
ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Arsine.
ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ
Լալա.
Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Նոր հրամանագիրք սկսելու համար
Գայանե.
Բարև ձեզ: Հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրամանը:

Աշխատավարձի բարձրացման հետ կապված
Արմինե.
Ողջույն, ես Արմինեն եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Մեր կազմակերպություն է աշխատողներից մեկը, ով իր աշխատանքային պարտականություների կատարման հարցում թերացումներ չունի և գերազանցում է նախորդ աշխատակցին, ում փոխարեն նշանակվել է, պահանջում է աշխատավարձի բարձրացում: Նա չունի գիտական աստիճան, կոչում և այլն, սակայն տնօրինությունը իրավամբ արժանի է համարում աշխատավարձի բարձրացում կատարելու համար: Կա՞ արդյոք օրինական որևէ հիմք նմանատիպ հրաման նախագծելու և միայն մեկ աշխատակցի աշխատավարձ բարձրացնելու համար:
Շնորհակալություն:

Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված
Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված, որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում: Ճիշտ է՝ հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում
Ադրիանա.
Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված
Ռիմա.
Հարգելի իրավաբաններ,
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված.
1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի:
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ


Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը
Tereza.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար
Սոնա.
Բարև ձեզ: Սկսում եմ նոր հրամանագիրք: Արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրամանը նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար: Եթե այո, խնդրում եմ հրամանի նմուշը:

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը
Անդրանիկ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է
Mane.
Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:

Արձակուրդի հրամանի ձև
Երվանդ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդի հրամանի ձև, նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք գրվում է հրաման
ARPI.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում, հետո պաշտոնը փոխվում է, հրաման գրվու՞մ է, թե՞ ոչ:

Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ
Ալինա.
Ներեցեք, կխնդրեի ինձ ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ:

Հրամանագրքում չի լրացվել հրամաններից մեկը
Արմինե.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:

Արդյո՞ք պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին
emi.
ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:

Կազմակերպության աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի
Աննա.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք օգնել, հարցս հետևյալն է. կազմակերպության Ա աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Նախկինում այդ պաշտոնի պարտականությունները իրականացնում էր այլ Բ աշխատակից: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք հնարավոր է միևնույն հրամանով կատարել անձի փոխադրումը և միաժամանակ անվավեր ճանաչել այն հրամանը, որով Բ աշխատակիցը իրականացնում էր այդ պարտականությունները: Բացի այդ` քանի՞ օր առաջ պետք է կազմվի համաձայնագիրը Ա աշխատակցի փոխադրման համար:
Նախապես շնորհակալություն:

Ժամանակից շուտ ծննդաբերություն
Աննա.
Բարև Ձեզ:
Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս.
Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսական աշխատավարձը:
Նախապես շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ