Tag: սոցապ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ

Մերի. Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Ես նոր նոր եմ փորձում դառնալ հաշվապահ, դեռ շատ երիտասարդ եմ: Ինձ մի շատ կարևոր հարց է հուզում, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք ինձ: Կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, զբաղվում է արտադրությամբ, և շատ հնարավոր է, որ մոտակա օրերը սոցը ստուգումներ բացի մեզ մոտ: Կարո՞ղ էիք ինձ ասել, երբ սոց. վարչությունը գալիս է ստուգման, առաջնահերթ ի՞նչն է ստուգում, կամ որո՞նք են այն բաց տեղերը, որտեղ սոցը գտնում է սխալներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ գրեք:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Օրենսդրական փոփոխություններ

taxpayers NGO. Հումոր Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին Նախաբան Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս

Սյուզի. Խնդրում եմ օգնեք այս հարցում: Քաղաքացիաիրավական պայմանգրով ծառայություններ մատուցող աշխատողներին վճարվելիք գումարից, գիտեմ, որ 3%սոց. չի պահվում, իսկ գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, և հաշվետվություններ ներկայացվում են հարկային տեսչություն և սոց. հիմնադրամ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն աշխատել է 1.5 ամիս

Լիանա. Խնդրում եմ ինձ պատասխանեք, եթե Ա/Ձ -ն աշխատել է նախորդ տարում 1.5 ամիս և սոցապում չի տվել տարեկան հաշվետվություն, արդյո՞ք տույժ հասնում է և ի՞նչ չափով, չկա՞ն արդյոք մեղմացուցիչ հանգամանքներ, խնդրում եմ գրեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է տուգանք

Կարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. բացել եմ ՀԿ, մայիսին լրանում է 1 տարին, դրամական ոչ մի գործարք չեմ իրականացրել: Ի՞նչ հաշվետվություններ և ո՞ր մարմիններին պետք է ներկայացնեմ և ի՞նչ ժամանակահատվածներով: Ի՞նչ տույժեր կարող են լինել ժամանակին հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Օրինակ, սոցապին չեմ ներկայացրել հաշվետվություն: Դրա համար տույժ հասնու՞մ է: Եթե այո, ապա ի՞նչ չափսերի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ծառայության մատուցման պայմանագրով աշխատողի համար հայտ եմ ներկայացնում, արդյո՞ք հետո անհրաժեշտ է ներկայացնեմ նաև աշխատանքից ազատման անհատական հաշվետվություն: Կանխավ շնորհակալություն արձագանքելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ընթացիկ անհատական հաշվետվության վերաբերյալ

Սասուն. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պարզաբանել հետևյալը. Գործատուները սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն են ներկայացնում ընթացիկ անհատական հաշվետվությունները տարեկան մեկ անգամ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը: 1. Այսինքն՝ ապրիլի 1-ը ներառյա՞լ, թե՞ ոչ: 2. Ապրիլի 1-ին ներկայացրած հաշվետվության համար վարչական կտա՞ն, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ կլինեմ մեկնաբանությունների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

ԱՐՄԵՆ. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշիվ բացելու հայտ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ես փորձում եմ առաջին անգամ հայտ ներկայացնել: Խնդրում եմ ասել` անհատական հաշիվ բացելու հայտը, տիտղոսաթերթը ներկայացվում են մե՞կ օրինակից և պարտադի՞ր թղթապանակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում

Մարինա Ղազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում, ո՞ր բաժինն է տալիս այդ հաշվետվությունները, կադրերի՞ բաժինը, թե՞ հաշվապահությունը: Խնդրում եմ հնարավորության դեպքում արագ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Անուշ. Խնդրում եմ օգնել: 1. Արդյո՞ք համատեղությամբ աշխատողի համար բացվում է անհատական հաշիվ 2. Համատեղությամբ աշխատանքային պայամանգրում ինչպե՞ս պետք է նշվի աշխատաժամանակը, որպեսզի չխախտվի 12-ժամ աշխատելու սահմանը Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշվի բացման հայտ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր: Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել անհատական հաշիվ բացելու հայտ

Anushik. Հարգելի հաշվապահներ, վճարովի ծառայության մատուցման պայմանագրերով աշխատողների համար արյո՞ք պետք է ներկայացնենք անհատական հաշիվ բացելու հայտ և տարեկան անհատական հաշվետվություններ: Շնորհակալություն: