
Արդյո՞ք կհաշվարկվի տույժ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, եթե եկամտահարկը (հարկային գործակալի կողմից վճարվող) փոխանցվել է բյուջե նոյեմբերի 18-ին, բայց գանձապետարանի հաշվին կերևա նոյեմբերի 21-ին, որովհետև նոյեմբերի 19-20-ը ոչ աշխատանքային օրեր են, արդյո՞ք այս դեպքում տույժ կհաշվարկվի, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս դեպքում ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վճարում է 10 տոկոս եկամտահարկ ֆիզիկական անձի փոխարեն:
Հարց 1. Եկամտահարկի գումարը հաշվարկվում է ֆիզիկական անձին վճարվելի՞ք գումարի նկատմամբ (+10%), թե՞ նվազեցվում է նրան վճարվելիք գումարից (-10%):
Հարց 2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական անձի հետ կնքվող գույքի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև:

Ապրանքի ներմուծում օդային ճանապարհով
Պետրոս.
Հարգելի գործընկերներ,
եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:

Հարկային գործակալ
Արմեն ուսանող.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչ բան է հարկային գործակալը և հաշվեգրման եղանակը: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ