Tag: ուսուցում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դպրոցում նկարչության դասեր անցկացնելու վերաբերյալ

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Դպրոցում նկարչության ուսուցչուհին ունի գործող խմբակ։ Տնօրենն ասել է, որ պետք է վարձակալությամբ վերցնի դասասենյակը (ուսուցչուհին այն վերանորոգել է և իր տրամադրության տակ է): Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավարտական վկայական տրամադրելու համար

Հեղինե. Ա/Ձ-ն բացել է լեզուների դասավանդման դպրոց։ Խնդրում եմ պատասխանեք. եթե ցանկանում է դասընթացն ավարտելուց հետո ուսանողին տրամադրի վկայական՝ ուսուցման կուրսն անցնելու վերաբերյալ, անհրաժե՞շտ են արդյոք լրացուցիչ գրանցումներ կամ այլ քայլեր կատարելու:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատակցի ուսուցման վարձը վճարում է կազմակերպությունը

Ռոման. Բարև ձեզ: Կազմակերպության աշխատակիցը հաճախում է ուսուցման դասերի: Ուսուցման վարձը վճարելու է կազմակերպությունը: Հարց. 1. Արդյո՞ք կազմակերպությունը վճարած ուսման վարձի համար պետք է վճարի եկամտային հարկ: 2. Հնարավո՞ր է դա շահութահարկից նվազեցնել: 3. Ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի աշխատակցի անունո՞վ, թե՞ կազմակերպության:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա. Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Qnarik. Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ՔՈՎԻԴ-ի պատճառով ուսուցչի համար բացված անաշխատունակության թերթիկի աշխատավարձի չափը ինչպե՞ս է հաշվարկվում, երբ նրան փոխարինել են, իսկ այդ ընթացքում դասերի մի մասը եղել է օնլայն: Փոխարինող ուսուցիչն էլ պե՞տք է վարձատրվի այդ գումարից /ընդհանուր օրերը 02.03-22.03/:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար

Սյուզի. Բարև Ձեզ: Ես փնտրում եմ դասավանդման փորձ ունեցող բանիմաց գլխ. հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար։ Պետք է սովորեցնի ՀՀՄՍ, ՖՀՄՍ, նեմուծում, արտահանում, հաշվետվությունների կազմում և ուղարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դասընթացների կազմակերպման հետ կապված

Բարև բոլորին։ Ես ունեմ վարսավիրանոց և համապատասխան տարածք վարսավիրի և ֆլորիստ դիզայների դասեր անցկացնելու համար։ Ինչպե՞ս դա կազմակերպել օրենքի շրջանակներում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական դասընթացների անցկացման համար

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական ​​դասընթացներ: Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ ուսումնական կենտրոն բացելու համար

Հերմինե. Բարև Ձեզ: Ուզում եմ փոքր ուսումնական կենտրոն բացել: Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում դրա համար, կարո՞ղ եմ գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գրանցել նաև այլ աշխատողներ։ Եթե իմ վճարումներն արվում են միայն անկանխիկ, ՀԴՄ սարքը անհրաժե՞շտ է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մատնահարդարման ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև Ձեզ։ Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ: Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։ Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նկարչական խմբակ բացել

Էվելինա. Բարև Ձեզ: Ես ուզում եմ նկարչական խմբակ բացել: Խնդրում եմ ասել, թե արդյո՞ք օրենքը այժմ թույլ է տալիս, թե՞ ոչ, կարանտինի հետ կապված: Որտե՞ղ գրանցվեմ և որպես ի՞նչ, և արդյո՞ք հարկ պետք է վճարեմ, թե ոչ : Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ի անվանման հետ կապված

Մանե. Բարև Ձեզ: Նոր բացված Ա/Ձ-ն զբաղվելու է վարսավիրական գործունեությամբ, գործելու է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Խնդրում եմ կասեք` սալոնի անվանման հետ կապված ի՞նչ քայլեր պետք է անել, նաև, եթե ցանկանում է ընթացքում իրականացնել վարսավիրական ուսուցում, հարկային դրույթները կնշե՞ք, եթե դրանք կան։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ցանկանում է միաժամանակ իրականացնել երկու գործունեություն

Արարատյան Խոհանոց. Բարև ձեզ: ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ

Հերմինե Գևորգյան. Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է ուսուցչի ժամային դրույքաչափը

Հասմիկ. Բարև ձեզ։ Ուսուցիչը ժամավճարով որքա՞ն է ստանում, և արդյո՞ք նրանք վարձատրվում են նաև ամռանը։ Նախապես շնորհակալություն։