
Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով
Աստղիկ.
Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 9 ամսով, և աշխատանքային պայմանագրում նշված է, որ աշխատելու է մինչև 01.11.2012, այդ դեպքում աշխատողը պայմանագիրը լրանալուց հետո պե՞տք է դիմում գրի աշխատանքից ազատվելու համար, թե՞ աշխատանքային պայմանագիրը ավտոմատ համարվելու է լուծարված: Եվ ազատման հրաման գրելուց ինչպե՞ս պետք է ձևակերպենք` համաձայն իր դիմումի, թե՞ աշխատանքային պայմանագրի օրինակ 4 կետի համաձայն: Շնորհակալություն:

Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ
Շուշան.
Բարև Ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ` եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի ասենք 2012թ. օգոստոսի 1-ից, վեց ամիս հետո` 2013թ. փետրվար ամսին աշխատողն իրավունք ունի արձակուրդ գնալու: Չնայած որ տարին փոխվում է, բայց ես պետք է նրան տամ 2012թ. հասանելիք արձակուրդը, թե՞ արդեն 2013թ: Այսինքն հրամանում ինչպե՞ս ձևակերպեմ` տրամադրել 2012թ, թե՞ 2013թ. հասանելիք արձակուրդը: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողին տեղափոխում են մասնաճյուղ
Աննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել` եթե ՍՊԸ գլխամասից աշխատողին տեղափոխում են նույն ՍՊԸ մասնաճյուղ, ապա այդ դեպքում պե՞տք է կնքվի նոր աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ, թե՞ կարող եմ համաձայնագիր կնքել, իսկ հետո տալ հրաման:

Չօգտագործված արձակուրդի տրամադրում
Էմմա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` պատասխանեք հետևյալ հարցիս.
եթե աշխատողը աշխատում է տվյալ կազմակերպությունում 2008թ-ից և նա չի գնացել արձակուրդ, 2012թ մայիս ամսին նա գնացել է արձակուրդ և ցանկություն ունի կրկին գնալ արձակուրդ օգոստոս ամսին, արդյո՞ք կարող եմ նրան տրամադրել վճարովի արձակուրդ, ինչպե՞ս է դա արվում, հրամանը ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ պատասխանատվություն կա այս դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր
Հռիփսիմե.
Խնդրում եմ պատասխանեք: Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և տրվել է հրաման, իսկ մեկ ամիս հետո աշխղեկը զեկուցագիր է ներկայացրել, որ աշխատողն այդ ամվա ընթացքում ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է հրամանը չեղյալ համարել, կամ էլ ինչպե՞ս և օրենքի ո՞ր կետով պետք է ազատել աշխատանքից:

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի
Սուսաննա.
Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:

Քանի՞ օրվա ընթացքում պետք է մակագրվի դիմումը
Irina.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի և 20.04.12թ. դիմում եմ գրել աշխատանքի վերադառնալու համար: Խնդրում եմ ասեք` քանի՞ օրվա ընթացքում է պարտավոր գործատուն վավերացնել իմ դիմումը և աշխատանքի անցնելու հրաման տալ: Նախապես շնորհակալություն:

Աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր
Գայանե.
Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:

Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում
Մարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ տալ պարզաբանում հետևյալ հարցում. ՍՊԸ-ի աշխատողը ընդունվել է աշխատանքի 2004թ-ի հուլիսի 1-ից և քանի որ աշխատել է վնասակար պայմաններով, օրենքով հասանելիք արձակուրդային օրերը եղել են 48 օրացուցային օր, որը ներկայումս գործող օրենքով 35 օր է: Աշխատողը 2004-ից մինչև 2012-ի մարտ ամիսը չի օգտագործել իր հասանելիք արձակուրդներից 136 աշխատանքային օր: Չօգտագործված արձակուրդների տեղափոխման համար չի եղել որևէ հրաման: 2012թ-ի ապրիլի 10-ից աշխատանքից ազատվելու դեպքում խնդրում եմ ասել, թե քանի օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու, և հնարավորինս ըստ ՀՀ ԱՕ-ի կետերի հիմնավորեք: Արդյո՞ք տեղափոխման հրամանների բացակայությունը կարող է փոխել վերջնահաշվարկի օրերի քանակը: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման հետ կապված
Arus.
Ողջույն: Ես Ա/Ձ եմ և ցանկանում աշխատողի աշխատանքի ընդունեմ: Բացի պայմանագիր կնքելուց անհրաժե՞շտ է արդյոք, որ ինքը աշխատանքի ընդունման դիմում գրի, իսկ ես աշխատանքի ընդունման հրաման տամ: Իմ հաշվապահը ասում է, որ կարիք չկա, իսկ ես կարծում եմ` անհրաժեշտ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ճիշտ վարվեմ, և էլ ի՞նչ քալեր պետք է անեմ, աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է` քայլ առ քայլ գրեք: Շատ շնորհակալ կլինեմ:

Ազատման հրամանի ամսաթվի վերաբերյալ
Գայանե.
Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն:

Նոր պաշտոն հաստիքացուցակում
Ասյա.
Խնդրում եմ, ինձ օգնեք: Ընկերությունում ես աշխատում եմ որպես գործավար, սակայն ժամանակավոր կատարում եմ կադրերի տեսուչի պարտականությունները (նա դեկրետի մեջ է) և ունեմ պատճենահանողի՝ ներքին համատեղությամբ աշխատանք: Հիմա ինձ վրա պետք է դրվի նաև թարգմանչի աշխատանք, որը հաստիքացուցակում չունենք: Խնդրում եմ, հուշեք.
1. Արդյո՞ք մեկ հոգու վրա կարելի է այդքան պարտականություն դնել, և ինչպե՞ս ձևակերպել այդ ամենը:
2. Ինչպե՞ս են հաստիքացուցակում նոր հաստիք մտցնում, հրամանո՞վ, թե՞ ինչպես:

Սոցապ անհատական հաշվետվության վերաբերյալ
Anna.
Եթե դեկտեմբերի 23-ին ներկա է դրվել տաբելում, և նույն օրը հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ+վերջնահաշվարկ, իսկ հրամանի տեքստում գրված է ազատել դեկտեմբերի 26-ից (24-շաբաթ, 25-կիրակի), այսինքն դեկտեմբերի 26-ին էլ չի աշխատելու: Իսկ անհատական հաշվետվությունում գրվում է հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ 01.01.2011թ, ավարտը 26.12.2011թ: Ես ճի՞շտ եմ գրանցել թե պետք է նշեմ ավարտը 23.12.2011թ.Եթե կարող եք օգնեք, դա շատ շտապ է: Շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված
Հասմիկ.
Հարգելի գործընկերներ, աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում պետք է լրացնել միայն աշխատանքի ընդունման կամ ազատման հրամանի համարը, թե՞ նաև աշխատանքային պայմանագրի համարը կամ գրանցամատյանի տվյալները:

Աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում
Anya.
Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրամանագիրք ունենալը
Անուշ.
Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի:

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը
Լենա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում եմ աշխատում: Վարում եմ հրամանապանակ, գրանցում եմ ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, բայց ինձ ասում են, որ պարտադիր է նաև վարել հրամանագիրք: Խնդրում եմ ինձ օգնել: Ինչքանո՞վ է անհրաժեշտ նույն հրամանը գրանցել նաև հրամանագրքում:

Աշխատողը ազատման դիմում է գրել
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, աշխատողը ազատման դիմում է գրել 04.11.2011թ-ին` իրեն 16.11.2011թ.-ից ազատելու համար: Տնօրենը մակագրել է դիմումը 07.11.2011թ-ին և այդ նույն ամսաթվով տրվել է հրաման` 16.11.2011-ից աշխատողին ազատել համաձայն ՀՀ ԱՕ 110 հոդվածի: Արդյո՞ք ժամկետների առումով ամեն ինչ ճիշտ է, և բավարա՞ր է արդյոք միայն դիմումը մակագրելն ու հրամանը, թե՞ համաձայնագիր էլ պիտի կնքվի:
Նախապես շնորհակալ եմ:

Գների իջեցում կամ բարձրացում
Անի.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես է կատարվում ապրանքների գների իջեցումը կամ բարձրացումը: Հրաման տալ արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում: Նախապես շնորհակալ եմ:

Ժամանակավոր աշխատանքային պայմանագրի լուծում
ANYA.
Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում:
Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:
Վերջին մեկնաբանություններ