
Շահութահարկի և սոց․ վճարի պարտավորություններ
Ելենա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է փետրվարի 15-ին, արդեն գրանցվել է հարկայինում, աշխատելու է շրջ․ հարկով։ Փետրվարին եկամուտ չի ունեցել։ Հարկայինի կայքում Հարկային պարտավորություններ էջում շահութահարկը և սոց․ վճարը 5 000-ը չեն երևում։ Հիմա պե՞տք է վճարել այդ 5 000-ակաները մինջև մարտի 20-ը։

Շահույթի բաշխում
Քրիստինե․
Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։

Շրջանառության հարկ վճարողի հայտարարություն
Նունե․
Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհուրդով այսօր ուղարկեցի 207 հաշվետվությունը՝ գործունեությունս մարտի 1-ից վերսկսելու մասին, հետո փորձեցի 201 հաշվետվությունը ուղակել, սակայն գրում է, որ տվյալ հաշվետվությունը պետք է հանձնել մինչև փետրվարի 20-ը: Խնդրում եմ ասեք՝ ինչ անե՞մ: Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ գործունեության վերսկսում
Նունե․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով:
Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվությունների ցանկ
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Շրջանառության հարկի դրույքաչափեր
Նարեկ.
Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում շրջանառության հարկով հարկվելիս ի՞նչ դրույքաչափով է հարկվելու կազմակերպությունը, և մեկ հարց ևս՝ պատվիրատուի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կապելիս հնարավո՞ր է երկու ծառայությունների համար կնքել մեկ պայմանագիր, թե՞ պետք է իրավաբանականի համար առանձին, հաշվապահականի համար առանձին, կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով
Արթուր․
Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։
Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞
Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։

Հարկային դաշտի փոփոխություն
Հեղինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

ՍՊԸ-ն կարո՞ղ է շրջհարկով աշխատել
Անահիտ․
Բարև ՁԵզ, հարգելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն 2021 թվականին աշխատել է ԱԱՀ-ով և փոխառություն ունի ձևակերպված՝ հող է գնել փոխառությունով: Կարո՞ղ է այս տարի շրջանառության հարկով աշխատել։

Հիշեցում


ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ
Լիաննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ֊ն , որն ստեղծվել է 2021թ֊ին, չի տվել շրջհարկի հայտարարություն, անցել ա հարկման ընդհանուր դաշտ, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել, շրջանառություն չի ունեցել, այժմ 2022թ֊ին տվել է շրջհարկի հայտարարություն և պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Հիմա հարցս` 2021թ֊ի համար որևէ հարկային պարտավորություն, որևէ հաշվետվություն ունի՞ ուղարկելու։ Ուղարկվել է միայն տնօրենի գրանցման հայտ և ամսական եկամտայինները՝ զրոյականով։

Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, պե՞տք է արդյոք շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, այս տարվա մինչև փետրվարի 20-ը ներկայացնի հաշվետվություն հարկատեսակի մասով, եթե առաջիկայում չի նախատեսում վերսկսել իր գործունեությունը:

Փոխկապակցվածություն
Անի․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։

ՀԴՄ կտրոնը որպես ծախսի հիմնավորում
Թամարա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` ռեստորանի համար հդմ կտրոններով ձեռք բերված ապրանքների գումարը կարո՞ղ եմ ծախս ճանաչել և նվազեցնել շրջհարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Ռազ․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն, որը գրանցվել է հոկտեմբեր ամսին, ոչ մի գործունեություն չի ծավալել, 2021 թ․ վերջին կիսամյակի 0-ական շրջ․ հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ և 2022թ հունվարի 27-ին անորոշ ժամանակով դադար եմ տվել (ձև 207)։ Կասե՞ք՝ ԱՁ-ի սոց․ վճարի և շահութահարի հաշվետվությունը մինչև ե՞րբ պիտի ներկայացնեմ 4 ամսվանը և մինչև ե՞րբ կարող եմ վճարել։

ԱԱՀ դեբետագրում
Իգոր.
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն /պահեստամասերի խանութ/ 2020թ. հունիսից աշխատում է շրջհարկով, ապրանքներ ձեռք է բերում հարկային հաշիվներով, 2021 հունվարից իր կամքով անցել է հարկման ընդհանուր համակարգ։ Հնարավո՞ր է արդյոք նախկինում ստացված հաշիվներում առանձնացված ԱԱՀ դեբետագրել։

Գործունեության դադարեցում
Սամվել Մարիկյան․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանեք անորոշ ժամանակով շրջանառության հարկի դաշտում աշխատող ԱՁ-ի դադարեցման մեխանիզմը: Որքա՞ն ժամանակով կարելի է այն դադարեցնել, և այդ ժամանակաշրջանում մուծվելու՞ են արդյոք հարկեր: Կանխավ շնորհակալ եմ:

Հարկային դաշտի փոփոխություն
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ 2021թ-ին գործել է որպես միկրոձեռնարկատեր: 2022թ-ին արդեն տվել եմ հայտարարություն շարունակելու միկրոյով, սակայն փոխվել են պլանները, և որոշեցի անցնել շրջանառության հարկով հարկման: 201 ձևը ուղարկեցի, համակարգն առանց ինչ-որ խնդրի ընդունեց հաշվետվությունը: Կխնդրեի պատասխանել` հիմա ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ հետագայում կարող է խնդիր առաջանալ:

Ա/Ձ հաշվետվություններ
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։

Շրջանառության հարկի դիմում
Լիլիթ.
Բարև ձեզ: ԱՁ շրջհարկով կազմակերպությունը ո՞ր ձևն է ընտրում, որպեսզի շարունակի էլի շրջհարկով աշխատել։
Վերջին մեկնաբանություններ