Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն. Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով: 1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել 2. Ճշգրտող հարկային հաշվում "Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են" ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ

Արմեն. Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ են որոշ վիճակագրական տվյալներ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվության լրացման հետ կապված

Ռիմա. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և ֆինանսական հաշվերվության մեջ հանդիպել եմ շրջանառու միջոցներ դաշտին և չեմ հասկանում` ինչ լրացնել այնտեղ: Կօգնե՞ք հասկանալ` ինչ պետք է լրացնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկները սխալ են ներկայացվել

Lala. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել: Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

Արմեն. Գործընկերներ, ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել, օրինակ, ապրիլի 19-ին ստացված հաշիվը, եթե մատակարարման ամսաթիվը նշված է 31.03.2016թ: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի վերաբերյալ

Էդգար. Բարև ձեզ, նոր եմ ծավալում գործունեություն, կօգնե՞ք էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի հարցում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ

Ալյոնա. Սիրելի գործընկերներ, գրանցված անհատ ձեռնարկատերը մատուցում է ծառայություններ կազմակերպություններին: Աշխատում է շրջանառության հարկով: Աշխատող չունի: Սոցիալական վճար վճարող չի: Խնդրում եմ նշել այն հաշվետվությունները, որոնք պետք է ներկայացնի: Բացի շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկից էլ ի՞նչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր եռամսյակի հաշվետվության մեջ ներառել հաշիվը

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 2015թ.-ի 4-րդ եռամսյակի հաշվատվությունը, ինչպես գիտենք, ներկայացվում է մինչև 2016թ. հունվարի 20-ը: Սակայն 22.01.2016թ.ին մատակարարի կողմից դուրս է գրվել ծառայությունների մատուցման հարկային հաշիվ` որպես մատակարարման օր նշելով 31.12.2015թ.-ը: Ինչպե՞ս վարվեմ, կարո՞ղ եմ արդյոք 2016թ.-ի 1-ին եռամսյակի հաշվետվության մեջ որպես ավելացում նշել: Խնդրում եմ ասեք նաև` օրենքի որ կետով է դա կարգավորվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սեդա. Բարև ձեզ: Եթե ընկերությունը գրանցվելուց հետո ունի միայն հիմնադիր անձ, կա շրջանառության հարկով հարկման դիմում և վերջին եռամսյակում մեկ պայմանագիր, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի ՊԵԿ: Ընկերությունը ՍՊԸ է և մատուցում է առցանց ծառայություններ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է մանրածախ առևտրով

A. Anush. Բարև ձեզ. Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, որից հետո զբաղվելու եմ մանրածախ առևտրով, իսկ ապրանքները ներմուծելու եմ այլ երկրներից, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու, դրանց դրույքաչափերը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարզեցված հաշվարկի փոխարեն ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ

Անի. Հարգելիներս, շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք տեղյակ եք` եթե տարեկան եկամտային հարկի հաշվարկ է ներկայացվել եկամտային հարկի պարզեցված հաշվարկի փոխարեն, ու այսօր նոր տեղեկացնում են դրա մասին, ի՞նչ է մեզ սպասվում: Վճարումները բոլորը ճիշտ արված են: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել

Lena. Բարև ձեզ: Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Նարինե. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ընտանեկան Ձեռնարկություն ունեցողը: Ձեռնարկությունը զբաղվում է սպիտակեցնող հեղուկներ վաճառելով: Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմապիտակներ փակցնել ապրանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ աշխատում է շրջանառության հարկով: Նախորդ տարի ներկայացրել եմ տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ: Սակայն 2014թ-ի համար նախատեսված հաշվետվաձևում, որը 2-3 օր է ինչ տեղադրվել է կայքում, չկան տողեր, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը: Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով

Zara. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ: Նախապես շնորհակալություն: