Ընկերություն՝ Tax Idea
Էլ․ փոստ՝ info շնիկ taxidea.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Tax Idea հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ:
Այլ նշումներ՝
Աշխատանքային Պարտականություններ.
-Մասնակցություն տարբեր ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման գործընթացին
-Հաշվապահական խմբի ղեկավարի կողմից տրվող հանձնարարությունների կատարում
-Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացին մասնակցություն
-Կառավարչական հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցություն
Անհրաժեշտ Հմտություններ.
-Մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
-Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը առնվազն 1-2 տարի
-ՀՀ հարկային օրենսդրության նորմալ իմացություն
-ՀԾ հաշվապահ ծրագրի նորմալ իմացություն
-MS Office-ի նորմալ իմացություն (Word, Excel)
-Պատասխանատվության բարձր զգացում
-Սթրեսակայունություն
-Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
-Նոր գիտելիքներ և փորձ ձեռքբերելու ցանկություն
Ընկերություն՝ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Հր․Ներսիսյան փող․, 14/1-3
Հեռախոս՝ 096 234 500, 011707807
Էլ․ փոստ՝ hr շնիկ iloft.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու Հաշվապահի՝ թափուր հաստիքը համալրելու նպատակով: Պարտականությունները՝ -Իրականացնել հաշվապահական հաշվառում, - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ), - Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում, - Բանկային հաշիվների շարժի մուտքագրում, -Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով , - Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, -Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն, -Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում: Հմտություններ: ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն, -աշխատանքային փորձը պարտադիր է, -ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է, -ՀԾ վաճառքի իմացությունը պարտադիր է, -Excel-ի գերազանց իմացություն, -Ռուսերենի իմացությունը պարտադիր է: - Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ: Աշխատանքային ժամեր: 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09.00-18.00, կիրակի՝ հանգիստ:
Աշխատավարձ՝ սկսած 120 000
Այլ նշումներ՝ Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr շնիկ iloft.am էլ.փոստի հասցեին:
Հաշվապահ․
էսօր ավագ կոլեգաս ասեց, որ գիշերը լավ չի քնել, քանի որ երեկ, երբ միասին հաշվարկ էինք կատարում, 4 000 դրամ գումար «չբռնեց»։ Ասեց. «Քեզ մոտ է՞լ ա տենց լինում», ասեցի. «Լինում ա, բայց ինձ մոտ էդ անքնության շեմը մի քիչ բարձր ա» :)
Ընկերություն՝ Գալաքսի Գրուպ
Էլ. փոստ՝ hr շնիկ galaxygroup.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Պարտականություններ՝
• Պատասխանատու է ընդհանուր հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների և ընթացակարգերի վերահսկողության համար
• Իրականացնում է կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը
• Պատասխանատու է հաշվապահական տեղեկատվության վերլուծության համար
• Համակարգում է կանխիկ գործարքների և բանկային գործառնությունների իրականացումը
• Մշակում և պահպանում է ֆինանսական տվյալների բազաները
• Պատրաստում է տարեկան ֆինանսական հաշվետվություններ
• Ապահովում է ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի, գույքահարկի, հողի հարկի և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձը 3 տարվա շինարարական ոլորտում
• Համակարգչային գիտելիքներ, այդ թվում՝ Excel-ի և Հայկական Ծրագրեր-ի իմացություն, 1C
• Հայաստանի Հանրապետության հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
• Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
• Թիմային աշխատանքի հմտություններ
Այլ նշումներ՝ Ձեր առաջին քայլը՝ բոլոր այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են աշխատատեղի պահանջներին, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr շնիկ galaxyconcern.am էլ. փոստի հասցեին՝ նշելով թեմայի վերնագրում «Գլխավոր հաշվապահ» պաշտոնը: Ձեր նամակի մեջ խնդրում ենք մի քանի նախադասությամբ նկարագրել այն, ինչ մենք պետք է լրացուցիչ իմանանք Ձեր հմտությունների և մասնագիտական փորձի մասին: Մեզ համար կարևոր է հասկանալ Ձեր վճռականությունը, իմանալ Ձեր տեսլականը:
Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Տերյան 8
Հեռախոս՝ 011508800
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Արտադրամասի գլխավոր հաշվապահ:
Աշխատանքային պարտականություններ՝
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը
- Գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները
- Ապահովել կազմակերպության Արտադրամասի հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը՝ հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա
- Ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում
- Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը
- Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա
- Ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
- ՀԾ գերազանց իմացություն, Հարկային օրենսգրքի դրույթների վարժ իմացություն
- Excel ծրագրի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը համարվում է առավելություն
Դիմելու գործընթաց՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Ընկերություն՝ Արտ Լանչ
Հեռախոս՝ 093130694
Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Կապան քաղաքում
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում
• Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրում
• Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում
• Բանկային փոխանցումների կատարում
• Դրամարկղային գրքերի վարում
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում, փոխադարձ հաշվարկների, ակտերի պատրաստում
• Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում
• Գործուղման փաստաթղթերի կազմում և ձևակերպում
• Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
• Անհրաժեշտության դեպքում՝ թիմակիցներին աջակցում և փոխարինում
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում
• Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն
• Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն
• Հայկական ծրագրերի (ՀԾ ձեռնարկություն, ՀԾ 7), Word և Excel (բանաձևերի կիրառական իմացություն) ծրագրերի աշխատանքային հմտություններ
• Աշխատանքային փորձ՝ տվյալ ոլորտում (նվազագույնը 3 տարի)
• Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
• Հաղորդակցման գերազանց հմտություն
Աշխատավարձ՝ Պայմանագրային
Company: TM Audit
Address: Yerevan, Armenia
E-mail: info at tmaudit.am
Vacancy: Accountant/Auditor
Work description:
- Participate in audit engagements, audit of financial statements
- Review the clients' accounting system and internal control system
- Prepare audit reports
- Carry out audit tests, analytical procedures
- Determine or participate in determining, audit procedures necessary to achieve the desired audit results
- Perform audit work assigned in a professional manner, in accordance with approved work program
- Obtain, analyze and appraise evidentiary data as a basis for an informed, objective opinion on the adequacy and effectiveness of the system of controls
- Report audit findings and make recommendations for the correction of noted control deficiencies
Additional notes: Probation up to 2 months, frequent business trips to the regions. Application procedures: Please submit your detailed CV highlighting your experience and professional education to: info at tmaudit.am.
Ընկերություն՝ ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68
Հեռախոս՝ +37460700500
Էլ. փոստ՝ career շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ՝
• Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
• Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
• Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը
• Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
• Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
• Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ
• Մասնակցել ընկերությունում գույքագրման աշխատանքներին
• Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին
• Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ
Ցանկալի հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմատիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
• Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա
• ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն
• ՀԾ և 1C ծրագրերի իմացություն
• Microsoft Office, e-Invoicing ծրագրերի իմացություն
• Վերլուծական մտածողություն և հետևողականություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Ընկերություն՝ "Արտկոն" ՓԲԸ
Հասցե՝ ք․ Երևան, Արցախի 55
Հեռախոս՝ 010470897
Էլ. փոստ՝ artcon2020 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում, ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն, ՀԾ և 1C հաշվապահական ծրագրի իմացություն, 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, E-invocing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում :
Ընկերություն՝ Օպերա Սուիթ հյուրանոց
Հասցե՝ Բաղրամյան 1/1
Էլ. փոստ՝ hr շնիկ operasuitehotel.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում
• Հաշվետվությունների կազմում
• Համաձայն ՀՀ հարկային օրենսդրության՝ հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Բանկային հաշիվների ձևակերպում
Այլ նշումներ՝ Առնվազն 2 տարվա փորձ
Ընկերություն՝ X-Art LLC
Հասցե՝ Սարյան 4/55
Հեռախոս՝ 093327964
Էլ. փոստ՝ a.parsamyan շնիկ x-art.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար/հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Մենք փնտրում ենք հաշվապահ, հաշվետար առնվազն 1 տարի աշխատանքային փորձով։ Աշխատանքի պայմաններ՝ մշտական աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք:
Պահանջվող որակավորումներ՝
• Բարձրագույն կրթություն, Հաշվապահի, Ֆինանսիստի կամ Տնտեսագետի մասնագիտությունը կդիտվի որպես առավելություն
• ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
• ՀԾ-Հաշվապահ և e-Invoicing ծրագրերի իմացություն
• Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն
• Անգլերենի և ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն
• Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
• Թիմային աշխատելու ունակություն
Պարտականություններ՝
• Հաշվապահական և հարկային հաշվառման վարում
• Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
• Հաշվապահական ձևակերպումների իրականացում
• Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում
• Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում
• Ներքին հաշվետվությունների կազմում
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները a.parsamyan շնիկ x-art.am էլ. փոստի հասցեով՝ վերնագրի դաշտում նշելով “Accountant”: Հարցերի համար զանգահարել 093327964 հեռախոսահամարով:
Ընկերություն՝ ՍՊ Ընկերություն
Հասցե՝ ք․Երևան, Էրեբունի վարչ․ շրջան
Հեռախոս՝ +37443337748
Էլ. փոստ՝ nairatovmasyan80 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի։
Պարտականություններ՝
• Հաշվապահական հաշվառման վարում և փաստաթղթաշրջանառության վարում
• ԵԱՏՄ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան մարմիններին
• E-Invoicing ծրագրով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
• Աշխատավարձի հաշվարկում և փաստաթղթավորում
• Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում
• Հարկային, վիճակագրական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին
• Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Պահանջներ՝
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
• Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS Excel-ի լավ իմացություն
• ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է
• Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Պարտաճանաչություն
• Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
• Աշխատանքային փորձ որպես հաշվապահ՝ նվազագույնը 3 տարի
Աշխատավարձ՝ 200 000 - 250 000 դրամ
Հավելյալ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-18:00, շաբաթ՝ 10։00- 15։00, հանգստյան օր՝ կիրակի: Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները t.v.mirzoyan շնիկ yandex.ru էլ. փոստի հասցեին:
Ընկերություն՝ Մարմարի Աշխարհ ՍՊԸ
Հասցե՝ Աճառյան 17
Էլ. փոստ՝ info շնիկ marmar.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝Աշխատանքային պարտականությունները՝
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Նյութական արժեքների, ծառայությունների մուտքերի գրանցում
- Վճարման հանձնարարագրերի կազմում, բանկային գործարքների ձևակերպում
- Աշխատավարձի հաշվարկ
- Կադրային գործ՝ հրամանների, պայմանագրերի, տաբելների կազմում
- Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Աշխատավարձ՝ Նախնական 130 000 ՀՀ դրամ (կախված գիտելիքներից, փորձից և հմտություններից)
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել info շնիկ marmar.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք։
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների...
Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը հեռատես էր, երբ խոսքը վերաբերում էր բեկումնային տեխնոլոգիաների ստեղծմանը: Այնուամենայնիվ, Apple ընկերության գործունեության առաջին տարիներին նա ավելի քիչ էր կենտրոնացած բիզնեսի ֆինանսական ասպեկտների վրա: Հենց այստեղ...
-Որոշել եմ բիզնեսով զբաղվեմ -Լավ բան ես մտածել։ Իսկ լավ հաշվապահ գտե՞լ ես։ Իմ գործերով մեր ընկերն ա զբաղվում, հիմա համարը… -Ի՞նչ հաշվապահ, ես կանեմ ամեն ինչ, էնտեղ առանձնապես անելու...
1. Առաջինը, ինչ պետք է հիշել. մասնագետները նույնպես եղել են սկսնակ: 2. Հաճախե´ք դասընթացների: Շատ կարևոր է հաճախել որակյալ դասընթացների: Հիշե´ք, որ նույնիսկ մասնագետներն են երբեմն կարիք ունենում հաճախելու դասընթացների`...
Tigran on Աշխատանքից ազատում գողություն կատարելու պատճառով: “նաև 122 հոդվածը կիրառեք. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը…” May 2, 16:22
Արմինե on Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից: “այո ՍՊԸ-ն ֆիզ անձից կարող է և մինչև 300 000 դրամ արժեքով շարժական գույք գնի, և 300000+, թղթային հաշիվ ֆակտուրա…” May 1, 19:27
Արմինե on Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից: “Հաշիվ ֆակտուրա դուրս գրելու դեպքում ՝հաշվարկային փաստաթղթի ձևը թողնում ենք հարկ վճարողի անունից և եթե ԱԱՀ վճարող ենք ,առանձին ԱԱՀ…” Apr 30, 18:26
Մառինե on Ֆինանսական հաշվառման հիմունքների գիրք: “Բարև Ձեզ: Ո՞վ կարող է էլեկտրոնային տրամադրել “ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ” 1.1 գիրքը: Անչափ շնորհակալ կլինեմ. mgandzanakyan77@gmail.com” Apr 30, 14:15
Վերջին մեկնաբանություններ