եվ արդյո՞ք այս շրջանառության տեղեկագիրը կազմվում է բոլոր կազմակերպույունների /ՀԿ/ դեպքում առանց բացառության, ինչպես նաև ընկերակցությունների /ԳԿ, .. ԱԿ/: Եվ խնդրում եմ ասեք՝ գիրքը պատրաստի վիճակում վաճառվու՞մ է, կարող եմ գնել և լրացնել, թե՞ համակարգչով տպագիր է լրացվում:

Որտե՞ղ կարելի է հաշվետարության փորձաշրջան անցնել
LIANA.
Բարև Ձեզ: Կա՞ արդյոք ինչ-որ կազմակերպություն, որտեղ հնարավոր կլինի հաշվապահության կամ հաշվետարության փորձաշրջան անցնել:

Հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը
LIANA.
Բարև Ձեզ:Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը liahayrapetyan02 շնիկ gmail.com մեյլին: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ն կազմակերպում է #դասընթաց


ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ն կազմակերպում է #դասընթաց


Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:
Վերջին մեկնաբանություններ