Tag: ոչ առևտրային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԿ-ները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Կարեն. Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ օրենքի փոփոխությունների հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյո՞ք դա այդպես է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար

Լիանա. Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ կարո՞ղ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել

Liana. Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է ծառայությունների մատուցման համար հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել: Դուրս գրման և գումարի ստացման դեպքում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կոլեկցիոներների հասարակական միություն

Hakob Avagyan. Հարգելի հաշվապահներ, Ցանկանում եմ կոլեկցիոներների հասարակական միություն ստեղծել (որը շահույթ չի հետապնդելու) և գրանցվել պետական ռեգիստրում: Արդյո՞ք պետք է որևէ տեսակի հարկային հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ

Արամ. Հարգելի գործընկերներ, ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ: Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ. Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար

Միշել. Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցելու համար

Anahit. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն 8a.asatryan շնիկ gmail.com
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ իմ էլ. փոստին ուղարկել ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա. Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝ 1. Դիմում 2. Կանոնադրություն 3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն 5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ. Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին

Syuzi. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին: Բուֆետապան ենք ընդունել աշխատանքի: Մենք շահույթ չենք հետապնդում, սնունդը պետք է վաճառվի որ գնով որ բերել ենք, նույն գնով վաճառենք ուսանողներին: Եթե հնարավոր է` բացատրեք փաստաթղթային շարժը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները

Սաթե. Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրամադրեք կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ: Մենք նորաբաց ՀԿ ենք և մատուցելու ենք մեր առաջին ծառայությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գրանցելու համար

Sate. Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության գրանցում

Իրինա. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես ցանկանում եմ հիմնադրել հասարակական կազմակերպություն: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքեք` ինչի՞ց սկսեմ, որտե՞ղ դիմեմ: Նախապես շնորհակալ եմ: