Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Աննա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշարկը: Աշխատողը աշխատել է 01.07.2010թ. - 01.08.2015թ., արձակուրդ է գնացել միայն 01.12.2015թ.՝ 24օր, (6 օրյա աշխատանքային ռեժիմ): 01.08.2015թ. ազատվել է աշխատանքից, միջին ամսականը ո՞ր տարիների աշխատավարձը պետք է հաշվարկեմ` 2010թ., 2011թ., 2012թ., 2013թ., և հատուցման ենթակա քանի՞ չօգտագործված օրեր ունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել

Lena. Բարև ձեզ: Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը իրավունք ունի չօգտագործված արձակուրդի փոխհատուցում ստանալու

Gayane. Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ դպրոցում, սակայն մտադիր եմ աշխատանքից հեռանալ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Կուզենայի իմանալ` ես իրավունք ունե՞մ հուլիս ամսվա արձակուրդայինը ստանալու: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Lusine. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ ես, երբ ընդունվել եմ աշխատանքի 19.02.1999թ պայմանագրային, 03.09.1999-ից դարձել հաստիքային աշխատող: Աշխատանքից ազատվել եմ (իմ դիմումի համաձայն) 06.03.2015թ.: Վերջին 6 ամիսներին ստացել եմ 35.000 դրամ աշխատավարձ և 89.000 (մաքուր, սոցն էլ ներառված) դրամ պարգևատրում։ 2015թ. արձակուրդ չեմ գնացել: 2014 արձակուրդն էլ մարտին եմ օգտագործել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ տարվա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում է հասնում աշխատողին

Իզաբելա. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել` եթե աշխատողը ընդւնվել է աշխատանքի 2001թ. և չի օգտագործել իր հերթական արձակուրդները, իսկ մարտին ազատվում է, ապա վերջնահաշվարկի համար քանի՞ տարվա չօգտագործված արձակուրդի հաշվարկ է հասնում աշխատողին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ աշխատողի հետ այլ աշխատանքի տեղափոխման դեպքում

Գագիկ. Բարև ձեզ: Ես աշխատել եմ համալսարանում` որպես վարչական կազմ: Հիմա ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն` աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Բայց ներկայումս շարունակում եմ աշխատել նույն համալսարանում ժամավճարային սկզբունքով: Նշեմ, որ աշխատանքային գրքույկս ազատման հետ միաժամանակ վերցրել եմ և հիմնական աշխատող այլևս չեմ հանդիսանում: Վերջնահաշվարկի կարգում կա այսպիսի կետ - "1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում": Խնդրում եմ ինձ ասեք` տարածվու՞մ է դա իմ վրա, թե՞ ոչ: Եվ ըստ այդմ կարո՞ղ եմ պահանջել վերջնահաշվարկ այս պարագայում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ստանալ վերջնահաշվարկը

Astghik. Բարև ձեզ: Աշխատել եմ 4 ամիս` գրանցված եղել 3 ամիս: Աշխատանքից ազատվել եմ և ունեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ ասվում է. հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ --/--/-- - --/--/-- թթ ժամանակահատվածի համար, որը դեռևս չի վճարվել և, կարծես թե, գործատուն չի էլ պատրաստվում վճարի: Ինչպե՞ս ստանալ այդ գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Նարե. Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը չօգտագործված արձակուրդի փոխհատուցման իրավունք ունի

Ալինա. Բարև ձեզ։ Ներկայացնեմ իրավիճակը` աշխատակիցը 5 տարի աշխատելուց հետո դուրս է եկել ընկերությունից, սակայն այդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Ինքը ունի՞ արդյոք իրավունք պահանջել այդ 5 տարիների չվճարված արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի

Shushan. Բարև ձեզ, Խնդրում եմ օգնեք հասկանալ, ՍՊԸ-ում 8,5 տարի աշխատելու ընթացքում, երբ տարեկան 10 օր է արձակուրդ ունեցել աշխատողը, և միայն երկու անգամ 20 օր , հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի: Աշխատանքից դուրս գալուց առաջ աշխատողն իր հաշվին արձակուրդ է վերցրել արտերկրում որակավորման կուրսերի մասնակցելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Ani. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի ընկերությունում 6 տարի, տարբեր պաշտոններում և տարբեր աշխատավարձերով: Մի քանի օր առաջ կազմակերպության այդ մասնաճյուղը փակվեց, այսինքն ես մնացի առանց աշխատանք: Կասե՞ք` գործատուն ինձ պետք է վճարի՞ փոխատուցում (օրինակ, 2 ամսվա աշխատավարձ), և մի հարց` ինչպե՞ս են անելու վերջնահաշվարկը, քանի որ տարբեր տարիների ստացել եմ տարբեր աշխատավարձներ, ամեն տարվա համար առանձի՞ն են հաշվելու, թե՞ այլ կերպ, և արդյո՞ք ինձ պետք է վճարեն 6 տարվա չգնացած արձակուրդներիս համար, թե՞ ավելի քիչ ժամկետ են հաշվում: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանեք, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare. Բարև ձեզ: Հուշեք խնդրում եմ. 1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով 3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ) Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Վարդան․ Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Ani. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. աշխատողը 19.05.2014-01.09.2014 աշխատել է մայիս, հունիս ամիսներին 41 600, հուլիս, օգոստոս ամիսներին` 50 000 դրամ (մաքուր) աշխատավարձով: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրել հաշվարկի ձևը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 1. Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը 2 ամիս աշխատել է 6-օրյա աշխատանքային շաբաթով և 4 ամիս` 5-օրյա աշխ. շաբաթով: Միջին աշխատավարձը կազմում է 79 537 դրամ: 2. Եթե վերջնահաշվարկ կատարելիս հաշվարկվել և վճարվել է ավելի մեծ գումար, քան անհրաժեծտ էր, ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Varduhi Balasanyan. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկ, եթե աշխատողը աշխատել է 7 տարի և ոչ մի անգամ չի տրամադրվել հասանելիք արձակուրդ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի և վերջնահարշվարկի հաշվարկները բանաձևերով

Գոհար. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդայինի և վերջնահաշվարկի հաշվարկները բանաձևերով excel-ում gohar.ghazaryan90 շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին դադարեցման դիմում տալու ժամանակ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. կազմակերպությունը գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում է ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում պետք է բոլոր աշխատողներին ազատել և վերջնահաշվարկ տալ, չէ՞ որ հնարավոր է կազմակերպությունը մի 2 ամսից կվերսկսի գործունեությունը, ի՞նչ է պետք է նորից հետ ընդունել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում

Հենրիկ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից: