Tag: ձևակերպում

.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի

201 Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. Կազմակերպության կողմից մարվել է ապրանքի գնման համար առաջացած կրեդիտորական պարտքը: Հետագայում պարզվել է, որ կատարվել է ավել վճարում, և այդ գումարը պետք է ետ ընդունվի: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի. 5212- 2511-100000 2511-????- 30000
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily. Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային կենսաթոշակների վճարների ձևակերպումներ

anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը` աշխատավարձից կատարված հատկացումները (5%) կուտակային կենսաթոշակային հիմնադրամին: 527.1- ? - X (5%) ? - 252.1 - X (5%) Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի արժեքի փոփոխություն

219 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ` վճարելով 369 600 դրամ: Մեկ ամիս անց կառավարության որոշման համաձայն այդ գումարից 89 600 դրամ հետ է վերադարձվել մեր բանկային հաշվին: Փաստացի տեղի է ունեցել հիմնական միջոցի արժեքի փոփոխություն: Օգնեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ձևակերպել գումարի հետ վերադարձը, որպեսզի ՀԴՄ արժեքը նույնպես ճշգրտվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է ավանդ ներդնել բանկում

Լյուդմիլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:
.ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

218 Մարիամ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը. ԴՏ - ԿՏ -
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կարգավորող հաշիվների նշանակություն

Marina Zazyan. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ձեզ բացատրել կարգավորող հաշիվների նշանակությունը: Առավել պարզ լինելու համար` օրինակով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարտադիր կուտակայինի վերաբերյալ

Լյուդմիլա. Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցող հաշիվ պետք է նշել

Artur. Բարև ձեզ: Դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ թղթակցող հաշիվ պետք է նշեմ հետևյալ հարկատեսակների դրամարկղից վճարման դեպքում: 1.Եկամտային հարկ Դ_____ Կ 251 2.Շրջանառության հարկ Դ_____ Կ 251 3.ՀԴՄ տուգանքի վճար Դ_____ Կ 251 Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշիվների տարբերություն

Ավետ. Ողջույն: Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ բացատրել հաշվային պլանում առկա 2241` տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար, և 2281` առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար, հոդվածների տարբերությունը: Նախապես շնորհակալ եմ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անուշիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ավանդ է դրել բանկում

Արտակ. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ավանդ է դրել բանկում, խնդրում եմ գրեք, թե ինչ ձևակերպում է տրվում ավանդի ներդնման, հետ ստացման և տոկոսային եկամուտ ստանալու ժամանակ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ

Մարինա. Խնդրում եմ մանրամասն գրեք միջանկյալ շահաբաժնի ձևակերպումների մասին: Ասեք խնդրեմ` տարին քանի՞ անգամ կարելի է միջանկյալ շահաբաժին բաշխել և ի՞նչ գումարի չափով, սահմանափակումներ կա՞ն: Բազմակի հաշվապահներ պնդում են, որ տարին մեկ անգամ (տարվա վերջ) կարող ես տալ շահաբաժինը, միջանկյալ շահաբաժին հասկացողություն չկա: Խնդրում եմ հղում անել, թե որ օրենքի հիման վրա հիմնվենք միջանկյալ շահաբաժին բաշխելիս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում

Eleni. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի ձևակերպումներ են տրվում եկամտային հարկից նպաստի գումարի նվազեցման դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը

Hasmik. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում: Շատ շնորհակալություն կանխավ: