
Եկամտային հարկի վերաբերյալ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ:
Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը
Ֆիրման հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելուց միշտ նշվել է միավոր ապրանքի գինը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, իսկ վաճառվելուց դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը:

Արդյո՞ք պաստառագործը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պաստառագործը /Обивщик/ կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության տակ:

Արդյո՞ք պետք է գրանցվել որպես աշխատող
Ալիսա.
Բարև Ձեզ:
Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու:
Շնորհակալություն շատ:

Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ՝ այլևս յուրաքանչյուր գործարքից 3.5% չի վճարելու՞ հարկ:

Կահույքի վերանորոգումով և վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Սուսաննա.
Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:

Կարի արտադրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լիդա.
Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:

Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:

Մայրության նպաստ
Արմենուհի.
Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։

Սպասասրահ կամ սրճարան բացելու վերաբերյալ
Էվելինա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել:
Կանխավ շնորհակալություն:

Սնկի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Սնկի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ:

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Անի.
Միկրոձեռնարկատիրության դաշտում եմ ուզում աշխատել, որպես մազահեռացման ծառայություններ մատուցող, գրանցվելու եմ ԱՁ: ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ:

Սուրճի վաճառքի գործունեություն
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:

Էպիլացիայի ծառայություններ մատուցող սրահը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել
Մայա.
Բարև Ձեզ:
Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:

Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Nona.
Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:

Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել
Ռազ․
Բարև ձեզ։ Դիմակների, ջերմաչափերի և դիսպենսերների վերավաճառքը միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է գործել։ Նշեմ, որ ԱՁ -ն գրանցված է մարզում։

Ավտոյուղերի վաճառքով և մեքենաների յուղը փոխելու ծառայություն մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնակատիրության սուբյեկտ
Արմեն.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է նորաբաց ԱՁ-ն, որը զբաղվելու է ավտոյուղերի վաճառքով և միևնույն ժամանակ մեքենաների յուղը փոխելու ծառայություն է մատուցելու, գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:

Ստաժի վերաբերյալ
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով գործող խանութ է մարզում, եթե աշխատող գրանցենք՝ էլի ստաժ չի համարվելու՞ տվյալ աշխատողի համար:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ