Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա. Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Աշոտ. Հարգելի հաշվապահներ, Հիմնարկում աշխատանքների ծավալների կրճատման պատճառով տնօրինությունը մտադիր է կրճատել իմ հաստիքը և 01.04.14թ.-ից ազտելաշխատանքից: Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել 2008/2009 ժամանակահատվածի համար (մեզ մոտ չգիտեմ ինչու արձակուրդը հատկացնում են այդպիսի ձևակերպումով՝ 2008/2009 և այլն): Խնդրում եմ պատասխանել` վերջնահաշվարկի ժամանակ արդյո՞ք հիմնարկությունը պարտավոր չէ վճարել 2009/2010, 2010/2011, 2011/2012, 2012/2013 և 2014թ. 3 ամսվա ժամանակահատվածի համար: Մեր հաշվապահն ասում է, որ պարտավոր են վճարել վերջին 3 տարվա համար: Ցանկացած պատասխանի դեպքում կար՞ող եք որպես հիմնավորում նշել որևէ օրենսդրական ակտ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ ժամային վարձատրության դեպքում

Arman. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արթուր. Բարև ձեզ: Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Կանխավ շնորհակալություն: Հարգանքով՝ Արթուր
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Ալլա. Հարգելի գործնկերներ, խնդրում եմ պարզաբանեք` ազատվել է աշխատանքից (փոխտնօրեն, 63 տարեկան) և նշանակվել է ուսուցիչ նույն դպրոցում: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե այո, ապա ի՞նչ կարգով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կստանա չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Artur. Բարև Ձեզ: Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Կանխավ շնորհակալություն, Հարգանքով, Արթուր
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Anna. Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Մարի. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես աշխատանքից ազատվելու եմ մի քանի օրից, մեկ ամիս առաջ օգտվել եմ հերթական արձակուրդից, բայց 2011 թ-ին արձակուրդս չեմ օգտագործել, արդյո՞ք դա ուժի մեջ է, և կարո՞ղ եմ դրա համար վերջնահաշվարկ պահանջել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ

Արթուր. Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վերջնահաշվարկը ճիշտ է կատարվել

Արմինե. Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. մարզադպրոցի փոխարինող տնօրենն աշխատանքի է ընդունվել 24.12.2012թ, աշխատանքից ազատվել է ս-թ 01.08 -ին: Այս ժամանակահատվածում արձակուրդ չի գնացել: Ընդամենը աշխատել է 7ամիս: Հունվարի 1-ից աշխատավարձը կազմել է 85 000 դրամ: Վերջնահաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ` 85000 : 21 = 4047 (միջ. օրական), 4047 * 14(օր) = 56658 վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը գումարել եմ հուլիս ամսվա աշխատավարձին` 85000 + 56658 = 141826 - 26% = 104826 վճարվելիք գումար: Խնդրում եմ ասեք` հաշվարկը ճի՞շտ եմ կատարել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Հերմինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. միևնույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատողին մեկ աշխատանքից ազատելու դեպքում հասնու՞մ է վերջնահաշվարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

Դիանա. Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով

Լիանա. Եթե աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով, մայիսի եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջնահաշվարկի գումարը նշվու՞մ է, թե՞ հունիսի մեջ պիտի նշվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի երկարացում

ANI. Բարև Ձեզ: Աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կարելի՞ է այն երկարաձգել ևս 2 ամսով: Եվ արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ այս 2 ամսվա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկի գումարը

Հայարփի. Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ օգնեք: Աշխատանքի անցել եմ 05.03.2011թ-ին: Արձակուրդում եմ եղել 08.09.12-16.09.12, աշխատանքից ազատման դիմում եմ գրելու 15.05.13-ին: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Աշխատավարձը 100 000 դրամ է: Եթե հնարավոր է` հասկանալի ձևով ներկայացրեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հրաման

Վարդուհի. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատողի վերջնահաշվարկը

Նարինե. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով` Նարինե:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հասմիկ. Խնդրում եմ շատ շտապ օգնեք: Աշխատողը ազատվել է աշխատանքից 2013թ-ի մարտի 15-ից: Նա ընդունվել էր աշխատանքի 2011թ-ի նոյեմբերի 1-ից և չի օգտվել արձակուրդից: 2011 և 2012թ-ին աշխատավարձը եղել է ամսական 60 000դր, իսկ 2013թ-ից 73585 դր, ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկը, չէ՞ որ 24,4% եկամտային հարկ պահելուց նա կտուժի: Խնդրում եմ, արձագանքեք շտապ: