Tag: հարկեր և տուրքեր

Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել

Միհրան.

Բարև ձեզ:
Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Արագ սննդի կետ բացելու համար

Ալիկ.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն:

Սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Վաչե.

Բարև ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ, օգնեք` հասկանամ:

Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք

Գևորգ.

Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք` բաղկացած 1-2 աշխատողից: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել (եթե պարտադիր է, որքա՞ն է պետական տուրքը), և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

Հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները

Սաթե.

Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը

Lia.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական համերգ, որի ընթացքում բարեգործական նպատակներով վաճառվելու են հատուկ ձայնագրված DVD-ներ և մի քանի արվեստի գործեր, որոնց վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Համերգի մուտքը լինելու է տոմսերով, որոնք վաճառվելու են: Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը: Կանխավ շնորհակալություն:

Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունները հարկային դաշտում

Արմեն.

Հարգելի գործընկերներ, որո՞նք են այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվելու են նոր հարկային օրենսգրքով:

Առավելագույնը քանի՞ գիրք կարող են ուղարկել

Քնարիկ.

Բարև ձեզ, ինձ արտասահմանից առավելագույնս քանի՞ գիրք կարող են ուղարկել առանց հարկային պարտավորությունների: Իսկ կապ ունի՞, թե կազմակերպությունն է կազմակերպությանն ուղարկում, թե՞ ֆիզիկական անձը ֆիզ. անձին: Շնորհակալություն:

Անձը ցանկանում է աշխատել վարսավիրանոցում որպես կոսմետոլոգ

Նաիրա.

Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Աննա.

Ունեմ խանութ (ԱՁ), զբաղվում եմ առևտրով ու ցանկանում եմ մատուցել նաև համակարգչային ծառայություններ (print/xerox): Խնդրում եմ ասել՝ ո՞ր հարկատեսակով է հարկվելու՝ 5 %՞, թե՞ մտնելու է շրջանառության հարկի մեջ: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ.

Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ):
Ինձ անհրաժեշտ է.
1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով)
2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից:

Օրինակ.
վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը:

Հարգանքով,
Դավիթ

Կամավորական աշխատանք

David.

Բարև ձեզ.
1. Առևտրային կազմակերպությունը (ԱՁ, դեղատուն) կարո՞ղ է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ աշխատանք կատարելու նպատակով աշխատող ընունել, որպես վաճառող` վեց ամիս ժամկետով:
2. Կամավորական աշխատանք կատարողի որևէ սահմանափակում դրվու՞մ է (ԱՁ – հետ փոխկապակցված անձ՝ ԱՁ տնօրենի կին, տղա, աղջիկ, եղբայր և այլն)
3. Կամավորական նման աշխատանքի դեպքում ԱՁ ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի (Կամավորի եկամտային հարկ վճարվում է, թե ոչ, և ինչպիսի՞ վճարումներ կան):
Խնդրում եմ համապատասխան օրենքի հղումով և հոդվածով, եթե հնարավոր է:

Հարգանքով,
Դավիթ

Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Lianna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:

Պատճենահանման ծառայություն

Գայանե.

Բարև բոլորին, նախ շնորհակալություն կայքից՝ բավականին հարցերի պատասխաններ կարողանում եմ գտնել, հիմա խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ինչպե՞ս առավել ճիշտ կլինի պատճենահանման ծառայությունը գրանցել հարկային դաշտում, հետագայում ՀԴՄ-ով աշխատելը շատ դժվար կլինի:

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Սամվել.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝
1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները:
2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով:
2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող:
Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը:
2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը:
2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը:

Հարգանքներով՝
Ս.Եսայան

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա.

Հարգելի հետևորդ-հաշվապահներ,

Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող – մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն: