Tag: միկրոբիզնես

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Լիանա Գալոյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, եթե չունի վարձու աշխատող, ի՞նչ վճարումներ պետք է արվեն ամսական, եռամսյակային:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ, լեզուների և մենթալ թվաբանության ուսուցմամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Արուս. Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն է ՀԴՄ չտրամադրելու համար նախատեսված տուգանքը

Գարիկ. Բարև ձեզ! 1) Ո՞վ կարող է ասել՝ միկրոձեռնարկատիրության անցման դեպքում պետք է ամսակա՞ն հաշվետվություն ուղարկել ՊԵԿ, թե՞ եռամսյակը մեկ անգամ: 2) Եթե անցել ես միկրո հարկատեսակին և ՀԴՄ կտրոն չես տրամադրել, որքա՞ն է կազմելու տուգանքը 150 000 + 25 000, թե՞ այլ ավելի բարձր գումար: Սա ցանկանում եմ պարզել, քանզի մինչ օրս դեռ ՀԴՄ չեմ կարողանում ստանալ, չնայած արդեն կես տարուց ավել է, ինչ դիմում է ներկայացրել ՊԵԿ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է ծաղկաբուծությամբ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ա/Ձ եմ և զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ջերմոցիս սածիլները ներկրում եմ, հետո աճեցնում և վաճառում, տարեկան շրջանառությունս չի գերազանցում 13 000 000 դրամը, ունեմ 3 աշխատող: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բացի աշխատողների 5 000 դրամից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, աշխատողի համար որքա՞ն սոց. վճար պետք է վճարեմ:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ավտոլվացման կետը համարվել միկրոձեռնարկատիրություն

Հայկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք, եթե հնարավոր է: Ընկերությունը, որը զբաղվում է մաքրման ծառայությունների մատուցմամբ և այդ մասով շրջանառության հարկ վճարող է, միաժամանակ ունի 2 ավտոլվացման կետեր, որոնցից մեկը մետաղադրամով «լվա ինքդ» է, իսկ մյուսը նոր սերնդի ՀԴՄ-ով է աշխատում: 2019թ. ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Կարո՞ղ եմ արդյոք ներկայացնել 257 ձևը և աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ԱՁ-ն 2019 թվականին իրականացրել է միջազգային բեռնափոխադրումներ (Հայաստան-Ռուսաստան) և համարվել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: 2020թ.-ին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ԱՁ-ները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Արփինե. Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, միկրոձեռնարկատիրության համար որևէ դիմում պետք է գրի՞ և նոր աշխատող գրանցելու համար միայն աշխատողի հա՞յտն է լրացվում, և միայն 5 000 դրամ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարի ու վե՞րջ, կա՞ այլ պարտավորություն: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նինա. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն, որը 2018-2019թթ.-ին համարվել է ընտանեկան ձեռնարկատիրություն, կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ (գրանցված գործունեության տեսակը՝ «Ծրագրային ապահովման մշակում»): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ փոփոխություններ կլինեն ինքնազբաղված անձի գործունեության համար

Գայանե. Բարև ձեզ: Ես ձեռագործ պայուսակներ եմ պատրաստում տանը, իրացնում եմ սոցիալական կայքերի միջոցով: 2018թ. գրանցվել եմ որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ, հարկեր չեմ վճարել, հաշվետվություններ չեմ ներկայացրել: Խնդրում եմ, ասեք՝ ըստ նոր օրենքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն տվյալ գործունեության իրականացման համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը կհաշվառվի աշխատանքային ստաժում

Շուշանիկ. Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ինձ օգնել. ԱՁ-ն աշխատողներ չունի, աշխատել է շրջ. հարկով, 2020թ.֊ից համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և վճարելու է միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Ինչպե՞ս անել, որ ստաժ հաշվարկվի, եթե կամավորական սկզբունքով վճարվի ամսական 5 000 դրամ սոց. վճար և 5 000 դրամ կուտակային, արդյո՞ք կհաշվարկվի ստաժ, և արդյո՞ք հարկավոր է որևէ դիմում գրել։ Առհասարակ ի՞նչ պետք է անել, որ ստաժ հաշվարկվի անհատ ձեռներեցի գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը ի՞նչ կարգավիճակով կաշխատի 2020թ.-ից

Վահե. Եթե ընտանեկան ձեռնարկատիրությունը չունի գրանցված աշխատող, այլ միայն վճարում է կատարել այն ժամանակ և այլ իրավաբանական անձի մատուցել է վճարովի ծառայություններ։ Այդ դեպքում ԸՁ-ն չէր վճարում որևէ հարկ։ Հիմա 2020թ.-ի փոփոխություններով նույն ձև կկարողանա՞ աշխատել, թե՞ պետք է հարկ վճարի, եթե պետք է վճարի, ապա ի՞նչ հարկ։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանել՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն, բացի աշխատողների եկամտային հարկից, սոց. վճարից, ուրիշ ի՞նչ հարկ է վճարում տարեկան՝ շահութահա՞րկ, թե՞ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն, բացի յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, որքա՞ն սոց. վճար է վճարում իր համար և աշխատողի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա. Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է վաճառք իրականացնել

Էմմա. Խնդրում եմ, ասացեք՝ եթե գեղեցկության սրահի շրջանառությունը չի հասնում 24 մլն-ի, ապա 2020թ.-ից կհամարվի միկրոբիզնես, հարցս՝ արդյո՞ք իրավունք ունի ներկի վաճառք իրականացնելու, թե՞ ծառայության մատուցում է միայն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, 1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը: 2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մանվել. Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր: