
Ապրիլմեկյան սահմանափակումը
Հաշվապահ․
Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

Ինչպե՞ս նշել ծառայության անվանումը հաշվի մեջ
Աննա․
Բարև ձեզ։ «Թել Սելին» հաշիվ պետք է գրեմ, որպեսզի գումարները փոխանցեն ԱՁ-ի հաշվին: Խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է գրեմ ծառայության վճար։

Ծախսի հիմնավորում առանց հաշիվ վավերագրի առկայության


Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ
Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:
Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը
Նելլի․
Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա


Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները
Գարեգին.
Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն


Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո
Սյուզաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»


Տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ
Մարտին.
Խնդրում եմ պատասխանել, թե այլևս հարկային տեսչություն չի՞ ներկայացվելու ՏԵՂԵԿԱՆՔ՝ դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ: Շնորհակալություն:

Ոչ ռեզիդենտին հարկային հաշիվ է դուրս գրվել
Իրինա.
Բարև ձեզ: Եթե ոչ ռեզիդենտին ԱԱՀ-ով հաշիվ են դուրս գրել, կարո՞ղ ենք դա հաշվանցել, կարո՞ղ եք ասել՝ օրենք կա՞ այդ մասին:

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը
Արմեն.
Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝
1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Աննա.
Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:
Շնորհակալություն:


Հարկային գործակալ հանդիսանալը ինքնազբաղվածության դեպքում
Գարիկ Գևորգյան.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Շատ շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք:
Ես Ա/Ձ եմ բացել և հարկերից ազատված եմ, քանի որ ինքնազբաղված անձ եմ համարվում: Աշխատող չունեմ և ինքնուրույն լեզու եմ դասավանդում: Տարածք եմ վարձակալել, նոտարով վարձակալության պայմանագիր եմ կնքել վարձատուի հետ, ով ֆիզ. անձ է: Պայմանագրում նշված է, որ վարձավճարի չափը կազմում է 50 000 դրամ, որը չի ներառում եկամտային հարկը, և եկամտային հարկը վճարվում է վարձակալի կողմից` որպես հարկային գործակալ: Իսկ ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքում կա այսպիսի կետ, որ ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում և կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով: Հիմա ես ուզում եմ հասկանալ, մի կողմից ես չեմ հանդիսանում հարկային գործակալ, քանի որ ինքնազբաղված անձ եմ, մյուս կողմից վարձակալության պայմանագրում գրված է, որ ես պետք է վճարեմ եկամտային հարկ` որպես հարկային գործակալ:

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել
Արման.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում
Հասմիկ.
Բարև ձեզ: Արդյո՞ք էլ․ հաշիվ դուրս չգրելու համար սահմանված է պատասխանատվություն, թե՞ ոչ:

Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին - դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը "արխային" չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:

Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը
Arpine.
Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:
Վերջին մեկնաբանություններ