
Արտարժութային գործարքների ձևակերպում
Հայկ.
Դոլարային քաղվածքները տարվա ընթացքում անց են կացվել բանկի քաղվածքում նշված կուրսով: Խնդրում եմ օգնել` ճի՞շտ է, թե՞ ոչ:

ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ
Sofi.
Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

Ո՞ր հաշիվները պետք է կիրառել
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես սկսնակ հաշվապահ եմ և կուզենաի իմանալ` 711 և 611 հաշիվները փակվում են 331 հաշվով: Այնուհետև ո՞ր հաշիվները պետք է կիրառել, 331-343 և 343-342: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ խնդրում եմ բացատրել շահութահարկի հաշիվները.
751- 524, 524-225, իսկ 751 հաշիվը ինչպե՞ս է փակվում: Եթե հնարավոր է, մանրամասն ինձ բացատրեք, կոնկրետ մեկ օրինակով: Շնորհակալ կլինեմ, եթե շտապ արձագանքեք:

Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց
Աննա Ա..
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց և 10% եկամտահարկ է վճարել: "ՀԾ-հաշվապահ"-ում ինչպե՞ս դա անել և ի՞նչ ձևակերպում տալ: Նախապես շնորհակալություն:

Պե՞տք է արդյոք առհաշիվ անձի հաշվետվություն
Նանա.
Ընկերության աշխատակից չհամարվող անձը կատարել է վճարումներ ընկերության անունից: Պե՞տք է արդյոք առհաշիվ անձի հաշվետվություն: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Լյուդմիլա.
Հարգելի հաշվապահներ, օգնեք հետևյալ հարցում` կազմակերպությունը ֆիզիկական անձի համար ծառայության դիմաց վճարում է կատարել և 10% եկամտահարկ պահել: Ի՞նչ ձևակերպում պետք է տալ եկամտահարկի մասով:

Կազմակերպությունը վարկ է ստացել
Նանա.
Հարգելիներս, կազմակերպությունը ստացել է վարկ $ 60000 մեկ տարի մարման ժամկետով, տոկոսագումարը մեկ տարվա համար կազմում է $ 5999.99: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վարկի ստացման ժամանակ և հետագա մարումները կատարելիս: Կանխավ շնորհակալություն:

Տույժերի հետ կապված ձևակերպումներ
Ani.
Սոց. վճարների հաշվարկված տույժերին ի՞նչ ձևակերպում են տալիս և ի՞նչ ձևակերպում են տալիս վճարումներ անելիս:

Վարձակալության հետ կապված ձևակերպումներ
Հակոբյան Գևորգ.
Կասե՞ք, թե ինչ ձևակերպում է տրվում վարձակալության դեպքում: Առհասարակ, եթե դժվար չէ, կխնդրեի նկարագրել վարձակալության ողջ պրոցեսը: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է ձևակերպվում գործարքը
Նանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ը գնորդ ֆիրմայի մոտ, եթե գնված ապրանքի գումարը չի վճարում և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ
Emilya.
Գնել եմ ինտերնետի ֆլեշկա, գինը ամսական 6 000 դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն: Ունեմ միայն պայմանագիր:

Արձակուրդ ուղարկելու վերաբերյալ
Դինա.
Բարև: Աշխատողներից մեկը մեզ մոտ աշխատել է 7, և մյուսը` 5 ամիս: Գիտեմ, որ արձակուրդ հասնում է 6 ամիս աշխատելուց հետո: Դեկտեմբերի 27-ից մինչև 2012թ. հունվարի 16-ը որոշել ենք չաշխատել: Կարո՞ղ եմ նրանց ուղարկել արձակուրդ, և ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն: Աշխատանքը հնգօրյա է, և իմ հաշվարկով 7 ամսվա աշխատողը պետք է գնա 12 օր արձակուրդ, իսկ 5 ամսվա աշխատողին հասնում է 8 օրվա արձակուրդային: Կուզեմ իմանալ ձեր կարծիքը այս մասին:

ԱԱՀ վերաբերյալ
Լյուդմիլա.
Խնդրում եմ օգնել: Արտերկրից գործընկերը համակարգչային սարք է ուղարկել, մենք մաքսայինում ԱԱՀ ենք մուծել, ես ինչպե՞ս ձևակերպեմ, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պակասեցում ցույց տալու՞ եմ, թե՞ ոչ:

Աշխատավարձի սինթետիկ հաշվարկ
Գայանե.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կատարեմ աշխատավարձի սինթետիկ հաշվարկ (եթե հնարավոր է` լուծված խնդրի տեսքով ու ակտիվների և պասիվների հաշվեկշռի ներկայացմամբ): Նախապես շնորհակալություն:

Արտադրական նպատակով ավտոմեքենայի ձեռքբերում
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, արտադրական նպատակով ավտոմեքենա ձեռք բերելիս ԱԱՀ-ն չի հաշվանցվում, այդ դեպքում ի՞նչ հաշվապահական ձևակեպում տալ, այն միացնե՞լ ավտոմեքենայի արժեքին և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց չտա՞լ: Կանխավ շնորհակալ եմ:

Երբ ՀՈԱԿ-ը նվեր է ստանում
Լենա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել: Երբ ՀՈԱԿ-ը նվեր է ստանում, օրինակ` գորգ, կահույք կամ որևէ գույք, ինչպե՞ս ձևակերպումները կատարել: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը վճարել է ապահովագրավճար
ԱՆՆԱ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը 2011թ. մայիսին վճարել է ապահովագրավճար 1 տարվա համար մինչև 2012թ. մայիս: Արդյո՞ք ամբողջ գումարը կարող եմ ճանաչել ծախս 2011թ-ին, թե՞ մի մասը պիտի ճանաչեմ 2012-ին: Ի՞նչ ձևակերպումներ տամ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում պետք է կատարել
Hasmik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ի՞նչ ձևակերպում պետք է կատարել, եթե կազմակերպության ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Մեղավորը դիմացի կողմն է, և նրա պատճառած վնասի համար ԱՊՊԱ-ն վճարել է: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ ձևակերպում տալ
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, ընկերության բջջային փաթեթի մայիս ամսվա դեբիտորական պարտքը կազմել է 38.000 դրամ: Վճարման ենթակա գումարը եկել է 28.000 դրամ, քանի որ ընկերության աշխատակիցը կանխիկ մուծում է կատարել 10.000 դրամի: Այդքան գումարն էլ հենց փոխանցվել է առցանց բանկով: Սակայն չեկ չներկայացնելու պատճառով այժմ 10.000 դրամի պարտք է մնացել գործընկերոջ 52131 հաշվի վրա: Խնդրում եմ, օգնեք՝ ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ և ու՞մ հաշվին:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական ձևակերպումներ
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ դպրոցում: Խնդրում եմ, օգնեք ինձ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները` Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ