
Ա/Ձ հաշվետվություններ
Գայանե.
Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի 20-ին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է քասթինգ ծառայություններ։ Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառության 8 000դրամ է։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել։ Շնորհակալ եմ։

Գործունեության դասակարգիչ
Սոֆյա.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը փայտի իրերի արտադրություն /պատրաստում և վաճառում է/: Ասացեք խնդրեմ` 232 ձևը լրացնելուց կոնկրետ ո՞ր տողերը պետք է լրացնեմ, և ո՞րն է գործունեության տեսակի կոդը փայտե իրերի արտադրության դեպքում:

Ա/Ձ հաշվետվություններ
Գագիկ.
Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի վերջին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է խորհրդատվական ծառայություններ։ Արդյո՞ք հոկտեմբեր ամսվա համար պիտի վճարվեն 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառությա՞ն (հաշվի չառած, որ Ա/Ձ-ն բացելուց հետո 2 ամսվա շրջանառությունը 1մլն-ից քիչ է)։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել ու վճարման ժամկետները։ Շնորհակալ եմ։

ՀԴՄ 3-րդ տուգանք
Ռոման.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:

Հարկային դաշտի ընտրություն
Արտակ.
Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն ծրագրավորող է
Արուս.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
- պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
- եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
- որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
- եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
- առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Հարկային դաշտի ընտրություն
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք` եթե ուզում ենք Վայլդբերրիզի կետ բացել, կարո՞ղ եմ շրջանառության հարկով հարկվել, թե՞ ԱԱՀ-ով:

Փոխկապակցված կազմակերպություններ
Քրիստինե.
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ընդունել աշխատող, ով մեկ այլ կազմակերպությունում գործադիր տնօրեն է և ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և աշխատում է ԱԱՀ-ով, դա չի՞ համարվի փոխկապակցված։
Նախապես շնորհակալություն։

Ա/Ձ դրոշմանիշային վճար
Անի.
Բարև Ձեզ:
Եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով` ինչքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարի:

Շրջ․ հարկի տարբեր դրույքաչափեր
Melania.
ԱՁ-ն ունի ստոմատոլոգիական ծառայություն, որն ըստ տնտեսական գործունեությունների դասակարգչի գտնվում է Q 86.23.0 խմբում, ունի նաև ատամնատեխնիկական լաբարատորիա, որը գտնվում է C.32.50.0 խմբում: Շրջ. հարկի հաշվարկում արդյո՞ք տարբեր դրույքաչափերով պետք է հարկվեն:

Ա/Ձ ստաժ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի:
Կանխավ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ զբաղվում է պտուղ բանջարեղենի առևտրով և 2021 թվականին 10 ամսվա ընթացքում ունեցել է մինչև 2մլն դրամի շրջանառություն: Կարո՞ղ եմ այս հունվարին 2021թվականի եռամսյակային շրջհարկը` ձև 240 և 244 հաշվետվությունները տալուց հետո, հայտարարություն տամ միկրոյով աշխատելու համար, քանի որ 2022թվականին հաստատ 24մլն չեմ գերազանցի։ Գրանցված աշխատող չունեմ, որ 189 ձև տամ ամեն ամիս։ Խնդրում եմ կասեք` առհասարակ միկրոյով աշխատելու ժամանակ ի՞նչ հաշվետվություն պետք է տամ 22թ. ընթացքում և 23թ. մինչև ապրիլի 20-ը։ Կանխավ շնորհակալություն։

Շրջանառության հարկի հաշվարկ
Գայանե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի հաշվարկը լրացնելիս 5-րդ և 6-րդ բաժինները լրացվում են, արդյո՞ք դա ճիշտ է, եթե ընկերությունը զբաղվում է միայն հանրային սնունդով: Եվ երկրորդ հարցս. եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Շնորհակալություն։

Շահութահարկի հաշվարկ
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի:

Տոնավաճառի գործունեություն
Անահիտ.
Տոնավաճառը ի՞նչ հաշվետվություններ է տալիս: Աշխատում է շրջանառության հարկով:

Արտահանում ԵՏՄ
Ռոման.
Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:

Առանց փաստաթուղթ ապրանքի ձեռքբերում և վաճառք
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Դրամարկղային գիրք
Գայանե.
Բարև Ձե: Եթե խանութը աշխատում է շրջհարկով, արդյո՞ք պետք է ունենա դրամարկղային գիրք: Ա/Ձ է և ունի մեկ գրանցված աշխատող: Շնորհակալություն:

Ակտի վաղեմության ժամկետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։

Կազմակերպության շրջանառությունը գերազանցել է 115 մլն
Ելենա.
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը գերազանցել է 115 մլն. շեմը և համարվում է շահութահարկ վճարող։ Բացի 115մլն. շրջանառության հարկից և ԱԱՀ-ից, պետք է հաշվարկի տարեկան շահութահարկ։ Իսկ շրջանառության հարկի 40% նվազեցվում է հարկվող եկամտի՞ց, թե՞ շահութահարկից:
Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ