Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Կարեն. Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը գործատուի կողմից պե՞տք է վճարվի, թե՞ ոչ: Եթե վճարվում է, որքա՞ն ժամանակահատվածն է հաշվարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում նպաստի չափը

Էլյա. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց: Ես արդեն 4 ամիս է գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, ունեմ զույգ երեխաներ և այսօր միայն ստացել եմ 4 ամսվա գումար՝ 72 000 դրամ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք զույգ երեխաները ստանում են մեկ երեխայի համար նախատեսված գումար, և որքա՞ն է ընդհանրապես նպաստի չափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել նպաստը

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցում: Աշխատողը ապրիլի 16-ից մինչև ապրիլի 28-ը աշխատանքի չի եկել և հիվանդության տեղեկանք է բերել բուժ. հաստատությունից: Ինչպե՞ս պետք է հաշվեմ բյուլետենը, և տեղեկանքը պե՞տք է արդյոք սոց. բաժին ներկայացնեմ: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք` ինչ պետք է անեմ: Ես առաջին անգամ եմ անաշխատունակության նպաստ հաշվարկելու: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք այս հարցում: Ես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից հրաժարվել եմ և գնացել աշխատանքի: 3,5 ամիս (15.12.2011թ.-02.04.2012թ.) աշխատելուց հետո նորից անցել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի (02.04.2012թ.-19.08.2012թ.): Իսկ մինչև առաջին հղիությունս աշխատել եմ 5 ամիս (01.10.2010թ.-01.03.2011թ.): Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք այդ երկու աշխատանքային ամիսները (3,5 և 5) գումարվում են իրար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ժամանակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

KARA. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատակիցս գտնվել է երեխային խնամելու արձակուրդում, աշխատանքի է եկել 2011թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 13.03.2012թ-ից նորից գնում է ֆիզ. արձակուրդ: Մարտ 2011թ-օգոստոս 2011թ. աշխատավարձ չի ունեցել: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

arevя Բարև ձեզ: Ես ունեմ հետևյալ հարցը: Ես օգոստոսին գնալու եմ ֆիզ. արձակուրդի, կուզենայի ճշտել, եթե իմ ամսական աշխատավարձը (հարկերը ներառած) կազմում է 280 000 դրամ, ի՞նչ գումար ես կստանամ ֆիզ. արձակուրդ գնալիս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը համատեղում է երկու աշխատանք

Արուս. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե անձը համատեղում է երկու աշխատանք, ապա այս պարագայում ինչպե՞ս է լուծվում ֆիզ. արձակուրդի խնդիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի հաշվարկ

Armine. Здравствуйте. Я работаю учительницeй в школе. Скажите пожалуйста, как выплачивается бюллетень для учителей. Спaсибо. Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի դպրոցում: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է հաշվարկվում հիվանդության նպաստը ուսուցիչների համար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչպես են հաշվարկվում հարկերը նպաստից

LIlit. Խնդրում եմ պատասխանեք, թե ինչ հարկեր են ներկայումս պահվում հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը հաշվարկելիս: Եվ արդյո՞ք այդ հարկերը պահվում են միանգամից, թե՞ ամսե-ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ հաշվարկելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհրաժեշտ ստաժ նպաստ ստանալու համար

Նիկա. Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Anna. Խնդրում եմ օգնեք: Կազմակերպության կողմից Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններում նշվում է աշխատավարձի + դեկրետի գումարը, թե՞ միայն աշխատավարձի գումարը նշեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Արման. Կնոջս վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը կազմում է 35000 դրամ: Խնդրում եմ ասեք` ֆիզ. արձակուրդի դեպքում ինչքան է կազմելու ստացած գումարը բոլոր ետպահումները հանած, եթե հնարավոր է ավելի մանրամասնած, նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու վերաբերյալ

Հովիկ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` բարեկամուհիս գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և պատրաստվում է նորից մայրանալ: Ցանկանում եմ իմանալ` նա կարո՞ղ է ստանալ նախածննդյան և հետծննդյան արձակուրդի դրամական բավարարում, եթե մինչև ծննդաբերելը չաշխատի: Ո՞ր իրավական ակտով է այս հարցը կարգավորվում: Նշեմ նաև, որ նշված անձը զինծառայող է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ

Kima. Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ պետք է իմանալ հետևյալ հարցի պատասխանը. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում ու հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ-ից ֆիզ. արձակուրդ գնալ, ասեք խնդրում եմ` ես նորից ստանալու՞ եմ իմ ֆիզ. արձակուրդի գումարը, թե ոչ, և այն նախորդի չափո՞վ է լինելու, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նախածննդյան և հետծննդյան վճարումների վերաբերյալ

Հրայր. Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է նախածննդյան և հետծննդյան վճարումներին: Այս դեպքում, երբ աշխատող մայրը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և վճարվում է 18000 դրամ (հայտնի վճարը): Եթե այդ ընթացքում մայրը 2-րդ հղիություն ունի, օգտվու՞մ է արդյոք որպես աշխատող նախածննդյան և հետծննդյան նպաստից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու վերաբերյալ

Kima. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց. ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդը, հիմա պատրաստվում եմ նորից ֆիզ.-ից ֆիզ գնալ, և ինձ պետք է իմանալ` ես նորից կստանա՞մ ֆիզ. արձակուրդի գումարը, թե՞ ոչ, և դա նու՞յն չափով կլինի, թե՞ ավելի քիչ: