
Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Գայանե.
Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:

Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում
Անի.
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։
Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ-ի հետ կախված
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ
Գայանե․
Բարև Ձեզ։ ՀՀ Հարկային օրենսգրքի Հոդված 345-ի 11-րդ կետի 1-ին ենթակետով, եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը /ապրանքները/, վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը: Խնդրում եմ ասեք՝ ՀԴՄ կտրոնի կրկնօրինակը համարվու՞մ է արդյոք ուղեկցող փաստաթուղթ, և կարելի՞ է ՀԴՄ կրկնօրինակով կատարել ապրանքի վերադարձ:
Շնորհակալություն
Շնորհակալություն

Գրենական ապրանքների խանութ բացելու համար
Ուզում եմ մարզում բացել Ա/Ձ՝ գրենական պիտույքների խանութ։ Ասեք խնդրում եմ, եթե շրջանառությունս մոտ 2 մլն է, ես ի՞նչ հարկեր եմ վճարելու, ինձ ՀԴՄ պետք է, թե՞ ոչ։

Տերմինալով վճարում կատարելու դեպքում հնարավո՞ր է նաև ՀԴՄ կտրոն պահանջել
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. արդյոք վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ նաև ՀԴՄ կտրոն պահանջել: Վճարումը կատարել եմ բժշկական կենտրոնում՝ բուժօգնության դիմաց: Վերցրել եմ տերմինալի անդորրագիրը: Այժմ անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն, սակայն կենտրոնը հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ վճարումը տերմինալով է կատարվել: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ օրենքով է սա կանոնակարգվում: Արդյո՞ք տերմինալը պետք է միացված լինի ՀԴՄ-ին և արդյո՞ք այս դեպքում պարտավոր են տրամադրել ՀԴՄ կտրոն:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով
Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:

Գումարի վերադարձ առանց ՀԴՄ կտրոնի առկայության
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՀԴՄ-ով գործարք եմ արել, ծառայության համար նախօրոք վճարել են, բայց հետո այդ գումարը ինչ-ինչ պատճառներով պետք է հետ վճարեմ հաճախորդին։ Դիմումը վերադարձի գրված է, սակայն ՀԴՄ կտրոնը կորցրել է, ես վերադարձ եմ տվել առանց ՀԴՄ-ի՝ հիմք ընդունելով դիմումը, անձնագիր, ԴՄՕ մյուս կեսը։
Այսօր գրություն եմ ստացել, որ այդքանով եկամուտը այդ ամսվա պակաս եմ ցույց տվել։ Կասեք ի՞նչ պետք է անել նման դեպքերում, հատկապես, երբ հաճախորդը միշտ ճիշտ է։

Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը
Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք, եթե ԱՁ-ն աշխատում է նոր սերնդի ՀԴՄ-ով և համարվում է շրջհարկ վճարող, ապա պարտադի՞ր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը:

Ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ կտրոն
Հարգելի Հաշվապահներ. այսպիսի մի հարց. հանրային սննդի ոլորտում ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ կտրոն, եթե պատվերը գերազանցում է 300 000 ՀՀ դրամը։
Կանխավ շնորհակալ եմ:

Երևանում մթերային խանութ բացելու համար
Վարդգես.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն:
Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական:
Շնորհակալություն:

Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր
Araqsya.
Միկրոձեռնարկատիրության դաշտում գործող սուբյեկտները կարո՞ղ են արդյոք դուրս գրել հաշիվ վավերագրեր, եթե չունեն ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն: Կամ այլ ի՞նչ տարբերակներ կան: Հակասական կարծիքներ եմ լսում, որ կարող են և հակառակը` որ դա արգելված է:

Եթե հայտնաբերվել է ապրանքների մնացորդի պակասորդ
Խնդրում եմ օգնեք` շտապ է։ Եթե շրջանառության հարկով եմ աշխատում, ձեռքբերումներս շատ են, իրացման շրջանառությունը՝ քիչ, ստուգման արդյունքում մնացորդային ապրանքս մոտ 20 մլն քիչ եղավ, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Այսինքն՝ ստացվում է 20 մլն ՀԴՄ չեմ տպել։

ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում
Հասմիկ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:
- Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:
Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։
Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Անձը ցանկանում է ՀԴՄ սարք ձեռքբերել
Mari.
Բարև Ձեզ։ ՀԴՄ սարքեր ունե՞ք, ուզում եմ ձեռքբերել։

Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն
Արփինե․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Իդրամ-ով վճարներ ընդունելիս
Լիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ Իդրամ-ով վճարներ ընդունելիս նոր սերնդի հդմ կտրոնը տպում ենք սովորական, թե՞ նշում "անկանխիկ", նոր տպում։
Վերջին մեկնաբանություններ