
Շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը
Տիգրան.
Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։

Ֆերմայի դեպքում եկամուտը ինչպե՞ս պետք է երևա
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:

Արդյո՞ք դադարեցումից հետո հաջորդ ամիս պետք է վճարել հարկերը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը
Hayk.
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ենթակա են հարկման ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները արդյո՞ք ենթակա են հարկման, և եթե այո, ապա ո՞ր հոդվածով և շրջհարկի հաշվարկի, ո՞ր տողում պետք է արտացոլել:
Շնորհակալություն:

Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել
Արմեն.
Բարև Ձեզ: Գրանցվել եմ որպես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ: Արդյո՞ք ճիշտ է կարդացածս, որ շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել /այսինքն՝ ես առաջին անգամ հոկտեմբերին եմ վճարելու/, իսկ ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ հաջորդ տարվա սկզբին: Իսկ դրոշմանիշային վճարը նույնպե՞ս եռամսյակը մեկ է, թե՞ ամեն ամիս:

Արդյո՞ք էլեկտրաէներգիայի ծախսը մտնում է ծախսերի նվազեցման մեջ
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Շրջանառության հարկով աշխատողների 4 տոկոս ծախսերի նվազեցման մեջ արդյո՞ք մտնում է խանութի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսը, թե՞ միայն վաճառքի համար ձեռքբերված ապրանքների ծախսն է նվազեցվում:

Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն
Տաթևիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ "201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն" և "262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ"։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։

Հանրային սննդի օբյեկտում ծխախոտ վաճառելու վերաբերյալ
Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի օբյեկտում ծխախոտ պիտի վաճառվի՝ դա ինպե՞ս անենք: Լիցենզիայի մասին չի խոսքը, խոսքը շրջանառության հարկի մասին է։

Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի վերաբերյալ
Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ
Nona.
Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Միասնական հաշիվի վերաբերյալ
Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել
Ani.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:

Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով
Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:

Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել
Արման.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:

Ինչպե՞ս առցանց դիմել և դառնալ շրջանառության հարկ վճարող
ԱԶ-ն նոր եմ բացել, չե՞ք ասի՝ ինչպե՞ս օնլայն դիմեմ և դառնամ շրջանառության հարկ վճարող։

Ի՞նչ դասակարգիչ կիրառել
Մարինե․
Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհուսալի դեբիտորական պարտքերը կարելի է ծախս ճանաչել
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք անհուսալի դեբիտորական պարտքերը ծախս ճանաչել և նվազեցնել կուտակված շահույթից: Նշեմ, որ ծախս ճանաչելու համար առկա են հիմնավորող փաստաթղթեր /որոշում՝ քննչական վարչության/:

Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը
Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք, եթե ԱՁ-ն աշխատում է նոր սերնդի ՀԴՄ-ով և համարվում է շրջհարկ վճարող, ապա պարտադի՞ր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը:
Վերջին մեկնաբանություններ