Tag: վարձավճար

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ավելացնել անշարժ գույքի վարձավճարի չափը

URENI. Անհրաժեշտություն է առաջացել երկկողմանի համաձայնությամբ ավելացնելու անշարժ գույքի՝ պայմանագրով հաստատված, նոտարական գրանցմամբ, վարձավճարի չափը: Ինչպե՞ս կարելի է օրինականորեն ձևակերպել, առանց նոտարական ձևակերպման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործարքների վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի: 2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գայանե. Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր. Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է առևտրով

Բելլա. Բարև Ձեզ: Տարածք ենք վարձակալել, ԱՁ բացել և ցանկանում եմ մթերային և տնտեսական փոքր խանութ բացել: Աշխատելու եմ աղջկաս հետ, այլ աշխատող չենք ունենալու: Ուզում էի իմանալ` մոտավոր ի՞նչ վճարներ և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ՝ իմ ծախսերը հաշվարկելու նպատակով: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է աշխատակիցը

Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե մանկապարտեզի վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է որևէ աշխատակից /գանձապահի հաստիք չկա/, ապա կա՞ արդյոք համապատասխան հոդված, որը հիմք ընդունելով՝ կարող ենք կարգադրություն ձևակերպել։ Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որո՞նք են ճիշտ պատասխանները

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ նշել ճիշտ պատասխանը․ 2.1. Ընկերության գործող կապիտալը դա՝ - ընթացիկ ակտիվներ + կարճաժամկետ պարտավորություններ, - սեփական կապիտալ + երկարաժամկետ պարտավորություններ - ոչ ընթացիկ ակտիվներ, - ոչ մեկը: 2.2. Ֆինանսական վարձակալությունը վարձակալության տեսակ է, որի դեպքում՝ - վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված գրեթե բոլոր ռիսկերն ու հատուցումները, - վարձակալության ժամկետը չի ներառում ակտիվի օգտակար ծառայության մեծ մասը, - վարձակալին չեն փոխանցվում ակտիվի սեփականության հետ կապված ռիսկերն ու հատուցումները: 2.3. Տնօրենին սպասարկող ավտոմեքենայի գծով վարձավճարները վարձակալը ճանաչում է որպես՝ - վարչական բնույթի ծախս, - գործառնական ծախս, - ոչ գործառնական ծախս: 3. Տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 3.1. անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում, 3.2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3.3. իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո. Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

Էմիլիա. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնատար մեքենան վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Բարև ձեզ։ Ունեմ բեռնատար։ Կարո՞ղ եմ արդյոք այն հանձնել որպես ԱՁ աշխատող ազգականիս՝ առանց վարձակալության վճարի շահագործման համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Մարինե. Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս դառնալ հարկատու

Կարեն․ Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Դավիթ․ Բարի երեկո։ Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք պասիվ եկամուտների վճարումը կատարել կանխիկ եղանակով

Սիմոն. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ գործարքի հաշվապահական ձևակերպումը

Նաիրա. Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության

Մանվել. Եթե իրավաբանական անձը տարածք է հանձնել վարձակալության, որի գումարը չի գերազանցում 24 մլն դրամը, արդյո՞ք նա կհամարվի միկրոձեռնարկատեր: