Tag: ձևակերպում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը

Hayk. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը

Arev. Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնադրի կողմից որպես կանոնադրական կապիտալ են ներդրվել հողամաս և շինություն

Արևիկ․ ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սերգեյ. Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը ՀԾ-ում

Աննա. Բարև Ձեզ։ ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպեմ արձակուրդայինը, եթե հաշվարկվել է հունվարի 8-ից 25 օրվա համար, բայց վճարվել է դեկտեմբերին առանց հարկերի։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյոք ճի՞շտ են հետևյալ հաշվապահական ձևակերպումները

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝ Դտ-251 Կտ-515 - 2 000 Ֆին․ներդրում Դտ-713 Կտ-251 - 2 000 ծախս Դտ-251 Կտ-515 - 15 000 Ֆին․ ներդրում Դտ-252 Կտ-251 - 15 000  բանկի համալրում Դտ-252 Կտ-629 - 2,10  հաշվի կապիտալացում Դտ-713 Կտ-527 - 14 000 աշխատավարձի հաշվարկ Դտ-229 Կտ- 524/2 - 3 220 եկամտյին հարկ Դտ-229 Կտ- 524/9 - 350 սոց․ վճար Դտ-229 Կտ- 524/9-1 -  1 000 դրոշմ․ Դտ-116/6 Կտ- 521/1 - 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն Դտ- 211/7  Կտ- 521/1  - 3 600 050 կերի ձեռքբերում Դտ-226  Կտ-521/1  - 720 010 ԱԱՀ կերի Դտ-116/6 Կտ-211/7  - 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին Դտ-221 Կտ-615  - 2 105 179 Դտ-715/4 Կտ-215  - 2 105 179 Դտ-225/3 Կտ- 226  - 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ Դտ-215 Կտ- 116/6  - 2 218 959 Դտ-221 Կտ- 615  - 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ Դտ-221 Կտ- 524/3  - 421 031 վաճառված մսի ԱԱՀ Դտ- 715/4 Կտ-215 - 2 105 179
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էդգար. Կազմակերպությունը ձեռք է բերել գույք լիզինգով՝ 5 000 000 դրամ արժողությամբ: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները ԱԱՀ-ի մասով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարինե. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով: 1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ: 2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Ամսվա վերջ կազմակերպության ստացել է լույսի հաշիվ 500 000 դրամի, որի 80% ուղղվել է արտադրանքի ինքնարժեքին, 10% վարչական, մնացածը իրացման։ Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Խնդրում եմ օգնել ձևակերպել: 1. 10 000 տնտեսական պարագաները դուրս են գրվել՝ ճանաչվել են ծախս: 2. Մատուցվել է ծառայություններ (ապառիկ)՝ 600 000 դրամ :
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ, կխնդրեի օգնել: Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է անասնաբուծությամբ: Կենդանիների բուծումից ստացված ակտիվը ինչպե՞ս ձևակերպել հաշվապահորեն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պարզաբանել, թե ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը: Օրենքի կետերին ծանոթ եմ և ուսումնասիրել եմ, ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է տարբերությունը, եթե 2 դեպքում էլ վճարման ենթակա ԱԱՀ չկա, միգուցե հաշվապահական ձևակերպման մեջ ի՞նչ որ տարբերություն կա: Խնդրում եմ արձագանքել :)