Tag: վարկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարկի կանխիկացում

Վահագն․

Բարև Ձեզ։ Կխնդրեի պատասխանել. Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է բանկից վերցնել բիզնես վարկ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ վարկի ամբողջությամբ կանխիկացման դեպքում։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարկի կարճաժամկետ մաս

Մելինե․

Բարև բոլորին։ Հարգելի մասնագետներ, երկու հարց ունեմ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա հունիսին երկարաժամկետ վարկ է ստացել, առանձնացնելու՞ եմ կարճաժամկետ մասը առաջին տարվա, վարկի համար դա հունիսից մինչև մյուս տարվա հունիսն է այո՞, իսկ տոկոսագումարմերը շահութահարկի հաշվարկում հունիսից մինչև դեկտեմբե՞ր եմ առանձնացնելու։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարկի արտացոլում հաշվետվության մեջ

Աննա․

Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող ՍՊԸ-ն վարկ է վերցրել գործունեության ընդլայնման համար, հարկային առումով ինչ որ պարտավորություններ առաջանու՞մ են՝ հաշվետվությունների մեջ ցույց տալու կամ այլ:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության և վարկի ձևակերպումներ

Սերգեյ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն բանկից 500.000.000 վարկ է վերցրել ու լրիվ գումարը անտոկոս փոխառություն տրամադրել հիմնադիրին: Հիմնադիրը ամեն ամիս վարկի մարման չափով գումար է մուտք անում կազմակերպության հաշվին վարկի մայր գումարը և տոկոսները մարելու համար: Ի՞նչ ձևակերպումներ եմ տալու ՀԾ հաշվապահ ծրագրով:

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում գործարք է բաց թողնվել

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, հարցս դրամարկղային գրքի վարման հետ է կապված։ Եթե երկու ամիս առաջ գործարք է բաց թողնվել և գրքում չի լրացվել, հիմա ինչպե՞ս վարվել։ Ներկայացնեմ իրավիճակը՝ դրամարկղի գիրքը էլեկտրոնային է։ Սակայն երեք ամիս առաջ հանվել էին կանխիկով բոլոր գործարքները, ՀԴՄ-ն, բայց գիրքը չենք փակել։ Դրանից հետո վարկ ենք ստացել կանխիկով և այն դրամարկղ չի մուտքագրվել։ Ինչպե՞ս է ճիշտ վարվել հիմա։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարկն օգտագործվել է այլ նպատակով

Մելինե.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խիստ օգնության կարիք ունեմ։ Եթե ՍՊԸ հիմնադիրները վարկ են վերցրել տվյալ ՍՊԸ-ով, սակայն օգտագործել են լրիվ այլ առանձին ՍՊԸ-ի հիմնադրման համար։ Հիմա ես ինչպե՞ս հիմնավորեմ այդ վարկի ծախսը։ Եվ ՍՊԸ տնօրենին տրված փոխառությունը կարո՞ղ է մարվել տնօրենի աշխատավարձից պահելով։ Շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվեգրման ո՞ր տարբերակն է ճիշտ

Արմեն․ Հարգելի հաշվապահներ, ստանդարտների տեսանկյունից վարկի/փոխառությունների %-ների հաշվեգրման ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ օրական, թե՞ ամսական կամ տարեկան։ Խոսքը վերաբերում է 516 հաշվին։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Մարգարիտ․ Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվառում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։ Նախապես շնորհակալություն։ "Սոֆիստ" ՍՊԸ-ն սկսել է գործունեությունը 2019 թվականի ապրիլի 1-ին: Հետևյալ գործարքները վերաբերում են առաջին ամսվա բիզնեսի գործառնություններին: 1) Ապրիլի 1. Ստանում 500 000 ԱՄՆ դոլար $ 100 անվանական արժեքով 5 000 բաժնետոմս թողարկելու համար: 2) Ապրիլի 2. Գնում ապրանքներ $ 20 000-ով: Գումարը ենթակա է 2% զեղչի, եթե վճարվում 10 օրվա ընթացքում: 3) 3) Ապրիլ 5. Հիփոթեկային վարկի միջոցով 150 000 ԱՄՆ դոլարով գնում է գրասենյակային շենք և պահեստ: 4) Ապրիլի 11. "Սոֆիստ" ՍՊԸ վճարում է պահուստների համար (Տող 2) զեղչվող ժամանակահատվածում, այդպիսով ստանում 2% զեղչ: 5) Ապրիլի 15. Գնում է արտոնագիր 1 000 դոլարով: 6) Ապրիլի 15. Արտոնագիրը գրանցելու համար վճարում $ 100: 7) Ապրիլի 20. Ապահովագրական ընկերությանը գույքի ապահովագրության համար վճարում է 600: Ծածկույթի շրջանը սկսվում է մայիսի 1-ից: 8) Ապրիլի 29. Պատվիրում է դիսփլեյներ $ 10 000-ով: Պատվերի պահին վճարում չի կատարվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետ

Արսեն․ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 18-րդ կետում՝ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ, ծառայությունների արժեքում ներառվու՞մ է վարկերի, փոխառությունների դիմաց հաշվարված տոկոսների գումարը, առանց դրանից դեբետային ԱԱՀ հաշվելու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ դիմում է վարկ ստանալու համար

Անդրանիկ. Բարև բոլորին։ M69.20.0 դասակարգչով ԱՁ-ն դիմում է վարկի` մոտ 3 մլն դրամի։ Ունեմ երկու հարց. ինչ-որ դեկլարացիաներում պե՞տք է գրվի նպատակը, և արդյո՞ք հարկվելու է բանկից վերցված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շահույթի հաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. արդյո՞ք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն տարվա վերջում շահույթը հաշվարկելիս նույնպես պետք է հաշվի առնի օրենքով սահմանված նվազեցվող ծախսերի թույլատրելի չափերը, ինչպես որ շահութահարկ վճարողներն են անում: Օրինակ` անհատույց տրված ակտիվների գծով ծախսերի, կամ վարկերի տոկոսների մասով կա՞ն որևէ սահմանափակումներ: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թղթակցություններ

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․ 1. Հաշվարկվել է մաշվածություն 2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում 3. Հաշվարկվել է շահութահարկ 4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում 5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում 6. Հաշվանցվել է անուղղակի հարկ 7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար 8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 9. Վճարված տոկոսները կապիտալացվել են
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք վարկի և վարկի տոկոսի վճարումները հանդիսանում են շահութահարկով նվազեցվող ծախս

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, Կարո՞ղ ենք քննարկել մի հարց: Ա, Բ, Գ ընկերությունները ուներ նույն հիմնադիրները: Ա ընկերությունը, որի գույքը ավելի մեծ արժեք ունի՝ վարկային պայմանագրով, հանդիսանում է հիմնական վարկառուն: Բ և Գ ընկերություները հանդիսանում են համավարկառուներ, գրավադրված է այս ընկերությունների գույքը նույնպես: Հիմա Ա ընկերությունը չի կարողանում վճարել վարկը և վարկի տոկոսները: Այդ պարտավորությունը կատարում է Բ ընկերությունը: Հարց: Վարկի և վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանու՞մ է շահութահարկով նվազեցվող ծախս: Հ.Գ Ի դեպ հարկայինի թեժ գիծը պատասխանում է, որ ավելի շուտ հնարավոր չի նվազեցնել շահութահարկով: ՀՕ 120 հոդվածի 7 մասին հղում անելով: Եթե առնչվել եք նմանատիպ խնդրի հետ, արձագանքեք: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ. -Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ: -Շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում: -Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 400.000 դր. արժեք ունեցող նյութեր ձեռք բերելու նպատակով: -Ոչ նյութական ակտիվների հետազոտության գծով ծախսումների դուրսգրումը որպես ժամանակաշրջանի ծախս: -Վարձակալի մոտ վարձակալական պարտավորության մարման արտացոլում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը: Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը: Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է: