Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն

Մարիամ. Սիրելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպես կարող եմ գրանցվել taxservice.am-ում և առցանց հաշվետվություն ներկայացնել շրջանառության հարկի մասին: Ա/Ձ ունեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Արև. Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ վիճակագրական հաշվետվություն լրացնելիս փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար նշում ենք 70.20.1, թե՞ 68.20.1:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում Ա/Ձ-ն

Սեյրան. Դրոշմանիշային վճարի մասին հաշվետվություն կա՞: Վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Խոսքը հագուստի մանրածախ առևտրով զբաղվող Ա/Ձ-ի մասին է, ունի մեկ աշխատող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Նելլի. Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` արդյոք անհատ ձեռներեցի համար 240 ձևը պետք է հանձնեմ տարեկան հաշվետվությունը, սոց. վճար կատարող չի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով

Լիանա. Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է "Ռեզիդենտ շահութահարկ վճարող", թե "ԱՁ Նոտար": Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվության ձևը պետք է հանձնել

Մելինե. Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է փոխարինվել ձև 118-ը` "Պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին", ԱՁ-ի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել

Մարտա. Բարև ձեզ: Ես ունեմ 2018թ.-ին գրանցած ԱՁ, որի համար ամեն եռամսյակ շրջանառության հարկի հաշվետվություն եմ ներկայացրել: Արդյո՞ք պետք է նաև առանձին տարեկան ներկայացնել, թե՞ դա համընկնում է 4-րդ եռամսյակի հետ և նույնն է: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը չի հանձնվել

Վահե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Օսան. Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք 1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը 2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է 3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ. 4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել ԱՁ համար

Դավո. Բարև ձեզ: Մեկ հարց. Նոր գրանցված ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով: 4-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղարկելուց հետո պե՞տք է տարեկան հաշվետվություն ուղարկել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է փափուկ կահույքի արտադրությամբ

Արամ. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել և հայտարարագիր եմ ուղարկել հարկային: Պետք է լինի փափուկ կահույքի արտադրամաս և նորոգում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինչքա՞ն և ե՞րբ, ու ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկեմ հարկային էլէկտրոնային տարբերակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան. Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Հայկ. Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն: