Tag: ձևակերպում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում է տրվում

Mushegh. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը, որը ազատված է ԱԱՀ-ից, քանի որ ԱԱՀ շեմը չի անցնում, արտասահմանում ծառայություն է մատուցում և դրանից ստացված եկամտից վճարում է ԱԱՀ: Դրա համար ի՞նչ ձևակերպում է տրվում: Շնորահակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ծառայության մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Արամ. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը Երևանում՝ 120 հազ. դրամ արժեքով: Որպես հարկային գործակալ ես պետք է նրանցից 20 հազ. դրամ ԱԱՀ պահեմ և 10 հազ. դրամ շահութահարկ և նրանց վճարեմ 90 հազ. դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության վերադարձ հիմնադրին

Anna. Հարգելի հաշվապահներ, հարցս հետրյալն է: Եթե հաշվարկայից հաշվից գումար է ելքագրվում և վերադարձվում հիմնադրին որպես անտոկոս փոխառության վերադարձ, ես այդ գումարը 252 հաշվից պե՞տք է ձևակերպեմ դրամարկղ 251 հաշվին, նոր ձևակերպեմ անտոկոս փախառության վերադարձ, թե՞ կարող եմ միանգամից 252 կրեդիտ 513 դեբետ: Եվ ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Հարցս շտապ է: Շնորհակալ կլինեմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա. Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը

Սոնա. Բարև Ձեզ: Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մանրածախ առևտրի հաշվառումը

Արմեն. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել "առևտրային հավելագնի մեթոդը", ներկայացնել ձևակերպումները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեմորիալ օրդերների կիրառումը

Արաքս. Այսօրվա դրությամբ պարտադի՞ր է մեմորիալ օրդերի կիրառումը, երբ կան հաշվապահական ծրագրեր, կամ ինչպիսի՞ կարևորություն ունեն և ե՞րբ է նրանց կիրառումը պարտադիր:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը

Խաչատուր. Ինչպե՞ս տալ պարզ հաշվապահական ձևակերպումը հետևյալ գործառության` շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 1500-ով:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ ձևակերպում ծրագրում

Նառա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է փոխառությանը: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: "Ա" ՍՊԸ-ից վերցրել եմ փոխառության գումար, ինչպե՞ս տալ ձևակերպում ծրագրում: Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործարքը

Նարեկ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ, որ ինձ օգնեք հետևյալ հարցում: ԲԲԸ-ն զբաղվում է սածիլների արտադրությամբ, և պետությունը նրան հող է տվել և պահանջել, որ երբ նա այդ հողը վաճառի, այն ժամանակ էլ կփոխհատուցի նրա համար: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս գործարքը:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել տարբերությունները

Ռաֆիկ. Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքները

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե նորաբաց ՍՊԸ-ն դեռ գործունեություն չի ծավալում և գրանցված է միայն տնօրենը, որն էլ հաշիվներ է բացում բանկում, որոշակի վճարումներ է կատարում, ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքները (այսինքն՝ մուտքի մասով որտեղի՞ց այդ գումարները ՍՊԸ-ին):
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սխալի ուղղում

Anna. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար: