Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Lily. Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստի գումարը ճիշտ է վճարվել

Թաթուլ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Կինս 2014թ. սեպտեմբերից գտնվում է ֆիզ. արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել: Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ.-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Շուշան. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Մարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է ընկերության աշխատակցին տրամադրեմ հղիության և ծծնդաբերության արձակուրդ: Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 26.05.2016թ, ավարտը 12.10.2016թ: Ո՞ր օրից սկսած է հաշվարկվում իր արձակուրդը: Ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելիք գումարը, եթե նրա վերջին 12 ամիսների աշխատավարձը կազմել է 1 165 720 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով: Եվ էլեկտրոնային հաշվետվության ո՞ր բաժնում պետք է նշեմ հաշվարկված գումարը: Խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Mariana. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել ինձ: Իմ աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է կատարվում ֆիզ. արձակուրդի ձևակերպումը, և ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում

Զարինե. Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը

Ռուզաննա. Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ.-ից և օգոստոսից պետք է օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Ես 19 տարեկան եմ, չունեմ աշխատանքային ստաժ, ԲՈՒՀ-ի ուսանող եմ, պատրաստվում եմ մայրանալու: Խնդրում եմ ասել իմ արտոնությունների մասին: 1. Բուլետեն գնալու և վճարի մասին 2. Աշխատանքի ընդունվելու մասին
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Սոֆյա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին: Միջին ամսական աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հանած` 70 600: Երեխային ունեցել եմ կեսարյան հատումով, ուստի օրերի քանակը ավելացվել է 14.03.2016-ից 28.03.2016թ: Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հրաժարվել նպաստից

Lyudmila. Հարցս հետևյալն է՝ գործատուն իրավունք ունի՞ հրաժարվել իրեն (5 օր) հասանելիք անաշխատունակության նպաստը (հիվանդության) վճարելուց, և միայն պետբյուջեի մասը վճարի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Սյուզաննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական եկամուտը մայրության նպաստի հաշվարկի ժամանակ, եթե աշխատակիցը գործատուի մոտ մինչ այդ աշխատել է 12 ամսից պակաս ժամանակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է: Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին: 1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը: 2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում: 3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Ն. Սիրելի ընկերներ, ձեր օգնության կարիքն ունեմ: Որքա՞ն մաքուր գումար կկազմի իմ դեկրետայինը այն դեպքում, երբ կեղտոտ աշխատավարձս կազմում է 130 000 դրամ (մաքուրը` 90 000): Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ

Անուշիկ. 1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 - ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Jasmin. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողը աշխատում է կազմակերպությունում 01.07.1994թ.-ից: Ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը հոկտեմբեր, նոյեմբեր, ամիսների համար: Աշխատավարձը` 141 000 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Արմինե Օհանյան. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել: