Tag: հարկեր և տուրքեր

Ո՞ր դեպքերում է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Վարդան.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքներից ո՞ր դեպքերում է գանձվում ԱԱՀ և օրենքի ո՞ր կետով է դա ամրագրված, և ո՞վ է ներկայացնում ֆիզ. անձի իրականացրած գործարքների մասին տվյալները հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:

Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ

Անի Սահակյան.

Բարև ձեզ: Նորաբաց ընտանեկան բժշկության գրասենյակ է, որը ֆինանսավորվում է պետության կողմից, ունի նաև վճարովի ծառայություններ: Ի՞նչ հարկատեսակներով այն պետք է հարկվի: Ասեմ նաև, որ շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը: Խնդրում եմ շտապ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր են առաջանում

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին.

ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:

Սխալ եկամտային հարկի հաշվարկում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Ո՞ր դրույքաչափով կհաշվարկվի հարկը

Tatev.

Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% – վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է հանձնել

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Խանութ 40 քմ տարածքում

Mayis Margaryan.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Ցանկանում եմ Երևանում խանութ բացել 40 քմ տարածքում: Խնդրում եմ նկարագրել առաջին քայլերը` կապված գրանցվելու հետ, ինչպես նաև պատասխանել, թե ինչ հարկեր պետք է վճարեմ:

Մանկական քոլեջ բացելու վերաբերյալ

LUSINE.

Բարև ձեզ, ես կցանկանայի իմանալ` եթե ես ցանկանում եմ մանկական քոլեջ բացել, ի՞նչ պայմաններ կան, և ինչքա՞ն գումար պետք է վճարեմ, օրինակ, քոլեջում 20 երեխա և 2-ժամյա դասընթացների դեպքում: Խնդրում եմ ծանոթացնել բոլոր պայմաններին:

ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով

Անի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով: Ի՞նչ հաշվետվություններ ու վճարումներ ունենք անելու: Հաշվետվությունները եռամսյակայի՞ն են, թե՞ ամսական: Իսկ վճարումնե՞րը:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Հասմիկ.

Խնդրում եմ ինձ ասել` նորաբաց ՍՊԸ-ն զբաղվելու է արտաքին առևտրով և բեռնափոխադրումներով, ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը

ՆԱԻՐԱ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Նոր ստեղծված կազմակերպությունը ցանկանում է զբաղվել գարեջրի և բնական հյութերի ներկրմամբ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու կազմակերպությունը:

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Աշոտ.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:

Արագ սնունդ

Ruzanna.

Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և աշխատացնել արագ սննդի վաճառակետ: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու: Շնորհակալություն:

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի:
Դրամարկղից կանխիկ կարելի՞ է հարկային վճարումներ կատարել: Եթե այո, ապա կա՞ն արդյոք սահմանափակումներ: Եվ ընդհանրապես, բացի աշխատավարձից կանխիկ ի՞նչ այլ վճարումներ կարելի է կատարել դրամարկղից առանց սահմանափակման: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվելու կազմակերպությունը

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է 2 գործունեությամբ` իրավաբանական և հաշվապահական ծառայությունների մատուցում, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի (եթե շրջանառության հարկով, ապա քանի՞ տոկոսով) և արդյո՞ք պետք է ԱԱՀ վճարող լինի, եթե չի գերազանցելու ԱԱՀ-ի շեմը:

Ինչպե՞ս են հարկվում հիմնադրամները

Կարինե.

Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե հիմնադրամները ինչպես են հարկվում, ինչ հաշվետվություններ են պատրաստում և ուղարկում հարկային:

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի:

Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Նոր հարկային փաթեթ

Samvel.

Լավ ասացվածք կա` մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա, կամ մինչև օրենքների փոփոխությունները հրապարակեն, ուժի մեջ մտած կլինեն:

Եթե ունեք փոփոխությունների ամբողջական փաթեթը, կոլեգաներ ջան, կիսվեք: Ասում են` Հ/Տ ների ինչ որ փաթեթ են ուղարկել մի 3 օր առաջ:

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա.

Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման: