Tag: մաքսային արժեք

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ, ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած "վերահսկիչ թվով" հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը ներմուծում է ապրանքներ: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պետք է արտացոլվի ներմուծված ապրանքների ինվոյսի գումարը, թե՞ մաքսային արժեքը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսազերծում

Vahan. Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ինձ Գերմանիայից պետք է Snowboard ուղարկեն, այն օգտագործված է: Այնտեղից գնել են 208 EURO, իսկ նորի արճեքը եղել է 519 RURO, քաշը 10 կգ ից քիչ է, խնդրում եմ ասեք, թե այն ես պե՞տք է մաքսազերծեմ, թե հնարավոր է առանց դրա, և եթե այո, ուրեմն ինչքա՞ն կլինի մաքսազերծումը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաքսային արժեքի վերաբերյալ

Ռաֆս. Ողջույն արդի Հայ հաշվապահական մտքի ներկայացուցիչներին ! :) Ժողովուրդ այսպիսի մի իրավիճակ. Ներմուծվել է ապրանքների խմբաքանակ, ասենք 10 տեսակի, որոնք ունեն մեկը մյուսից զգալիորեն տարբերվող "ինվոյսային" գին : Մաքսային մարմինների կողմից այդ բոլոր տասը տեսակի ապրանքները գնահատվել են նույն գնով(ելնելով կիլոգրամի հսկիչ գնից) և սահմանվել այդ խմբաքանակի մաքսային արժեք: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նույնականացնել իրեն բաժին ընկնող մաքասային արժեքը, հետագայում "բացասական ԱԱՀ"-ի հարթության մեջ ամուր կանգնելու նպատակով :) P.S. Հաջորդ քայլով, խնդիրը բարդացնելու համար, ասեմ որ ինվոյսում չափի միավորը "հատ"-ն է , ի տարբերություն մաքսայինի "կգ"-ի :
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 1C ծրագրով

Ելենա. Հարգելի Հաշվապահներ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ!!! Թող որ այս տարին լինի հաջողակ բոլորիս համար: Հարցերս հետեւյալն են. 1. Ներմուծման ժամանակ ինչ ծախսեր են մտնում ինքնարժեքի մեջ? (Տրանսպոչտային, ապահովագրական, մաքսային ծառայության, ապրանքի պահպանման, բեռնաթափման (Կառգո), Բանկային գանձումներ)??? 2. Երբ ես հաշվում եմ ներմուծած ապրանքի ինքնարժեքը այն պետք է հավասար լինի հայտարարագրում նշված մաքսային արժեքին??? 3. Ներմուծում փաստաթուղթը լրացնելիս 1C ծրագրով, «Доп. Расходы» բաժնում ինչ հաշիվներից է ավելի ճիշտ օգտվել (713, 714, 888, թե 521,) ՇԱՏ ՇՆՈՐԱԿԱԼ ԿԼԻՆԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՐ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներկրված հիմնական միջոց

Meri. Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն