
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի դեղատունը
Անի.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Դեղատունը բացի հարկային հաշվետվություններից, ներկայացնու՞մ է արդյոք հաշվետվությունններ Առողջապահության կամ Բնապահպանության նախարարություններին:

Եկամուտ համատիրության համար
Նարինե.
Համատիրությունը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ամեն ամիս գրում է հաշվարկային փաստաթուղթ` ոչ բնակելի տարածքներին։ Խնդրում եմ պատասխանել` արդյոք այն համարվում է համատիրության համար եկամուտ, թե՞ ոչ, և շահութահարկի հաշվետվությունում որտե՞ղ պետք է այն ներկայացվի։

Ծախսի ճանաչում
Մարի.
Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխնե՞ք` եթե դեկտեմբերի եկամտային, սոց. հարկերը փոխանցել ենք հունվարին 2022թ., շահութահարկի հաշվետվության մեջ կարո՞ղ եմ հունվարին փոխանցած հարկերը ծախս ճանաչեմ, որի մեծ մասը քաղիրավականից առաջացած հարկեր են:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել
Միլենա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Անի․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։

Եկամտային հարկի պարտավորություն
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։

ՀԴՄ ֆիսկալ հաշվետվություն
Սեյրան.
Բարև ձեզ: Նոր սերնդի հդմ-ով ինչպե՞ս տպել ամսական հաշվետվություն:

Վարձավճարի արտացոլում հաշվետության մեջ
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ:

Նպաստի արտացոլում եկամտայինի հաշվարկում
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողի մայրության նպաստի թերթիկը (կեսարյան 15օր) բերել են 19.01.2022-ին, դա ցույց է տրվելու հունվար ամսվա եկամտային հաշվարկու՞մ: Եվ այդ 15 օրվա թերթիկը ևս պետք է տանե՞լ հարկային, եթե եկամտային հարկը չի բավականացնում:

ՀԿ հաշվետվություններ
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք` ՀԿ-ների համար ի՞նչ տարեկան հաշվետվություններ է պետք ուղարկե: ?ԱԱՀ-ով աշխատողը ո՞ր դեպքում է ուղարկում տարեկան 163 ձևը:

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Ռազ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը գրանցվել է հոկտեմբեր ամսին, ոչ մի գործունեություն չի ծավալել, 2021 թ․ վերջին կիսամյակի 0-ական շրջ․ հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ և 2022թ հունվարի 27-ին անորոշ ժամանակով դադար եմ տվել (ձև 207)։ Կասե՞ք՝ ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարի հաշվետվությունը մինչև ե՞րբ պիտի ներկայացնեմ 4 ամսվանը և մինչև ե՞րբ կարող եմ վճարել։

Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր
Սուսաննա.
Բարև Ձեզ: Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր` թվային շուկայավարում, իրականացնելու համար ընտրել եմ որպես հարկատեսակը ԱԱՀ: Վաճառքը կատարվելու է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում նույնպես ես հարկատու եմ, քանի որ պահանջվեց բացել EIN և վճարելու եմ վաճառված ապրանքից հարկ:
Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա ես պետք է ՀՀ-ում հաշվետվութունը լրացնեմ վաճառքի ժամանակ և ի՞նչ տեսակ հաշվետվություններ պետք է ես ներկայացնեմ:
Կանխավ շներհակալություն:

165 հաշվետվության լրացում
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս 165 հաշվետվությանն է վերաբերվում: Հաշվետվության 2.3 կետը-եկամտի գումար, լրացվում է հարկը ներառյալ չէ՞, շնորհակալություն։

Հաշվետվության լրացման հետ կապված
Լուս.
Բարև ձեզ: Օգնեք խնդրում եմ` կազմակերպությանն ունի 85,5 հաստիք, հաշվետվության մեջ պահանջվում է` հաստիքային միավորը, զբաղեցրած հաստիքային միավորը, դրույքային միավորը, զբաղեցրած հաստիքների դրության դրույքային թվաքանակ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել
Մարինա.
Հարգելի գործընկերներ, համատիրությունը 2021թ.-ի ընթացքում իր տարածքներից մեկը տվել է վարձակալության, վճարը ստանալու համար ամեն ամիս դուրս է գրել հաշիվ-վավերագիր։ Խնդրում եմ հուշել` ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել և ի՞նչ հարկեր վճարել։ Շնորհակալություն:

Հրապարակվող հաշվետվությունների հարթակ Accountant.am կայքում


ՍՊԸ գործունեության դադարեցում
Լուսի.
Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն նոյեմբեր ամսից ժամանակավոր դադար եմ տվել, բայց աշխատակիցներին չեմ ազատել և եկամտային չեմ ներկայացրել: Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ զրոյական նոյեմբեր և դեկտեմբեր 189 ձևը տամ:

256 ձև հաշվետվություն
Հասմիկ.
Բարև Ձեզ: Փորձում եմ լրացնել 256 հաշվետվությունը, վերջում գրված է Եկամուտները` ըստ գործունեության տեսակների` Բաժին, Հատված, Խումբ, Դաս, Ենթադաս, Տեսակարար կշիռը: Ի՞նչ պետք է լրացնել:

Եկամտային հարկի հաշվարկ
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։

Ա/Ձ հաշվետվություններ
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ