Tag: վարձակալություն

ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա

Արմեն.

Բարև ձեզ։ ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ի անունով կա երկու բեռնատար ավտոմեքենա։ Ժամանակին ԱՁ֊ն զբաղվում էր միջազգային բեռնափոխադրումներով։ Ներկա պահին դադարեցրել է գործունեությունը։ Մեքենաները չկանգնելու համար ուզում եմ վարձակալության տալ ուրիշ ԱՁ-ի, որը աշխատում է շրջանառության հարկով։ Իրավունք ունե՞մ անվարձահատույց տալու, քանի որ իմ բարեկամն է, նրանից գումարի չեմ սպասում, ուղղակի մեքենաներս չկանգնեն։

Հասարակական նշանակության տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Գուգո․

Բարև ձեզ։ Եթե ես հասարակական նշանակության տարածք եմ տալիս վարձով, կարո՞ղ եմ 2 հոգու միաժամանակ տալ։ Եթե այո, ապա անպայմա՞ն է, որ նոտարական ուժ ունենա վարձակալական պայմանագիրը, և որքա՞ն է հարկվում։

Ինչպե՞ս հանձնել եկամտային հարկի հաշվարկ

Անահիտ․

Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. գնել եմ տուն Երևան քաղաքում և տվել եմ վարձակալության: Գրանցվել եմ որպես ԱՁ: TaxService համակարգում ինչպե՞ս կարող եմ տալ հաշվետվություն ամենամսյա եկամտային հարկի համար։ Կանխավ շնորհակալություն:

Ինչու՞ ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչու սեփական տարածքը վարձակալության հանձնած ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դա նրա միակ գործունեությունն է, անցյալ տարի 24 մլն-ի շեմը չի գերազանցել:

Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության

Անահիտ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Նախապես շնորհակալ եմ:

ԱՁ-ն ցանկանում է ֆոտոստուդիա բացել

Նարեկ.

ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝
1. տարածքը ժամավարձով տրամադրել,
2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում:
Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն

Թեհմինա.

ԱԱՀ վճարող ԱՁ-ն, որը վարձակալությամբ է տալիս տեխնիկա, տարեկան ի՞նչ հաշվետվություն է հանձնում:

Արդյո՞ք փոխկապակցված են համարվում անձինք

Սյուզաննա.

«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:

ՍՊԸ-ն վարձակալությամբ տարածք է տրամադրում

Լիլիթ.

Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը վարձակալությամբ է տալիս տարածք, համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Արդյո՞ք ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվել է վարձույթի գործունեությամբ, աշխատել է շրջանառության հարկի դաշտում, չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը: Արդյո՞ք 2020թ.-ից կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ինչպե՞ս ձևակերպել տարածքի վարձակալությունը

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն դադարի մեջ է, ուզում է տարածքը տալ վարձով, պե՞տք է արդյոք դադարից դուրս գա և տնօրեն գրանցի, նոր տա վարձով, թե՞ հիմնադիրն էլ կարող է տալ:

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մանվել.

Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր:

Անձը ցանկանում է զբաղվել զգեստների վարձակալությամբ

Աննա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ԱՁ և վարձակալությամբ տրամադրել զգեստներ, ինչպիսի՞ հարկեր են նախատեսված նման դեպքում:

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․

Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։

ՀԿ-ն տարածքի վարձակալության համար գումար է ստացել

Էմմա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ, կասե՞ք՝ եթե ՀԿ-ն տարածքի վարձակալության համար գումար է ստացել, ի՞նչ հարկային պարտավորություններ ունի:

Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել

Թինե.

Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:

Անձը ցանկանում է մեղր վաճառել

Արամ.

Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։