Tag: շահաբաժին

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարումը չի արտացոլվել հաշվետվության մեջ

Վարդուհի․ Բարև Ձեզ։ 2019թ-ի ապրիլ ամսին ՍՊԸ-ն հիմնադրի որոշման համաձայն տրամադրել է 2017թ շահաբաժին, սակայն էլ․ հաշվետվության մեջ չի գրանցել։ Խնդրում եմ օգնել՝ հետագա քայլս ո՞րը կլինի։ Տա՞լ ճշգրտող հաշվետվություն ապրիլ ամսվա համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ

Արմեն. ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Հարց. Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։ Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք շահաբաժին հայտարարելը պարտադիր է

Արմեն․ Բարև Ձեզ։ Հարցս կապված է շահաբաժնի հետ։ Ունեմ ՍՊԸ, հանդիսանում եմ նաև տնօրեն։ Չունեմ աշխատող, այսինքն աշխատում եմ միայնակ։ Արդյո՞ք պետք է հայտարարվի շահաբաժին։ Կարո՞ղ եմ առանց շահաբաժին վճարելու տնօրինել ՍՊԸ-ին փոխանցված գումարները որպես ֆիզ. անձ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար

Վահրամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 2019թ.-ին հայտարարել և վճարել շահաբաժին 2016-2017թթ. արդյունքներով, և այդ դեպքում ճի՞շտ եմ արդյոք, որ չի առաջանա 5 տոկոս եկամտային հարկի պարտավորություն ՀՀ քաղաքացի մասնակցի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե. Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան. Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվությունն է անհրաժեշտ հանձնել

Օսան. Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք 1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը 2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է 3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ. 4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժինների հարկման հետ կապված

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2017թ-ից շահաբաժինները հարկվելու են, և այդ դեպքում արդյո՞ք դա տարածվում է 2016թ. արդյունքներով հայտարարված շահաբաժինների վրա: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից վճարելու համար

Տնօրեն. Բարև բոլորին: ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են: Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է հիմնադիրների շահաբաժինը

Լուսինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` արդյո՞ք հիմնադիրների շահաբաժինը = հարկվող շահույթ - շահութահարկ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է վճարել միջանկյալ շահաբաժիններ

218 Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը գործունեության 6 ամսվա կտրվածքով շահույթ չունի, սակայն կանխատեսվում է, որ տարին շահույթով է փակելու, այդ դեպքում 6 ամսվա ընթացքում միջանկյալ շահաբաժին կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, թե՞ այդ ընթացքում անձնական նպատակով հանված գումարը ձևակերպվում է դեբիտորական պարտավորություն, այլ ոչ թե միջանկյալ շահաբաժին: Եթե շահույթ չկա, կարո՞ղ է վճարվել միջանկյալ շահաբաժին, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է փայատերը ստանում իր շահաբաժինը

Lusine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ մեր ՍՊԸ-ի տնօրենը նաև հիմնադիր է և համարվում է 100% փայատեր, բայց փայը ինչպե՞ս պետք է վերցնի և ի՞նչ ձևակերպումներով: Ես կարծում եմ, որ պետք է տրվեն հետևյալ ձևակերպումները. 331-343 նախորդ տարին փակել ենք շահույթով 343-342 շահույթի տեղափոխումը այս տարի 342-529 պահուստային կապիտալից շահաբաժնի վճարում 529-251 շահաբաժնի վճարում դրամարկղից
.ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

202 Գարիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որոշում շահաբաժնի վճարման համար

Սաթենիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում օգնել հետևյալ հարցում. Կազմակերպությունը ունի մեկ հիմնադիր, 2012թ. համար չի կատարվել շահաբաժնի վճարում: Տեղեկացել եմ, որ շահաբաժին վճարելու համար պետք է հիմնադիրը կայացնի որոշում, որից հետո դրամարկղից հնարավոր է կատարել վճարում: Իսկ 2013թ. համար հնարավո՞ր են արդյոք շահաբաժնի եռամսյակային վճարումներ: Խնդրում եմ ուղղել, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, և եթե հանարավոր է` հիմնադրի կողմից կայացվող համապատասխան որոշման նմուշային օրինակ տրամադրել: Շատ եմ խնդրում այն ուղարկել sat.baxramyan շնիկ yandex.ru էլեկտրոնային հասցեին: Նախապես շնորհակալ եմ ...