
Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Նաիրա.
Խնդրում եմ, օգնեք` համատեղության կարգով աշխատողի բյուլետենի հաշվարկն ո՞վ ու ինչպե՞ս է կատարում:

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է:
Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից:
Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում
Լիլիթ.
Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում, արդյո՞ք նա պետք է այդ օրերը լրացուցիչ աշխատի: Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր
Անյուտա.
Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք:
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:

Վերջնահաշվարկ
Շող.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ
Էդգար Ծ.
Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:

Մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդը
Hripsime.
Բարև ձեզ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ այս հարցում: Ես վերցրել եմ իմ նախորդ տարվանից տեղափոխված արձակուրդ 2 օր և ընթացիկ տարվա արձակուրդ 12 օր ս. թ. 11.06.2018-ից: Սակայն հանգամանքների բերումով ս.թ.11.06.2018-ից մինչև 22.06.2018 ներկայացրել եմ հիվանդաթերթիկ: Կարո՞ղ եք ասել` մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդս:

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված
Լուսինե.
Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է "հեռացվել է աշխատանքից" և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստի վերաբերյալ
Մարիամ.
Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել
Քնարիկ.
Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Գայանե.
Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը`
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝
փետրվար՝ 1.95 մլն․ դրամ
հունվար՝ 1.75 մլն
Դեկտեմբեր՝ 2.3 մլն
նոյեմբեր՝ 1.98 մլն
հոկտեմբեր ՝ 2.32 մլն
հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Նանե.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ
Սիրարփի.
Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Lily.
Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:

Քանի՞ օրվա համար վճարել նպաստը
Արփինե.
Բարև ձեզ:
Աշխատողը ներկայացրել է հիվանդության թերթիկ 29.05.16-18.06.16թթ. համար, քանի՞ օրվա համար պետք է վճարել:

Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է:
Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին:
1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը:
2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում:
3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկ հիվանդաթերթիկ ներկայացնելու դեպքում
Ani.
Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ: Հունվար ամսվա մեջ ներկայացրել եմ բուլետեն 9 օր: Իմ գործատուն ասում է, որ հունվար ամսվա մեջ հաշվարկվում է 15 աշխատանքային օր, այսինքն բուլետենից բացի ինձ վարձատրել է 6 օրվա համար: Բայց եթե ես բուլետին չներկայացնեի, ինձ կվարձատրեր ամբողջ ամսվա համար, այսինքն մինչև հունվարի 7 -ը ես չեմ վարձատրվել ի տարբերություն իմ կոլեգաների, որոնք նույնպես չեն աշխատել, քանի որ եղել են տոն օրեր, բայց վարձատրվել են: Խնդրում եմ ինձ օգնեք, իմ գործատուն ճի՞շտ է, թե՞ ոչ` ինձ վարձատրելով 6 օրվա համար: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ
Անուշիկ.
1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 - ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Jasmin.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողը աշխատում է կազմակերպությունում 01.07.1994թ.-ից: Ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը հոկտեմբեր, նոյեմբեր, ամիսների համար: Աշխատավարձը` 141 000 դրամ: Շնորհակալություն:

Նպաստը ո՞ր ամսում է հաշվարկվում
Տիգրանուհի.
Բարև ձեզ:
Եթե անաշխատունաության թերթիկը բացվել է 23.11-ից մինչև 07.1, այս դեպքում նպաստը ո՞ր ամսում է հաշվարկվում:
Վերջին մեկնաբանություններ