
Ռուբլու փոխանցում ԱՁ-ի անձնական հաշվին
ԱՁ-ն իր արտարժույթի հաշվին նստած ռուբլին, որը ստացել է ծառայությունների մատուցումից, կարո՞ղ է ելք անել իր ֆիզանձի արտարժույթի հաշվին, և հաշվապահորեն ի՞նչ ձևակերպում տալ:

Մասնաբաժնի վաճառք
Էլեն․
Բարև Ձեզ, հարցս հաշվապահական ձևակերպման հետ է կապված։ Կազմակերպության մասնակիցը (կազմակերպություն է) անվանական արժեքով իր մասնակցությունը վաճառել է ֆիզ․անձի։ Ի՞նչ ձևակերպում պետք է տալ տվյալ կազմակերպությունում և ի՞նչ ձևակերպում այն կազմակերպությունում, որը վաճառել է իր մասնաբաժինը։

Ինչպե՞ս ձևակերպել 625 և 725 հաշիվները
Քրիստինա․
Շահութահարկ վճարողի համար 725-ը ծախս չէ և 625-ը եկամուտ չէ, ու հաշվարկի մեջ համախառն եկամուտ չի մտնում և չի նվազեցվում, ուստի դրանց մնացորդները ծրագրում ո՞նց ձևակերպեմ։

ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ
Անի.
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:
Շնորհակալ եմ։

Հաշիվների փակում
Աննա․
Բարև ձեզ, ներմուծում է իրականացվել ԵՏՄ-ից, հաշվապահական ձևակերպումներ են տրվել ՀԾ-ում՝
դտ 2111 կտ 52112
դտ 52112կտ 2241
դտ 999 կտ 9521
դտ 2612 կտ 5243
Նախավերջին թղթակցությունն իրենից ենթադրում է հետևյալը՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք և ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ: Դա գործընկերով պահվող է, հարցս հետևյալն է՝ այդ հաշիվների մնացորդը պե՞տք է փակել, թե՞ այդպես պետք է մնա:

Հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հարցը վերաբերվում է հանրային հատվածի հաշվապահական ձևակերպմանը: ՊՈԱԿ-ը ձեռք է բերել հետևյալ ապրանքները ՝
1․ Մարմնամարզական ներքնակ 4 հատ 15 000 = 60 000
2․ Ֆուտբոլի գնդակ 4 հատ 6 000 = 24 000
3․ Վոլեյբոլի գնդակ 4 հատ 5 000 = 20 000
4․ Բասկետբոլի գնդակ 4 հատ 7 000 = 28 000
5․ Մարմնամարզական օղակների կոմպլեկտ 1 հատ 25 000 = 25000
6․ Մարմնամարզական այծիկ 1 հատ 20 000 = 20 000
7․ Մարզական պարկեր 4 հատ 5500 = 22 000
Ընդամենը 199 000:
Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է սրանք ճանաչել արագամաշ առարկա, եթե այո, խնդրում եմ գրեք նաև հաշվապահական ձևակերպումը, քանի որ վճարման հանձնարարագրի մեջ առկա հաշիվների թղթակցությունը համակարգը սխալ է ճանաչում, հավանաբար որևիցե սխալ եմ թույլ տալիս: Նախապես շնորհակալություն:

Ձեռքբերման թղթակցություններ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել շուկայից ապրանքներ, գիտեմ, որ պետք է վճարի 20 տոկոս եկամտային հարկ։ Կասե՞ք՝ ինչպիսի հաշվապահական թղթակցություններ պետք է տամ։

Բացասական ԱԱՀ
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան։ Եթե առաջանում է բացասական ԱԱՀ, ապա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ԴՏ-ում ավելացում պե՞տք է տալ։ Ի՞նչ ձևակերպում պետք է տալ։

Լիզինգի ձևակերպումներ
Քրիստինե․
Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:

Եթե ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման
Աշոտ․
Բարև Ձեզ, եթե ԱԱՀ գումարը հաշվանցման ենթակա չէ (ՀԴՄ կտրոնով ձեռք է բերվել 30 000 դրամ արժեքով գործիք, որի 5 000-ը ԱԱՀ է), ի՞նչ ձևակերպում տալ, շնորհակալություն։

Արագամաշ առարկաների ճանաչում
Նարեկ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հաշվապահական ձևակերպումը տալու համար․
ՊՈԱԿ-ը ձեռք է բերել մարմնամարզական ներքնակներ, գնդակներ, օղակներ: Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է դրանք ճանաչել որպես արագամաշ առարկաներ, բոլորի ձեռք բերման գները ավելի քիչ են, քան 50 000 դրամը:

Որոշել վաճառքից շահույթը/վնասը
Կարինե.
Ձևակերպել հիմնական միջոցների՝ որպես վաճառքի համար պահվող դասակարգումը, իրական արժեքով վերաչափումը և դրանց վաճառքի հետ կապված գործառնությունները։ Որոշել և ձևակերպել վաճառքից շահույթը կամ վնասը։
Տվյալներ․
Հաստոցների սկզբնական արժեքը 600․000 դրամ, օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը 0, մաշվածությունը հաշվարվել է գծային մեթոդով։ Ձեռքբերումից երկու տարի անց հաստոցները վերադասակարգվել են որպես վաճառքի համար պահվող։ 6 ամիս հետո կատարվել է դրանց վերաչափումն իրական արժեքով՝ հանած վաճառքի ծախսումները, որոնք սահմանվել է 380․000 դրամ։ Տարվա վերջում հաստոցները վաճառվել են 420.000 դրամով՝ գումարած ԱԱՀ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Դրամարկղից վճարվել է միջնորդավճար հաստոցների վաճառքի համար՝ 9600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից
Ռուզաննա․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն գույք է ցանկանում ձեռք բերել (բեռնատար) ֆիզ. անձից։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է գրանցումներն անել, և ի՞նչ վճարներ կան։

Ձևակերպումներ ծրագրում
Մելինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում (նոր եմ ձեռք բերել), օրինակ, տույժերի ծախսերին հաշվեգրումը, կամ ասենք միասնական հաշվում առկա գումարով եկամտային հարկի մարումը ի՞նչ փաստաթղթերով ձևակերպել, հիշարար օրդե՞ր։ Եվ ձեռք բերված կնիքը ի՞նչ փաստաթղթով մուտքագրել՝ հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա: Շնորհակալություն։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ Լիզինգով ստացել եմ հիմնական միջոց, լիզինգային կազմակերպությունը հանձնման ընդունման հաշիվ է գրել, որը ձևակերպել եմ դ․տ 119 կ․տ 413- 15 000 000։ Անցած ամիս լիզինգային կազմակերպությունը հաշիվ է գրել, որի մեջ ներառված է վարձավճար 90 000 ՀՀ դրամ, տոկոսագումար 85 400 ՀՀ դրամ, և լրացուցիչ վարձավճար՝ 120 000 ՀՀ դրամ։ Խնդրում եմ կասե՞ք՝ այդ գրված հաշվի հաշվապահական ձևակերպումները ինչպես տամ։

Ձեթի վաճառքի ձևակերպում
Սիրանուշ․
Բարև ձեզ։
Սննդի ոլորտում աշխատող կազմակերպությունը վաճառել է օգտագործած ձեթ։ Ինչպե՞ս դա ձևակերպել։

ՍՊԸ-ն գնել է անշարժ գույք և հողամաս ֆիզ. անձից
Satik.
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն գնել է անշարժ գույք և հողամաս ֆիզ անձից։
Հարց․ Ձևակերպումները ինչպե՞ս պետք է տալ՝ առանձին անշարժ գույքի համար և հաշվել մաշվածությունը, և առանձին հողամասի՞ համար։ Հողամասի ձեռք բերումը միանգամից կարո՞ղ եմ ծախսագրել և ի՞նչ գումարով՝ կադաստրային արժեքո՞վ, թե՞ ձեռք բերման արժեքով։

Բժշկական ապահովագրության ձևակերպումներ
Անի․
Բարև ձեզ։ Հասարակական կազմակերպությունն աշխատակիցների համար ձեռք է բերել բժշկական ապահովագրություն: Մեկ անձին բաժինը ընկնող գումարը ամսվա կտրվածքով 18 300 դրամ է։ Ըստ օրենքի՝ 10 000 դրամը նվազեցվում է, իսկ գերազանցող մասը հարկվում։ Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ են տրվում այս դեպքում։ Կանխավ շնորհակալություն։

Արձակուրդայինի ձևակերպում
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է վարվեմ: Աշխատանքի տեսչության հանձնարարագրի հիման վրա քիչ վճարված արձակուրդայինի գումար եմ վճարել, տվյալ աշխատակիցը ազատված է աշխատանքից։ Ինչպե՞ս պետք է ձևակերպում տամ, և հարկեր առաջանու՞մ են, թե՞ ոչ:

Շահութահարկի ձևակերպում
Աննա․
Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ՝ հաշվարկվել է կազմակերպության շահութահարկը, որը կազմել է 4 մլն, այն ՀԾ-ում պետք է ձևակերպել 524 հաշվի ու համապատասխան ծախսային հաշվի տակ ապրիլ ամսո՞վ:
Վերջին մեկնաբանություններ