Tag: վարչական պատասխանատվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունը ուշ է ներկայացվել

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն նոյեմբեր ամսին թվով 5 արտահանում է կատարել ՌԴ։ ԵՏՄ վիճակագրական հաշվետվությունները ժամկետից ուշ է ներկայացրել՝ ներկայացնելով փետրվարի 10-ին։ Վարչական տուգանքը որքա՞ն կկազմի։ 5 արտահանման համար առանձի՞ն պետք է վարչական կիրառեն։ Ո՞ր օրենքը նայեմ այս հարցի հետ կապված։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ստորագրության բացակայություն փաստաթղթի վրա

Հայկ․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ դրամարկղի մուտքի / ելքի օրդերների վրա եթե որոշ ստորագրություններ են բացակայում, օրինակ գանձապահի, դրա համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում ԵՏՄ-ից

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե ԵՏՄ երկրներից մեկից ՍՊԸ-ի տնօրենը ներմուծող կազմակերպության միջոցով ապրանք է գնել որպես ֆիզիկական անձը և վճարել ապրանքի գինը ռուբլիով, ինչու՞ են հիմա կանչում այդ մարդուն վարչական իրավախախտման համար և ասում, որ ապրանքի գնի 20%-ը պետք է վճարի։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը

Նաիրա. Բարև ձեզ: Մեր աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2019թ., այդ ժամանակ հայտը ուղարկվել է: 2020թ. մարտի 1-ից ուղարկել եմ հայտ լրիվ դրույքից 0,5 դրույք աշխատելու համար, բայց մարտի 25-ից ազատել ենք աշխատանքից, ուղարկել եմ հայտը, որի առաջին հատվածում նշել եմ ազատման ամսաթիվը, բայց II հատվածով չեմ նշել ազատումը, և հիմա դուրս է գալիս, որ ընդունվել է աշխատանքի մարտի 1-ից: Եթե հիմա հայտը հին ամսաթվով ուղարկեմ՝ II հատվածով ազատելով մարտի 25-ից, որքա՞ն կկազմի վարչականը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք հաշվետվությունը 1 օր ուշացնելու համար

Աննա․ Բարև ձեզ: Փետրվար ամսվա համար եկամտային հարկի հաշվետվությունը դեռ չեմ ուղարկել՝ անաշխատունակության պատճառով: Երկուշաբթի որ ուղարկեմ, կլինի 1 օր ուշացում, կենթարկվե՞մ արդյոք վարչական պատասխանատվության և որքա՞ն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կկիրառվի վարչական տուգանք

Լիլիթ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 27.02.2020թ., գրանցման հայտը ուղարկվել է 27.02.2020թ. ժամը 13:00-ին, ՊԵԿ-ը ընդունել է հայտը, սակայն վավերի փոխարեն գրվել է սխալներով: Ինչու՞մն է խնդիրը, և վարչական տուգանք կհասնի՞, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը ուշ է ներկայացվել

Լիլիթ․ Բարև ձեզ։ Կազմակերպությունում ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ, հարկային հայտով նրա ժամկետն սահմանված էր մինչև երեխայի 1 տարեկան լրանալը, 03.01.2020թ աշխատողը խնամքի արձակուրդը երկարաձգել է ևս մեկ տարով։ Հարկային հայտն ուղարկել ենք 05.02.2020թ, արդյո՞ք դա վարչական խախտում է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում ջնջում կատարելու դեպքում

Սուսաննա․ Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գիրքը գրելիս ջնջում արեցի, որի արդյունքում ջնջված մասը վնասվեց։ Ի՞նչ անեմ ստուգումների ժամանակ չտուգանվելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև

Վարդան. Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար

Անուշ. Բարև ձեզ: Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկը հանձնվել է ուշացումով

Հրաչյա. Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։ Շատ շնորհակալութոյւն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Վահե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Անուշ. Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հրատապ է և հետևյալն է. 01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի: Կախավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխան

Պատասխանատվություն աշխատակցին ուշ գրանցելու համար

Նարինե. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք խնդիր չի առաջանա հարկային մարմինների հետ, եթե աշխատակցին ես ուշ գրանցեմ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է ինձ տրվում: Խնդրում եմ նշել, թե որ հոդվածով է ամրագրված: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, սակայն հայտարարություն չի ներկայացրել

Իրինա. Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար "Հարկերի մասին" օրենքի 26 հոդվածի համաձայն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տուգանք է նախատեսված դրամարկղային գիրք չունենալու համար

Peri. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ները արդյո՞ք պետք է ունենան դրամարկղային գիրք, եթե այո, ու 3 տարի շարունակ հիմնադրման պահից չեն ունեցել, այդ պարագայում ի՞նչ տուգանք է սահմանվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարչական տուգանք չմուծված հարկի համար

Ալլա. Բարև ձեզ: Չմուծած տուգանքի համար արդեն տույժ էին նշանակել 0.15 տոկոս, հիմա է լ 20.000 դրամ տուգանել են նուն հարկի համար: Կարելի՞ է միևնույն ժամանակ և տույժ նշանակել, և տուգանել: Շնորհակալություն: