
Տեղափոխման փաստատթուղթ
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, հարցս ՀՕ 57 հոդվածին է վերաբերվում։ Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում և տրամադրում է աշխատողին ՀՄ /համակարգիչ/ ծառայությունների մատուցման համար։ Արդյո՞ք ամեն անգամ տեղաշարժվելուց տուն, աշխատանքի վայր և ծառայության մատուցման վայր համակարգչի համար պետք է դուրս գրել տեղափոխման փաստատթուղթ։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀՄ սկզբնական արժեք
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, հարցս ներմուծված ՀՄ-ի սկզբնական արժեքին է վերաբերվում։ ՍՊԸ-ն ներմուծել է համակարգիչ, որի համար վճարվել է պահեստում պահպանման գումար 1 օրվա համար, մինչև մաքսայինի փաստաթղթավորման ավարտը։ ճի՞շտ եմ հասկանում, այդ գումարը ներառվու՞մ է սկզբնական արժեքի մեջ ՀՀՄՍ 16-ով և արդյոք դա չի՞ հակասում հարկային օրենսգրքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Հիմնական միջոցի օտարում
Հայկ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնական գործունեության տեսակն է ծառայություններ մատուցելը: Սակայն 2-րդ եռամսյակում ունենք հիմնական միջոցի վաճառք, որը հարկվում է 5% շրջհարկով: Հիմա շրջհարկի հաշվարկ լրացնելիս այդ գործարքի մասով գործունեության տեսակի ո՞ր դասակարգիչն է պետք լրացնել ըստ տեսակարար կշռի: Նախապես շնորհակալություն։

Վարձակալությամբ տրված ՀՄ մաշվածություն
Ալլա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ արդյո՞ք առևտրով զբաղվող կազմակերպությունը կարող է ամորտիզացնել վարձակալությամբ տրված սեփական հիմնական միջոցը, որը ոչ մի կերպ չի մասնակցում տվյալ կազմակերպության հիմնական գործունեությանը:

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ
Անահիտ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ հիմնական միջոցի վաճառքից հետո առաջանու՞մ են ԱԱՀ վերաձևակերպումներ, եթե նախկինում հաշվանցվել է ԱԱՀ և դեռևս ամորտիզացված չէ։

Հաշիվ վավերագիր
Հայկ.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աննա.
Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։
Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Լիզինգով ձեռքբերված սարքավորում
Արմեն.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է լիզինգով սարքավորում՝ 3 000 000 ՀՀ դրամով, և յուրաքանչյուր ամիս լիզինգը դուրս է գրում հաշիվ՝ վարձավճար - 110 000, տոկոսագումար - 22000։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել ձեռք բերելուց սկսած։ Շնորհակալություն։

0-ական մնացորդային արժեքով ՀՄ
Նորա.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունում գործնեության ծավալների էական կրճատում էր, դրա հետևանքով առաջացել են ավելորդ հիմնական միջոցներ՝ 0-ական մնացորդային արժեքով, արդյո՞ք կարելի է դուրս գրել առանց հարկային հետևանքների։

Փոխառության վճարում
Մարգարիտա.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք հիմնադրին փոխառության դիմաց հանձնել հիմնական միջոց: Եվ, եթե այո, ապա բավարա՞ր է արդյոք միայն պայմանագիր կնքել, թե՞ անպայման պետք է հ/ա դուրս գրվի: Կանխավ շնորհակալություն:

Ձևակերպել ՀՄ լուծարման հետ կապված գործառնությունները
Աննա․
Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որը այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Հոսքային գծի սկզբնական արժեքը 2 800 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 2 500 000դրամ։ Հոսքային գծի ապատեղակայումը կատարվել է այլ կազմակերպության կողմից, որից կատարած աշխատանքի համար ստացվել է հաշիվ 150 000 դրամ գումարով, ներառյալ՝ ԱԱՀ։ Լուծարքից ստացվել են պահեստամասեր 160 000դրամ արժեքով։ Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների լուծարման հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթը կամ վնասը։

ՍՊԸ ձեռք է բերել ՀՄ
Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել․ ՍՊԸ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով, 2022թ. հունվարի 5-ին ձեռք է բերել ջերմափչող սարք 50.000դր. արժողությամբ, իսկ հունվարի 27-ին ձեռք է բերել ևս մեկը նույն արժող.: Կարո՞ղ եմ 2-ը միասին ձևակերպել հիմնական միջոց, թե՞ ճանաչեմ ծախս:

Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով
Գագիկ․
Կազմակերպությունը ձեռք է բերել հաստոց 250.000 դրամի չափով (առանց ԱԱՀ): Ձեռք բերված հաստոցը տեղակայելու համար պահեստից բաց են թողվել 20.000դրամի չափով նյութեր: Հաստոցը հանձնվել է շահագործման: Շահագործումից 6 ամիս անց հաստոցը շարքից դուրս է եկել և լուծարվել է: Հաստոցի տարեկան մաշվածությունը 80.000 դրամ է: Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով և տալ բոլոր ձևակերպումները:

Որքա՞ն կկազմի մաշվածության ծախսը
Գոռ․
01.01.2013թ. ընկերությունը ձեռք է բերել նոր սարքավորում $40,000-ով: Սարքավորման օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 10 տարի, իսկ մնացորդային արժեքը $1000, մաշվածությունը հաշվարկվում է գծային եղանակով: 31.12.2013թ. վերանայվել է ակտիվի օգտագործման ժամկետը և գնահատվել է այդ ամսաթվից սկսած 5 տարի, առանց մնացորդային արժեքի:
Որքան կկազմի 2014թ. մաշվածության ծախսը։

Լիզինգով ձեռքբերված ՀՄ
Նարեկ․
Կազմակերպությունը լիզինգի պայմանագրով ձեռք է բերել ՀՄ, որի համար նախատեսված տոկոսային ծախսերը ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Կազմակերպությունը ամեն ամիս ստանում է հաշվարկայն փաստաթուղթ, որում առանձնացված են վարձավճարն ու տոկոսագումարը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք սուբսիդավորվող տոկոսագումարները պետք է համարել որպես եկամուտ շահութահարկի հաշվարկում, և եթե հնարավոր է՝ պարզ օրինակի վրա ցույց տվեք նաև ձևակերպումները, սկսած ակտիվի ճանաչումից մինչև վարձավճարի վճարում և տոկոսի սուբսիդավորում։ կանխավ շնորհակալ եմ։

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում
Կատարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ներմուծել է 10 000 000 դրամից ավելի հիմնական միջոց, այդ հիմնական միջոցի հաշվանցումը ինչպե՞ս է կատարվում:

ՀՄ դուրսգրում
Սեդա.
Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլիթ.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները:
1. Անհատույց ստացվել է ներդումային գույք:
2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝
Ա) սկզբնական արժեքով,
Բ) կուտակված մաշվածությունը:
3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:

Հիմնական միջոցի օտարում
Մարինե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Անհատույց վարձակալություն
Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:
Վերջին մեկնաբանություններ