Tag: ձևակերպում

Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր․ ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Մարիամ.

1) Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ՝ նվիրատվությամբ ստացվել են հաստոցներ՝ 350 000 դրամ:
2) Կօգնե՞ք՝ լուծեմ հետևյալ խնդիրը՝ ՍՊԸ-ն վաճառել է սարքավորումներ, որոնց սկզբնական արժեքը վաճառքի պահի դրությամբ կազմել է 800 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը՝ 350 000 դրամ: Սարքավորումները վաճառվել են 600 000 դրամով՝ գումարած ԱԱՀ: Սարքավորումների ապատեղակայման և տեղափոխման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 15 000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 20 000 դրամ: Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում: Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների վաճառքի գործառնությունները: Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից

Քրիստինե. Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

Ելենա. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել նյութերի վաճառքից հատուցումը, ձևակերպումը կլինի այսպե՞ս՝ դտ 252 - կտ 221, իսկ արտադրամասից մուտքագրվել են վերադարձվող նյութերը, այսպե՞ս՝ դտ 211 - կտ 811:
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անահիտ. Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձևակերպումներ

Հասմիկ. Որ խնդրեմ, կօգնե՞ք տալ այս ձևակերպումները՝ 1. Ֆիրմային անվանման գրանցման համար հաշվետու անձի միջոցով վճարվել է 10 000 դրամ: 2. Նոր տեխնոլոգիայի ստացման ուղղությամբ ծախսումները հետևյալն են՝ նյութական՝ 500.0, աշխատանքային՝ 800.0, առհաշիվ տրված՝ 150.0: 3. Հետազոտության փուլին մասնակից այլ կազմակերպության մասնագիտական խմբի ներկայացրած հաշիվ վավերագրի հիման վրա (ԱԱՀ վճարող չէ)՝ 250.0: 4. Հետազոտության ծախսումները դուրս են գրվել: 5. Նոր տեխնոլոգիայի մշակման փուլի ծախսումների կապիտալացումը: 6. Նոր արտադրատեսակի ներստեղծման անավարտ աշխատանքների գծով ծախսումները տարեվերջին տեղափոխվել են հաշվեկշռային հաշիվ: 7. Գործառնական վարձակալությամբ ստացած արտադրական մասնաշենքի վարձակալական վճարի գումարով: 8. Կազմակերպությունում առկա է խոշոր եղջերավոր կենդանիների ծին՝ 20 գլուխ, պահվելու է 12 ամսից ավել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Սյուզաննա. Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Արմինե. Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման

Ալլա. ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 - կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ

Արտավազդ. Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասախանել: Ստացել ենք անվճար դեղորայք՝ մարդասիրական, ինչպե՞ս կարելի է տալ հաշվապահական ձևակերպումները: