Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ

Գրիգոր. Բարև ձեզ: Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի: Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար

Քնարիկ. Ի՞նչ գործողություններ պետք է կատարի ՍՊԸ-ն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար։ Դադարեցման դիմումի ձևը taxservice-ի հաշվետվություններ բաժնում չեմ գտնում, ո՞ր բաժնում է։ Կարո՞ղ եմ աշխատակիցներին ազատել և առանց աշխատակից հաշվետվություններ հանձնել։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել ԱԱՀ ամսական հաշվետվությունը

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ Taxservice.am համակարգում ինչպե՞ս պետք է ներկայացնեմ ԱԱՀ ամսական հաշվետվությունը նոր փոփոխված տարբերակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Աշոտ. Արդյո՞ք 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը 2020 թվականին պետք է ենթարկվի աուդիտի, թե՞ օրենքը գործում է 2020 թվականի հունվարից հետո։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Հայկ. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով

Շողիկ․ Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում

Հայկ. Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով

Լուսինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Գրանցել եմ ԱՁ հունվարի վերջում, զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ու ժամկետները։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հանձնել եկամտային հարկի հաշվարկ

Անահիտ․ Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. գնել եմ տուն Երևան քաղաքում և տվել եմ վարձակալության: Գրանցվել եմ որպես ԱՁ: TaxService համակարգում ինչպե՞ս կարող եմ տալ հաշվետվություն ամենամսյա եկամտային հարկի համար։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Արսեն. Բարև ձեզ: Մարզում ԱՁ ունեմ, խանութ, որը զբաղվում է առևտրով: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ուղարկել եմ 257 հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ուղարկելու, խոսքս 205-ի մասին է, որը Ը/Ձ-ի մասով է: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս

Սուսաննա. Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում․ փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 205. "Հաշվետվություն՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ": ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը
  1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Լուսինե. Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացնել

Դավիթ. ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, շրջանառության հարկի ո՞ր ձևը պետք է ներկայացնի 2020 թվականի համար՝ 201՞, թե՞ 262: