Tag: ստորագրություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Իզաբել Քիլիմջյան. Բարև Ձեզ: Ես ուզում եմ վերականգնել էլ. ստորագրության էջը, բայց չի ստացվում: Եվ հաշվապահներ ջան, ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ-ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշվի հետ կապված

Բարև Ձեզ: Կցանկանամ իմանալ, եթե ինձ ուղարկված հաշիվը ստորագրել եմ և այժմ ցանկանում եմ վերադարձնել որոշ ապրանքներ, ինձ կարո՞ղ են ուղարկել ճշգրտող հաշիվ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ էլ. ստորագրության գումարը վճարվել է տերմինալով /դրա համար հաշիվ չեմ ստացել, և աշխատում եմ ԱԱՀ-ով/: Ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն կարելի է ծախս ճանաչել

Սաթեն. ՇՏԱԱԱՊ !!!!!! Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք․ Մեր կազմակերպությունը բացվել է 01.02.2020-ին, իսկ 03.02.2020 վճարվել է տերմինալով էլ. ստորագրության համար 3 000 և 04.02.2020 կանխիկ վճարվել է կնիքի համար: Սակայն տնօրենի ընդունման հայտը տրվել է 06.02.2020: Ինչպե՞ս ձևակերպեմ կատարված վճարումները: ԱԱՀ վճարող ենք՝ արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն մեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եմ ճանաչել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը

Հերմինե. Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է գործատուի մոտ երկկողմ ստորագրությունով կազմած ներքին փաստաթղթերի կնքելը, օրինակ, հրամաններ, աշխատանքային պայմանագրեր:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞վ պետք է հաստատի դուրս գրված հաշիվը

Արտո. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, որ հաշիվ եմ դուրս գրում, կարգավիճակը գրում է՝ ենթակա է հաստատման, դա ո՞վ պետք է հաստատի։ Եթե ամեն ինչ ճիշտ լրացնում եմ, ինչու՞ է սխալ տալիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացին ցանկանում է Ա/Ձ բացել

Աննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին։ Անձը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ցանկանում է բացել Ա/Ձ։ Ա/Ձ-ի գործունեության ընթացքում, ո՞ր դեպքում նրանից սոցիալական քարտ կամ հաշվառման մասին տեղեկանք կարող են պահանջել։ Ա/Ձ բացելն ի՞նչ բացասական կողմ կարող է ունենալ։ Հարկի վճարման գործընթացն ինչպե՞ս է իրականացվում։ Ա/Ձ-ի լուծարման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Առանց օնլայն ստորագրության կարո՞ղ է ԱՁ-ն բացվել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար

Կարինե. Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք հնարավորություն էլեկտրոնային կարգով լիազոր / օգտվող գրանցելու

Հովսեփ․ Բարև ձեզ: Հարցս շատ շտապ է․ մեքենա եմ վաճառել, պետք է ներկայացնեմ 163 ձևը, հարկայինից ստացել եմ ՀՎՀՀ, բայց ID քարտ չունեմ, ընկերս ունի, որը ակտիվ է, կա՞ արդյոք հնարավորություն էլեկտրոնային կարգով առանց հարկային տեսչություն գնալու լիազորել ինձ հաշվետվությունս ներկայացնելու: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել, մի քիչ մանրամասն, որ կարողանամ ուղարկել, այսօր վերջին օրն է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

Արշակ. Բարի օր: Ինձ էլեկտրոնային ստորագրելու հնարավորություն ունեցող անձ է անհրաժեշտ: Արդյո՞ք կա նման անձ կամ ծառայություն, որին կարողանամ դիմել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ

Արմինե․ Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Անուշ. Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո

Սյուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ. Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝ ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտե՞ղ է օգտագործվում էլեկտրոնային ստորագրությունը

Սեյրան. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ ունեմ մեկ աշխատողով: Որտե՞ղ է օգտագործվում էլեկտրոնային ստորագրությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը

Լուսինե. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-ի համար կնիքի առկայությունը պարտադի՞ր է, թե ոչ, եթե այո, ո՞ր օրենքով, և պայմանագրի համար միայն ստորագրությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik. Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։ Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար

Mari. Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն...): Կանխավ շնորհակալություն: