Tag: հաշվետվություն

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մթերային խանութ բացելու համար

Երվանդ․ Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմակերպել հաշվառումը

Անժելա․ Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․ Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ

Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը

Անի. Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունը լրացնելու հետ կապված

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք. ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է. Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ: Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել

Սամվել. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

Արաքս․ Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արձակուրդային գումարը ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է արտացոլել

Գագիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը արձակուրդ է գնում հունիսի 1-ից, արձակուրդայինը վճարվել է մայիսի 27-ին, եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնելիս արձակուրդայինի գումարը մայիսի եկամուտների մեջ ներառե՞մ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունը սխալ է լրացվել

Ռուզաննա. 2019թ.-ի տարեկան սոց. վճարի հաշվետվությունը ուղարկել եմ 07.04.2020թ.-ին ու չեմ նկատել, որ տարեթիվը նշել եմ 2018, որի համար ստացել եմ ծանուցում ՊԵԿ-ից: Ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ, արձագանքեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դեբիտորական պարտքերի արտացոլում հաշվետվության մեջ

Լուսինե Ղազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ դեբիտորական պարտքերի հավաքագրման մասին հաշվետվության ո՞ր ձևում կա տեղեկություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ։ Կներեք մի հարց. ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալել, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ուղարկել, ամսական և տարեկան։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է ներմուծմամբ

Վարուժ. Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով

Սյուզաննա. Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում: