Tag: ՀԴՄ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

POS տերմինալով գործարքներ

Արտակ Աբազյան․ Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ կազմակերպությունը կիրառում է նոր սերնդի ՀԴՄ և այդ մեքենայի վրա ակտիվացրել է ՊՈՍ տերմինալ՝ ծառայությունը բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար։ Արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն, արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների մասով պետք է կազմվի դրամարկղի մուտքի օրդեր ընդհանուր կանխիկ և անկանխիկ գործարքների մասով և մուտքագրվի դրամարկղ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օնլայն վաճառք իրականացնելու համար

Աննա․ Բարև ձեզ։ Զբաղվում եմ նոթատետրերի արտադրությամբ։ Ցանկանում եմ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԴՄ սարք պարտադի՞ր է ձեռք բերել և ի՞նչ հարկեր պետք է վճարել (վճարումը կատարվելու է միայն անկանխիկ եղանակով)։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխում մարզից մարզ

Ռուբ․ Բարև ձեզ։ 1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ "վայրը որտեղից ապրանքները առաքվել են" տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։ 2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ առկայություն

Գրիգոր. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվում է նկարչության դասավանդմամբ

Նվարդ. Բարև Ձեզ: Ես ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է նկարչության դասավանդմամբ: Ինչպե՞ս է ճիշտ իրականացնել վճարումը, ՀԴՄ-ի առկայությունը պարտադի՞ր է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գործունեության վերաբերյալ

Սոնա․ Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ. 1. անդամավճարների համար կարո՞ղ է կիրառվել ՀԴՄ։ 1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում լրացուցիչ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ։ 3. Շահութահարկի հաշվարկ ներկայացնու՞մ է, եթե հարկման օբյեկտ և բազա չունի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանում

Соня Бадикян․ Բարև Ձեզ։ Եթե նախորդ հաշվետու տարում շրջանառությունը գերազանցել է 58.3 մլն դրամը, ապա ապրանքի անվանումը ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր պետք է գրվի, անկախ իրավական տեսակից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների արտացոլում ՀԴՄ կտրոնի վրա

Sofa. Բարև Ձեզ, ներեցեք մի հարց․ հունիսի 1-ից պարտադի՞ր է լինելու բոլոր հանրային սննդի ԱՁ-ներին, որ չեկը խփեն ապրանքային ցանկով՝ ապրանքները նշված, շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վերադարձ

Միլենա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ․ գեղեցկության սրահը աշխատում է միկրոյով։ Պատահմամբ 1 000 000 դրամ արժողությամբ ՀԴՄ կտրոն են տպել։ Հարկայինից ասեցին՝ հետվերադարձ կատարեք, եթե կտրոնը կա։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է հետվերադարձ անեմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալ

Թամարա. Հարգելի հաշվապահներ, գրանցվել եմ որպես ԱՁ, որն աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է արծաթյա զարդերի գնումով՝ գնման ակտով, և վաճառելու է հարկային հաշիվներով, կանխիկ կամ փոխանցումով: Ասացեք խնդրեմ. ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ: Վաճառքը լինելու է միայն տրված հաշիվներով: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով

Անի․ Բարև Ձեզ։ Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ ձեռքբերում

Ալբերտ․ Բարև Ձեզ: Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ, կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին. 1. Արդյոք գոյություն ունի՞ ՀԴՄ կտրոն տպող սարք ձեռք բերելու որոշված ընթացակարգ: 2. Եթե այո, ապա ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի որոշված ընթացակարգի համաձայն ձեռք բերվի ՀԴՄ կտրոն տպող սարք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերադարձի արտացոլում հաշվետվության մեջ

Ռազ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս կապված է ԱԱՀ հաշվետվության հետ․ եթե ՀԴՄ-ով վաճառք ենք իրականցրել, և վերադարձ է կատարվել, վերադարձի գումարը նշու՞մ ենք 8-րդ տողում, թե՞ վերադարձի չափով 9-րդ տողը քիչ ենք լրացնում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Արա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե կանխիկով չի աշխատելու, և եթե հնարավոր է՝ ո՞ր դասակարգիչն է կիրառվում սույն գործունեության համար։ Կանխավ շնորհակալ եմ։