Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Գայանե. Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Մարիետտա․ Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է 7 ամիս, և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (հիվանդության), միջին աշխատավարձը ստանալու համար ընդհանուր եկամուտը բաժանում եմ 12-ի, թե՞ 7-ի (նախկինում չի աշխատել): Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը վայրի շների հարձակումից տուժել է

Բարև Ձեզ, եթե աշխատողը վայրի շների հարձակումից վնասվել է, և առաջացել է առողջական խնդիր ու բժշկական ուղեցույցով առողջականը չի ներում նախկին աշխատանքը կատարելուն: Ի՞նչ անի այդ անձնավորությունը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը հաշվարկելիս արդյո՞ք հաշվարկվում են օրապահիկները

Բարև Ձեզ, երկու հարց ունեմ. 1․ Ֆիզ․ արձակուրդի գումարը հաշվարկելիս օրապահիկները հաշվարկու՞մ են /ներառվում են հաշվարկվող գումարների մեջ/: 2․ Եթե 7-րդ ամսում չես գնում ֆիզ․ այլ 8-րդ ամսում, այդ դեպքում 140 օրը հաշվարկվու՞մ է 8-րդ ամսից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը կստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Արթուր. Դեպք 1. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, որից հետո գրանցման հայտով աշխատակցի համար ձևակերպվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Այնուհետև կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում դադարեցվում է երեխայի խնամքի ամսական 18 000 դրամ վճարումը: Դեպք 2. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, և մինչ աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Ո՞վ է վճարելու երեխայի խնամքի նպաստը այս դեպքում, և արդյո՞ք վճարվելու է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Քնքուշ. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ Ա/Ձ-ում 5 ամիս, մինչ այդ աշխատել եմ այլ ՍՊԸ-ում, հիմա պետք է անցնեմ ֆիզ․ արձակուրդի։ Ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդս և արդյո՞ք անհրաժեշտ է նախկին աշխատավայրից տեղեկանք ներկայացնել: Ի դեպ, նախկին աշխատավայրից ինձ տեղեկանք չեն տալիս՝ ստացած եկամուտներիս վերաբերյալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Նարինե. Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, եթե ես հղիության 4-րդ ամսին ընդունվել եմ խանութում աշխատանքի, աշխատում եմ 55 000 դրամ աշխատավարձ: Արդյո՞ք ինձ ֆիզ. արձակուրդ կարող է տալ Ա/Ձ-ն, և որքա՞ն կկազմի իմ ֆիզ. արձակուրդի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն 3 000 դրամի պահում է կատարում

Սուսաննա․ Բարև Ձեզ, ասացեք խնդրում եմ՝ երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ-ից, գործատուն ի՞նչ գումար իրավունք ունի հետ պահելու, ինչ-որ 3 000 դրամ է ասում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Անի․ Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Աննա․ Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման

Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը պակասեցվում է եկամտային հարկից

Naira. Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակահատվածի նպաստը վճարվել է մինչև հաշվետու ժամանակահատվածի համար ամփոփ եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելը, այսինքն` մինչև հաջորդ ամսվա քսանը, ապա եկամտային հարկից պակասեցվում է թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Ինգա. Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ կես դրույքով վարձու աշխատող (40 000 դրամ աշխատավարձով) և միաժամանակ հանդիսանում եմ Ա/Ձ, որը կապ չունի իմ գրանցված աշխատավայրի հետ: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը: