Tag: ուսուցում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսման ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Հասմիկ. Բարև ձեզ։ Ուսանողական տարիների առկա ուսուցումը համարվո՞ւմ է ստաժ, և ավարտելուց հետո կարո՞ղ եմ համալսարան ներկայանալ, որպեսզի աշխատանքային գրքույկում գրանցվի։ Կանխավ շնորակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնել է վերապատրաստման կազմակերպության հաշվին

Մացակ. Բարև ձեզ, եթե հնարավոր է` խնդրում եմ պատասխանել տվյալ հարցին, շատ շտապ է: Աշխատողիս ուղարկել եմ վերապատրաստման կազմակերպության հաշվին՝ ծախսելով բավականաչափ միջոցներ։ Այժմ ունեմ մտահոգություն, որ նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հետագայում նման երևույթներից խուսափելու համար։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամասը բացի կարը կատարում է նաև ուսուցում

Ժանետ. Բարև բոլորին: Խնդրում եմ՝ խորհուրդ տաք: Կարի արտադրամասը բացի կարը կատարում է նաև ուսուցում: Արդյո՞ք կարի ուսուցումից ստացված գումարը ևս պետք է հարկվի 3.5 տոկոս շրջանառության հարկով, որպես արտադրական գործունեությունից ստացված եկամուտ, թե՞ պետք է դիտվի որպես այլ եկամուտ և հարկվի 5 տոկոսով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Մարիանա. Բարև Ձեզ: 1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից: 2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական գիտեիքներ ձեռքբերելու համար

Jorik. Բարև Ձեզ, ես ունեմ տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ, սակայն հաշվապահության ոլորտում դեռ սկսնակ եմ: Կա՞ արդյոք մեկը, ով ինձ կօգնի լավ հաշվապահ դառնալ: Նախընտրում եմ անհատական ուսուցում, վկայական պետք չի: Կամ ասի, թե որտեղ կարող եմ ստանալ համապատասխան գիտելիքներ: Կանխավ շատ շնորհակալ եմ, հուսով եմ կօգնեք:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննության հետ կապված

Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե մասնակցել եք հաշվապահների որակավորման քննությանը, պարզաբանել հետևյալը. - Որքա՞ն է տևում դիմումը հանձնելուց հետո քննությանը մասնակցելը, քանի որ լսել եմ, որ դա կարող է ամիսներ տևել - Որտեղի՞ց կարելի է բեռնել ՀՀՀՀՍ: Ես բեռնել եմ banker.am կայքից, բայց կարծես թե այնտեղ որոշ նյութեր չկան - Որտեղի՞ց բեռնել խնդիրները: Եվ ևս մեկ հարց` ո՞ր փուլին ինչ փաստաթղթերից կարելի է օգտվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննությունների հարցաշար

Վահագն. Հարգելի հաշվապահներ, Հայաստանի Ֆինանսների նախարարության որակավորման վկայական ստանալու համար քննության հարցաշարը որտե՞ղ է հրապարակված: Եթե հնարավոր է, կուղակե՞ք svk_vahagn շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման անհատական պարապմունքներ

Armine. Բարև ձեզ: Ես գործող հաշվապահ եմ, ունեմ ավելի շատ տնտեսագիտական գիտելիքներ, քան հաշվապահական, քանի որ վերջերս եմ անցում կատարել տնտեսագիտական ոլորտից հաշվապահական: Ծանոթ եմ սկսնակների համար դասընթացներին, կարողանում եմ, նախորդ գործերը նայելով, վարել կազմակերպության հաշվապահությունը, բայց 0-ից նոր ոլորտում դժվարանում եմ: Կցանկանայի անհատական համակարգված գիտելիքներ ստանալ անհատական պարապմունքների միջոցով, հետագայում լիցենզիա ստանալու, նաև գիտելիքներս հիմնավոր դարձնելու համար: Շնորհակալ կլինեմ ցանկացած տիպի օգնության համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Խնդիրների օրինակներ

Մարթա. Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա

Արտակ. Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրում աշխատողին դասընթացների մասնակցելու համար

Անի. Ողջույն, խնդրում եմ ասացեք` համայնքային ծառայող, հեռակա սովորող ուսանողին բուհական մեկամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով ինչպիսի՞ արձակուրդ պետք է տրամադրվի, եթե նա արդեն օգտագործել է իր ամենամյա արձակուրդը: Նախապես շնորհակալություն: