Tag: հրաման

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Arsine. ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա. Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի բարձրացման հետ կապված

Արմինե. Ողջույն, ես Արմինեն եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպություն է աշխատողներից մեկը, ով իր աշխատանքային պարտականություների կատարման հարցում թերացումներ չունի և գերազանցում է նախորդ աշխատակցին, ում փոխարեն նշանակվել է, պահանջում է աշխատավարձի բարձրացում: Նա չունի գիտական աստիճան, կոչում և այլն, սակայն տնօրինությունը իրավամբ արժանի է համարում աշխատավարձի բարձրացում կատարելու համար: Կա՞ արդյոք օրինական որևէ հիմք նմանատիպ հրաման նախագծելու և միայն մեկ աշխատակցի աշխատավարձ բարձրացնելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված

Աստղիկ. Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված, որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում: Ճիշտ է՝ հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Ադրիանա. Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված

Ռիմա. Հարգելի իրավաբաններ, Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված. 1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ: 2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով: Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202 Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում 2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru: Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը

Tereza. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել. ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար

Սոնա. Բարև ձեզ: Սկսում եմ նոր հրամանագիրք: Արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրամանը նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար: Եթե այո, խնդրում եմ հրամանի նմուշը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane. Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանագրքում չի լրացվել հրամաններից մեկը

Արմինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին

emi. ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել, հարցս հետևյալն է. կազմակերպության Ա աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Նախկինում այդ պաշտոնի պարտականությունները իրականացնում էր այլ Բ աշխատակից: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք հնարավոր է միևնույն հրամանով կատարել անձի փոխադրումը և միաժամանակ անվավեր ճանաչել այն հրամանը, որով Բ աշխատակիցը իրականացնում էր այդ պարտականությունները: Բացի այդ` քանի՞ օր առաջ պետք է կազմվի համաձայնագիրը Ա աշխատակցի փոխադրման համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակից շուտ ծննդաբերություն

Աննա. Բարև Ձեզ: Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս. Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսական աշխատավարձը: Նախապես շնորհակալ եմ: