
Վաճառքի և վարձակալության լիազորագրեր
Կարեն․
Բարև Ձեզ: Հարկավոր է 2 փաստաթուղթ (նվազագույնը մեկը)՝
-Անշարժ գույքի վաճարքի լիազորագիր
-Անշարժ գույքի վարձակալության լիազորագիր
Անչափ շնորհակալ եմ պատասխանի համար!
varkar@gmail.com

Եկամտային հարկի պարտավորություն
Գայանե․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ. Եթե կազմակերպությունը աշխատում է շրջ. հարկով, ունի ֆիզ.անձից վարձակալություն, այս դեպքում, որպես հարկային գործակալ 10% պե՞տք է վճարել, և նույն հարցը՝ ֆիզ. անձից գնում կատարելիս եկամտային հարկ վճարվելու՞ է, թե՞ ոչ:

Բնակարանի վարձակալություն
Մելինե.
Տան վարձակալության պայմանագիր է կնքվել, ՀՎՀՀ է ստացել տան տերը և այդ կոդով կատարվել են եկամտային հարկի վճարումները, սակայն հաշվետվություն չի ներկայացվել։ Որևէ խնդիր կառաջանա՞։ Անցյալ տարվանը այդպես է վճարվել, այժմ այս տարվանն ենք պատրաստվում վճարել։ Խնդրում եմ հուշել՝ խնդիր կառաջանա, թե՞ ոչ։

Շրջանառության հարկի նվազեցումներ
Անի․
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել. հանրային սննդի ոլորտում շրջհարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ են կոմունալ ծախսերը, աշխատավարձը՝ տնօրենին և աշխատակիցներին, տարածքի վարձավճարը ֆիզ անձից (պայմանագիր կա): Շնորհակալ եմ։

Կոմունալ ծախսերի ներառում հաշվի մեջ
Ալլա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը տվել վարձակալության: Այդ տարածքի հոսանքի ու ջրի հարկային հաշիվները գրվում են վարձատուին, և վարձատուն ամեն ամիս կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով հարկային հաշիվ է դուրս գրում վարձակալին: Այս տարվանից համատիրությունից վարձատուն այդ տարածքի համար սկսել է առանց ԱԱՀ-ի հաշիվ ստանալ, և հարց է առաջացել՝ այդ առանց ԱԱՀ հաշիվը վարձատուն ինչպե՞ս պետք է դուրս գրի վարձակալից այդ գումարը հետ ստանալու համար: Պայմանագրով ֆիքսված է, որ բոլոր տեսակի վճարները՝ հոսանք, ջուր, աղբ, համատիրություն, վճարում է վարձակալը , բայց ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է առանց ԱԱՀ հաշիվ դուրս գրել։

Ենթավարձակալության եկամտային հարկ
Վիկա․
Բարև ձեզ։ Որ խնդրեմ կօգնե՞ք մի հարցով․ ՍՊԸ ֆիզ․ անձից տարածք է վարձակալել և ՍՊԸ-ն այդ տարածքից մեկ սենյակ վարձակալության է տալիս միկրոյով աշխատող Ա/Ձ-ին, ստացվում է 3 անձի այս դեպքում 10 տոկոս տարածքի վարձակալությունից եկամտային հարկ ո՞վ պետք է վճարի և օրենքի ո՞ր հոդվածն է, որ խնդրեմ՝ կասե՞ք:

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Կազմակերպությունը լիզինգով ստացել է հիմնական միջոց, որի դիմաց լիզինգատուն գրել է լիզինգի հանձնման ընդունման ակտի հաշիվ։ Կապիտալ գումարը (առանց ԱԱՀ) 70 000 000 է, որը ձևակերպել եմ դ․տ 119 կտ 413։ Ամեն ամիս լիզինգատուն հաշիվ է գրում, որի մեջ ներաված է վարձավճարը, որի ընդհանուր գումարը ես արդեն ձևակերպել եմ, ինչպես նաև տոկոսագումարը։ Օրինակ, առաջին ամսվա համար գրվել է՝ 845 000 ՀՀ դրամ ԱԱՀ-ով վարձավճար և տոկոսագումար առանց ԱԱՀ 984 600 ՀՀ դրամ։ Հարց։ Այդ հաշիվները ո՞նց ճիշտ մուտքագրեմ և ի՞նչ գործառնություններ տամ։

Վարձավճարի ծախսագրում
Նար․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ֆիզ․ անձից մեքենա է վարձակալել 300 000 + դրամով և վճարել կանխիկ։ Սակայն կա պայմանագիր։ Դա որպես ծախս չենք կարող չէ՞ դիտարկել։

Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող
Վահե․
Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Վարձակալության պայմանագրի լուծում
Զինա․
Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ կարո՞ղ ենք վարձակալության պայմանագրի մեջ կետ ավելացնել, որ տվյալ պայմանագիրը վարձատուն կարող է միակողմանի լուծել՝ առանց որևիցե պատճառի՝ վարձալալին տալով 20 օր ժամանակ տարածքը ազատելու համար։

Վարձավճարի նվազեցում շրջ. հարկից
Արթուր․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում և գործունեությունը իրականացնում է վարձակալած տաղավարում, որի համար տվյալ կազմակերպությունը ստանում է հաշվարկային փաստաթուղթ։ Արդյո՞ք տաղավարի վճարը կհամարվի նվազեցման ենթակա։

ԱՁ-ն կանաչի է արտադրում
Մարիամ․
Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։

Վարձավճարի նվազեցում շահութահարկից
Դավիթ․
ԱՁ-ն կազմակերպությունից վարձակալել է տարածք, կազմակերպությունը հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրում վարձակալության համար: ԱՁ-ն շահութահարկից կարո՞ղ է ամբողջ գումարի չափով նվազեցնել վարձակալության ծախսը։

Եթե ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում
Zhua.
Խնդրում եմ օգնեք. եթե ֆիզ անձը տարածքը տվել է վարձակալության հավանաբար միկրոյով ԱՁ-ի, ինչպե՞ս պիտի հարկ տա պետությանը։ Խնդրում եմ մանրամասն ասեք։ Շնորհակալություն։

Արդյո՞ք կճանաչվեն փոխկապակցված
Տաթև․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն (շրջ. հարկով աշխատող - տարեկան շրջանառությունը մոտ 100 մլն) ծառայություն է մատուցում ինչ-որ կազմակերպության, միևնույն ժամանակ այդ կազմակերպությունը վարձակալում է ՍՊԸ-ի տնօրենի ամուսնուն պատկանող բնակարանը (տարեկան մոտ 30 մլն)։ Արդյո՞ք նրանք կճանաչվեն փոխկապակցված հարկ վճարողներ և կանցնեն ԱԱՀ-ի դաշտ։

Միկրոձեռնարկատերը տարածք է վարձակալել
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեի օգնել: ԱՁ-ն միկրո է և տարածք է վարձակալել ֆիզ անձից: Այս դեպքում ի՞նչ հարկային պարտավորություն ունի ԱՁ-ն:

Վարձավճարի նվազեցում
Կարինե․
Բարև ձեզ։ Ես կարո՞ղ եմ ընկերության տարածքի վարձակալության վճարը շրջանառության հարկի նվազեցումների մեջ ներառել, ավելացնեմ, որ ամսական 10% եկամտային հարկը վճարում եմ, կանխավ շնորհակալություն։

ԱՁ-ն շահագործում է իր մեքենան
Հռիփսիմե․
Բարև Ձեզ, եթե Ֆիզ. անձին պատկանում է մեքենա և նույն ֆիզ. անձը ունի նաև ԱՁ, ինչպե՞ս կարող է իր մեքենան օգտագործել ԱՁ գործունեության մեջ: Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկ, եթե ինքն իրենից վարձակալի մեքենան:

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն
Մարի․
Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:
Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:
Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:
Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից
Հայկ․
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:
Վերջին մեկնաբանություններ