
ԱՁ տարեկան հաշվետվություններ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք հաշվետվությունը 1 օր ուշացնելու համար
Աննա․
Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:

Ի՞նչ հաշվետվություն պիտի ուղարկի միկրոձեռնարկատեր ԱՁ-ն
Մարիամ․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ հաշվետվություն պիտի ուղարկի ԱՁ-ն, որի գործունեությունը գտնվում է դադարի վիճակում և ներկայացրել է հայտ միկրո համարվելու վերաբերյալ, եկամտային ուղարկելու՞ է արդյոք, եթե աշխատող միայն ԱՁ-ն է։

Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք.
Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում:
Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:
Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:

Հասարակական կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի
Սուսաննա Ասատրյան.
Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել
Անահիտ.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը
Գոհար.
Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ
Դավիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում ՀՈԱԿ-ները
Լիլիթ.
Բարև ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում ՀՈԱԿ-ները:

Կհետաձգվի՞ արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը
Լիլիթ․
Հարգելի գործընկերներ, տեղյա՞կ եք՝ հետաձգվելու՞ է արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

ՀԿ համար տարեկան հաշվարկ ներկայացնելու վերաբերյալ
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ -ի տարեկան հաշվարկն եմ ցանկանում ներկայացնել, գրանտ ենք ստացել հայկական հիմնադրամից, ո՞ր ձևն եմ լրացնելու՝ 240, թե 251, շնորհակալություն։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվությունը
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Միկրոձեռնարկատիրության հայտարարագիրը ուղարկելուց հետո ինչպե՞ս պետք է ուղարկել եկամտայինի հաշվետվությունը (189-ի փոխարեն): Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
Նելլի.
Բարև ձեզ: Մարտի 4-ին բացված ՍՊԸ-ն որպես միկրոձեռնարկատեր (գորգագործության արտադրություն), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Շնորհակալություն:

Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել
Նաիրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել
Թ.
Եթե մեքենա է ներմուծվել Վրաստանից և Թուրքիայից, մաքսազերծվել է, կա՞ արդյոք հաշվետվություն ներկայացնելու կարիք, թե՞ միայն ԵՏՄ-ին է վերաբերում:

ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
Բելլա.
ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի հարկային տեսչություն:

Շահաբաժնի վճարումը չի արտացոլվել հաշվետվության մեջ
Վարդուհի․
Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։

ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար
Սառա․
ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել։ Նախապես շնորհակալություն։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Տիգրան.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն գործում է ընդհանուր հարկման դաշտում, աշխատողներ չունի: Կարո՞ղ եք ասել՝ ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:
Վերջին մեկնաբանություններ