
Կոսմետիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար
Անի.
Ողջույն բոլորին։ Մի հարց, կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար, եթե որպես ՍՊԸ գրանցվի, և տարեկան շրջանառությունը 24 մլն չանցնի՝ կարո՞ղ է միկրոյի հարկման դաշում գործել։ Եթե այո, ինչքա՞ն են կազմելու հարկերը, իսկ եթե ոչ, ո՞ր հարկատեսակն է ձեռնտու՝ ԱԱՀ և եկամտահարկ, թե՞ շրջհարկ, եթե կազմակերպությունն ունենալու է 2 հիմնադիր և 1 աշխատող:

Միկրոձեռնարկատիրության հարկերը
Լիլիթ Դադայան.
Միկրոձեռնարկատերը ի՞նչ տեսաակի հարկ պետք է վճարի, ի՞նչ հաճախականությամբ, ի՞նչ չափով:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի Ա/Ձ
Մարետա.
1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա:
2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

240 և 244 հաշվետվություններ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ՝ Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով: Կարո՞ղ եք ասել՝ մինչև ապրիլի 20-ը պետք է ուղարկել 240 և 244 հաշվետվությունները և կատարել վճարում:

Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ
Էլեն․
Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ֊ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկություն։ ՍՊԸ֊ի տնօրենին որպես աշխատակից կարիք կա՞ գրանցելու, (այլ աշխատող չկա)։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում
Արթուր․
Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։

Ռուսաստանից և Չինաստանից ներմուծման վերաբերյալ
Սուրեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Արթուր.
Բարև ձեզ: Ա/Ձ եմ բացել, բայց չունեմ նույնականացման քարտ: Ինչպե՞ս կարող եմ միկրոյի հայտ ուղարկել:

Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հյուրանոցային ծառայությունները կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցելու վերաբերյալ
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ միկրոձեռնարկատիրոջ համար նոր գործունեություն գրանցելու և աշխատող գրանցելու համար ո՞ր հաշվետվության ձևերից եմ օգտվում։

Եռամսյակային հաշվետվության վերաբերյալ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործում է միկրոյով, լավաշի արտադրություն է: Եռամսյակային հաշվետվություն ներկայացնում է 215 ձև՞ը:
Շնորհակալություն:

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ:
Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Անուշ․
Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է զբաղվել տեսահոլովակների պատրաստմամբ
Anna.
Բարև ձեզ։ Վիդեոնկարահանում, կա'մ տեսահոլովակների պատրաստում, կա'մ անիմացիոն հոլովակների պատրաստում գործունեություններից ո՞րն է միկրոյով աշխատում։
Շնորհակալություն:

Մաքսային միջնորդական ծառայությունը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել
Narine.
Բարև Ձեզ: Մաքսային միջնորդական ծառայությունը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։

Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները
Anida.
Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ